«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2003 թվականի N 837-Ն
Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաԵՎ հանրապետական գործադիր մարմինների ԵՎ մարզպետարանների (ԵրԵՎանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող ԵՎ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին
(Վերնագիրը փոփ. 11.05.06 N 894-Ն, խմբ. 10.05.07 N 610-Ն)
«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 11.05.06 N 894-Ն, 10.05.07 N 610-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար սահմանվող նվազագույն պաշտոնային դրույքաչափը ներկայումս գործող դրույքաչափի նկատմամբ ցածր լինելու դեպքում պահպանվում է գործող դրույքաչափը:
(2-րդ կետը խմբ. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն)
3. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանել հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերից բարձր աշխատավարձ:
(3-րդ կետը խմբ. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն)
31. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին) աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց բարեխիղճ աշխատանքի համար խրախուսել:
(31 կետը լրաց. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն)
32. Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականներին տրվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` միջին ամսական աշխատավարձի չափով:
(32 կետը լրաց. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն)
33. Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում վճարվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես վնասակար և առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով:
(33 կետը լրաց. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման գործողությունը տարածվում է 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Պ Ա Շ Տ Ո Ն Ա Յ Ի Ն Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ) ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ
Պաշտոնի անվանումը |
Նվազագույն պաշտոնային |
Նախարարի խորհրդական |
80640 |
Մարզպետի (Երևանի քաղաքապետի), հանրապետական |
69120 |
Նախարարի օգնական, մամուլի քարտուղար |
60480 |
Նախարարի տեղակալի օգնական |
54000 |
Մարզպետի (Երևանի քաղաքապետի), հանրապետական |
51840 |
Ռեֆերենտ |
43200 |
Պարետ |
37440 |
Տնտեսվար, պահեստապետ |
34560 |
Էլեկտրիկ, փականագործ, տեխնիկ, հեռախոսակապի |
33120 |
Արխիվարիուս, գործավար, քարտուղար, |
28800 |
Հավաքարար |
25920 |
Պահակ |
24480 |
Բանվոր, ցրիչ, այլ տեխսպասարկողներ |
23040 |
Հանրային առողջության ոլորտի բժիշկ-մասնագետ |
60000 |
Մեթոդիստ |
50400 |
Բժիշկ-փորձագետ |
50400 |
Բժիշկ-հիգիենիստ |
48000 |
Բժիշկ-համաճարակաբան |
48000 |
Բուժվիճակագիր |
42000 |
Քաղաքացիական աշխատանք կատարող այլ վարձու |
42000 |
(Հավելվածը խմբ. 10.05.07 N 610-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |