ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2007 թվականի N 993-Ա
«ՆԵՅՏՐՈՆ ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 30-րդ ու 43-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 2048-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«ՆԵՅՏՐՈՆ ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բագրատունյաց 73) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1135-Ա որոշմամբ տրված մարտական զենքի (փամփուշտների) արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել հինգ տարի ժամկետով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|