«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հունվարի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 դեկտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 406-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 23-րդ, 27-րդ, 28-րդ և 33-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկերի և oտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և oտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և oտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և oտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում (այսուհետ` կանոնակարգ 1) կատարել հետևյալ լրացումները.
1.1. կանոնակարգ 1-ի գլուխ 3-ի 9-րդ կետի գ) ենթակետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կանոնադրության թերթերը պետք է լինեն համարակալված և թելակարված. ընդ որում, կանոնադրության վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ՝ համաձայն ենթահավելված 24-ի:»։
1.2. Կանոնակարգ 1-ի գլուխ 6-ի 21-րդ կետի գ) ենթակետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կանոնադրության թերթերը պետք է լինեն համարակալված և թելակարված, ընդ որում, կանոնադրության վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ՝ համաձայն ենթահավելված 24-ի:»:
1.3. Կանոնակարգ 1-ի գլուխ 6-ի 21-րդ կետը լրացնել ժա) ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«ժա) Հայտարարագիր՝ համաձայն սույն կանոնակարգի ենթահավելված 25-ի»:
1.4. Կանոնակարգ 1-ի գլուխ 7-ի 27-րդ կետի դ) ենթակետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կանոնադրության թերթերը պետք է լինեն համարակալված և թելակարված, ընդ որում, կանոնադրության վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ՝ համաձայն ենթահավելված 24-ի:»։
1.5. Կանոնակարգ 1-ի գլուխ 12-ի 85-րդ կետի գ) ենթակետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կանոնադրության թերթերը պետք է լինեն համարակալված և թելակարված, ընդ որում, կանոնադրության վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ՝ համաձայն ենթահավելված 24-ի:»:
1.6. Կանոնակարգ 1-ի գլուխ 12-ի 86-րդ կետը լրացնել գ) ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«գ) Հայտարարագիր՝ համաձայն սույն կանոնակարգի ենթահավելված 25-ի (միայն բանկի տարածքային ստորաբաժանման գործունեության վայրի փոփոխությունը գրանցելու դեպքում)»:
1.7. Կանոնակարգ 1-ը լրացնել ենթահավելված 24-ով և 25-ով՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
2007 թ. դեկտեմբերի 17 Երևան |
|
Հավելված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի թիվ 406-Ն որոշման |
Ենթահավելված 24
Համարակալված, կնքված և կարված է
_____ (________) թերթ:
ԻՎ Լիցենզավորման ու գրանցման բաժնի պետ`
Վերահսկող`
|
Ենթահավելված 25
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
Մասնաճյուղի տարածքի և տեխնիկական հագեցվածության չափանիշները Կանոնակարգ 1-ի 13-րդ գլխով սահմանված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ
Հավաստիացնում եմ, որ բանկի ______________________ մասնաճյուղի տարածքը և տեխնիկական |
նշել անվանումը
հագեցվածության չափանիշները համապատասխանեցված են Կանոնակարգ 1-ի 13-րդ գլխով սահմանված պահանջներին: Հայտարարում եմ նաև, որ բանկի մասնաճյուղի տարածքի և տեխնիկական հագեցվածության չափանիշների հետ կապված փոփոխությունների դեպքերում (Կանոնակարգ 1-ի 13-րդ գլխով սահմանված պահանջներին չհակասող կատարվող և կատարվելիք փոփոխություններ) պարտավոր եմ գրավոր տեղեկացնել ՀՀ կենտրոնական բանկին:
Սույն հայտարարագիրը արժանահավատ է և ամբողջական: Բանկն ընդունում է, որ բանկի կողմից սույն հայտարարագրի հետ կապված ցանկացած կեղծ տեղեկատվության ներկայացումը բանկի և (կամ) բանկի ղեկավարի հանդեպ կարող են առաջացնել ՀՀ օրենքով սահմանված հետևանքներ:
Բանկի գործադիր տնօրեն՝ (վարչության նախագահ) |
ստորագրություն կնիք |