«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2006 թվականի N 458-Ն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 121 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 261-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) հաշվառման ու ծառայողական քննության կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) դժբախտ դեպքերի հաշվառման ու ծառայողական քննության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող (շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող) արտադրական վտանգավոր օբյեկտներում և էներգատեղակայանքներում տեղի ունեցած տեխնածին վթարների, պատահարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի հաշվառման և տեխնիկական, մասնագիտական քննության կարգերը սահմանվում են համապատասխանաբար «Էներգետիկայի բնագավառում և էներգասպասարկման ոլորտում պետական վերահսկողության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 25-ի «Մասնագիտական հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 121 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) ծանուցման, հաշվառման, ծառայողական քննության անցկացման, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվության ապահովման հետ կապված հասարակական հարաբերությունները, ամրագրվում են գործատուի գործառույթները մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) դեպքերի հաշվառման, ժամանակին ծառայողական քննության կազմակերպման և հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման ուղղությամբ: Սույն կարգով սահմանվում են նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ` տեսչություն) մարմինների գործառույթները մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) հաշվառման և ծառայողական քննության անցկացման վերաբերյալ: Մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) ծառայողական քննության իրականացման հիմնական նպատակն է մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) առաջացման, պատճառների, պայմանների և պատասխանատու անձանց բացահայտումը, ծառայողական քննության արդյունքում արձանագրված խախտումների վերացմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը:
2. Հաշվառման և ծառայողական քննության են ենթակա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված մասնագիտական հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդությունների դեպքերը: Մասնագիտական հիվանդություններն ախտորոշելիս պետք է օգտագործվեն սահմանված կարգով հաստատված հիվանդությունների միջազգային դասակարգչով ամրագրված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած դասակարգչում ներառված մասնագիտական հիվանդությունների անվանումները և ծածկագրերը:
II. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
մասնագիտական հիվանդություն (թունավորում)` հիվանդություն, որի առաջացման որոշիչ դերը պատկանում է արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի անբարենպաստ գործոնների ազդեցությանը,
սուր մասնագիտական հիվանդություն (թունավորում)` վնասակար արտադրական գործոնի միանվագ (մեկ աշխատանքային հերթափոխի ընթացքում) ազդեցության արդյունքում առաջացած հիվանդություն,
քրոնիկ մասնագիտական հիվանդություն (թունավորում)` վնասակար արտադրական գործոնի բազմակի և երկարատև ազդեցության արդյունքում առաջացած հիվանդություն:
III. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
4. Սուր մասնագիտական հիվանդության (թունավորման) յուրաքանչյուր դեպքի մասին տվյալ հիվանդությունը հայտնաբերող (կասկածող) բժշկական կազմակերպությունը 6 ժամվա ընթացքում հեռախոսով կամ կապի այլ միջոցներով հաղորդում է տեսչության տարածքային կենտրոն և 24 ժամվա ընթացքում ուղարկում է ծանուցագիր (ձև N 1):
5. Միաժամանակ 2 և ավելի սուր մասնագիտական հիվանդության (թունավորման) դեպքերի արձանագրման դեպքում ծանուցագիրը լրացվում է յուրաքանչյուր հիվանդի համար առանձին:
6. Առողջապահական կազմակերպությունները վարում են սուր մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) վիճակագրական հաշվառում:
7. Մասնագիտական հիվանդության (թունավորման) ախտորոշումը փոփոխելուց կամ հաստատելուց հետո առողջապահական կազմակերպությունը կազմում է սուր մասնագիտական հիվանդության (թունավորման) ախտորոշման փոփոխման կամ հաստատման մասին ծանուցագիր (ձև N 2) և 24 ժամվա ընթացքում ուղարկում է տեսչության տարածքային կենտրոն:
8. Քրոնիկ մասնագիտական հիվանդության (թունավորման) վերջնական ախտորոշումից հետո 3 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ցանկում ընդգրկված` մասնագիտացված առողջապահական կազմակերպությունը, տեսչության տարածքային կենտրոն է ուղարկում քրոնիկ մասնագիտական հիվանդության (թունավորման) մասին ծանուցագիր (ձև N 3):
9. Քրոնիկ մասնագիտական հիվանդության (թունավորման) վերջնական ախտորոշման համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետին համապատասխան տեսչության կողմից տրված աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագիրը:
IV. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
10. Մասնագիտական հիվանդության (թունավորման) յուրաքանչյուր դեպք ենթակա է ծառայողական քննության:
11. Ծառայողական քննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից ստեղծվող հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են տեսչության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչության, կազմակերպության արհեստակցական միության կողմից առաջարկված, գործատուի և անհրաժեշտության դեպքում` այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները:
12. Ծառայողական քննության ընթացքում գործատուն պարտավոր է հանձնաժողովին ներկայացնել քննության համար անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր, ինչպես նաև ապահովել հանձնաժողովի աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ:
13. Սուր մասնագիտական հիվանդության (թունավորման) ծառայողական քննությունը կատարվում է սուր մասնագիտական հիվանդության (թունավորման) մասին ծանուցագիրն ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում:
14. Եթե սուր մասնագիտական հիվանդությունը (թունավորումը) միաժամանակ հանդիսանում է աշխատանքի վայրում դժբախտ դեպք, ապա տվյալ դեպքը նաև քննվում է դժբախտ դեպքերի ծառայողական քննության կարգին համապատասխան:
15. Քրոնիկ մասնագիտական հիվանդության (թունավորման) դեպքի ծառայողական քննությունը կատարվում է քրոնիկ մասնագիտական հիվանդության (թունավորման) մասին ծանուցագիրն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:
16. Ծառայողական քննության ընթացքում հանձնաժողովի կողմից`
ա) իրականացվում է աշխատատեղի ուսումնասիրություն, կազմակերպվում են արտադրական վնասակար գործոնների լաբորատոր-գործիքային հետազոտություններ.
բ) կատարվում է աշխատանքի պայմանների (աշխատատեղի) հիգիենիկ բնութագրում և գնահատում.
գ) բացահայտվում են մասնագիտական հիվանդության (թունավորման) առաջացման պայմանները և հնարավոր պատճառները:
17. Մասնագիտական հիվանդության (թունավորման) ծառայողական քննության արդյունքների հիման վրա կազմվում է ծառայողական քննության ակտ (ձև N 4): Ակտի մեկական օրինակ տրվում է հանձնաժողովի անդամներին, տուժողին, իսկ անհրաժեշտության դեպքում` տուժողին ապահովագրած ապահովագրական կազմակերպությանը:
18. Ծառայողական քննության արդյունքների հիման վրա հանձնաժողովի կողմից գործատուին կարող են տրվել հանձնարարականներ, որոնց կատարողականի մասին գործատուն ներկայացնում է տեղեկատվություն` հանձնաժողովի կողմից նախատեսված ժամկետներում:
19. Մշտական աշխատատեղից դուրս գործատուի կողմից ժամանակավոր աշխատանքի (ուսման) գործուղված անձի մասնագիտական հիվանդության (թունավորման) ծառայողական քննությունը կազմակերպվում է ժամանակավոր աշխատավայրում` սույն կարգի 11-րդ կետին համապատասխան ձևավորված հանձնաժողովի կողմից:
V. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
20. Մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) պետական վիճակագրական հաշվառումն իրականացնում է տեսչությունը` հաշվառման մատյանում (ձև N 5): Պետական վիճակագրական հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշմամբ հաստատված կարգի 19-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված մասնագիտացված առողջապահական կազմակերպությունների վերջնական ախտորոշումների հիման վրա:
21. Մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) մասին տեղեկատվությունը տրվում է շահագրգիռ մարմիններին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Ծ ա ն ու ց ա գ ի ր N
ՍՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ) ՄԱՍԻՆ
1. Բժշկական կազմակերպության անվանումը _______________________________
___________________________________________________________ (բժշկի անունը, ազգանունը)
2. Հիվանդի անունը, ազգանունը, հայրանունը ______________________________
___________________________________________________________
3. Սեռը ___________________
4. Տարիքը (ծննդյան տարեթիվը)_______________________________________
5. Աշխատանքի վայրը _____________________________________________ (կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը)
6. Հիվանդության նախնական ախտորոշումը ________________________________ ___________________________________________________________
7. Սուր մասնագիտական հիվանդություն առաջացնող հնարավոր վնասակար արտադրական գործոնները _______________________________________________
Բժշկական կազմակերպության ղեկավար __________________________________
Կ.Տ.
Ծանուցումն ուղարկելու ամսաթիվը և ժամը _____ __________________ 200 թ.
Ծանուցումն ստանալու ամսաթիվը և ժամը _____ __________________ 200 թ.
Ստացողի անունը, ազգանունը ___________________ _____________________
|
Ձև N 2
Ծ ա ն ու ց ա գ ի ր N
ՍՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ)
1. Բժշկական կազմակերպության անվանումը _______________________________
___________________________________________________________
2. Հիվանդի անունը, ազգանունը, հայրանունը ______________________________
___________________________________________________________
3. Սեռը ___________________
4. Տարիքը (ծննդյան տարեթիվը)_______________________________________
5. Աշխատանքի վայրը _____________________________________________ (կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը)
6. Հիվանդին տեղափոխող առողջապահական կազմակերպության անվանումը ____________ ___________________________________________________________ (կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը)
7. Հիվանդին ընդունելու ամսաթիվը ______________________________________
8. Հիվանդության նախնական ախտորոշումը` ընդունվելիս _____________________
9. Ճշգրտված (փոփոխված) ախտորոշումը __________________________________
Բժշկական կազմակերպության ղեկավար _____________________________
Կ.Տ.
ՊՀՀ տեսչությանը ծանուցումն ուղարկելու ամսաթիվը և ժամը ___ ____________ 200 թ.
Ծանուցումն ստանալու ամսաթիվը և ժամը ____ __________________ 200 թ.
Ստացողի անունը, ազգանունը _________________ _______________________
|
Ձև N 3
Ծ ա ն ու ց ա գ ի ր N
ՔՐՈՆԻԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ) ՄԱՍԻՆ
1. Բժշկական կազմակերպության անվանումը ______________________________ (հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը) __________________________________________________________
2. Հիվանդի անունը, ազգանունը, հայրանունը _____________________________ __________________________________________________________ 3. Տարիքը (ծննդյան տարեթիվը) ________________________ Սեռը _________
4. Աշխատանքի վայրը ____________________________________________ (կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը)
5. Հիվանդության վերջնական ախտորոշումը և (կամ) ծածկագիրը _______________ __________________________________________________________
6. Մասնագիտական հիվանդություն (թունավորում) առաջացնող վնասակար արտադրական գործոնները ________________________________________________ __________________________________________________________
7. Վերջնական ախտորոշման ամսաթիվը _____ __________________ 200 թ.
Բժշկական կազմակերպության ղեկավար _______________________
Կ.Տ.
ՊՀՀ տեսչությանը ծանուցումն ուղարկելու ամսաթիվը _____ ______________ 200 թ.
Ծանուցումն ստանալու ամսաթիվը _____ __________________ 200 թ.
Ստացողի անունը, ազգանունը ____________________ ______________________
|
Ձև N 4
Ա Կ Տ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ)
1. Կազմման ամսաթիվը ______________________________________________ (օրը, ամիսը, տարեթիվը) 2. Իրավաբանական անձի անվանումը ____________________________________ , (հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը) 3. Հիվանդի աշխատավայրի անվանումը ___________________________________ _____________________________________________________________ (հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը)
որտեղ աշխատողների ընդհանուր թիվը ____________________________________
4. Աշխատատեղի անվանումը ___________________________________________ _____________________________________________________________
5. Ծառայողական քննություն կատարող հանձնաժողովի կազմը ________________ _____________________________________________________________ (հետաքննելու ամսաթիվը) (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը) _____________________________________________________________
_____________________________________________________________ (աշխատանքի վայրը) ______________________________________________________________ (կատարվեց մասնագիտական հիվանդության (թունավորման) դեպքի հետաքննություն և որոշվեց)
6. Դեպքի` _______________________________________________________ (օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն)
7. Հիվանդության (թունավորման) դեպքի մասին ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչությանը հայտնելու ամսաթիվը ___________________________________________________________ (օրը, ժամը, ամիսը, տարեթիվը)
8. Հիվանդությունն ախտորոշող, կասկածող, հաստատող (ընդգծել) առողջապահական կազմակերպության անվանումը _______________________________________ ____________________________________________________________ (հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը)
9. Հիվանդությունը (թունավորումը) հայտնաբերված է. պարտադիր բժշկական հետազոտության կամ դիմելու դեպքում (ընդգծել) ________________________________ ___________________________________________________________
11. Մասնագիտական հիվանդությունը (թունավորումը) առաջացել է հետևյալ իրավիճակում և պայմաններում ________________________________________________ (տրվում է տեխնոլոգիական կանոնակարգով արտադրական գործընթացի _________________________________________________________ չպահպանման մանրամասն նկարագրությունը. տեխնոլոգիական սարքավորման, սարքերի, __________________________________________________________ բանվորական գործիքների, անձնագրային ռեժիմից շահագործման խախտումը, աշխատանքային ռեժիմի խախտումը, ___________________________________________________________ վթարային իրավիճակը, պաշտպանիչ միջոցների և մեխանիզմների, օդափոխանակության, օդի լավորակման ___________________________________________________________ համակարգի, էկրանապատման, լուսավորման ահազանգի շարքից դուրս գալը, տեխնիկայի ___________________________________________________________ անվտանգության կանոնները չպահպանելը, անհատական պաշտպանության ___________________________________________________________ միջոցների բացակայությունը (չօգտագործելը), արտադրական սարքավորումների ֆիզիկական, բարոյական ___________________________________________________________ մաշվածությունը, օդափոխանակության համակարգի անարդյունավետ աշխատանքը, փրկարարական բնույթի ___________________________________________________________ միջոցների և այլնի բացակայությունը) ___________________________________________________________
12. Մասնագիտական հիվանդության (թունավորման) առաջացման ուղղակի պատճառ է հանդիսացել մարդու օրգանիզմի վրա նշված վնասակար արտադրական գործոնների (երկարատև, կարճատև (հերթափոխի ընթացքում), բազմաթիվ, միաժամանակյա ազդեցությունը (ընդգծել) __________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________
13. Պատասխանատու անձի միջոցով կատարվել են, չեն կատարվել պաշտոնական պարտականություն- ները (նշել մանրամասն, թե ինչը չի կատարվել) ________________________________ _____________________________________________________________
14. Քննության արդյունքների հիման վրա հանձնաժողովը որոշում է, որ տվյալ մասնագիտական հիվանդությունը (թունավորումը) առաջացել է _______________________________ ____________________________________________________________ (նշել կոնկրետ իրավիճակը և պայմանները, հիվանդների թիվը)
Հիվանդության (թունավորման) ուղղակի պատճառ է հանդիսացել ____________________ ____________________________________________________________ (նշել կոնկրետ վնասակար արտադրական գործոնը)
մասնագիտական հիվանդության (թունավորման) տվյալ դեպքի առաջացման ուղղակի պատասխանատուն է _______________________________________________ , (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը) որը չի կատարել նորմատիվային փաստաթղթերի պահանջները ______________________ ____________________________________________________________ , (նշել նորմատիվային փաստաթղթերի անվանումները)
անուղղակի պատասխանատուն է ________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը)
_____________________________________________________________ ,
որը չի ապահովել նորմատիվային փաստաթղթերի պահանջների կատարումը ______________ _____________________________________________________________: (նշել նորմատիվային փաստաթղթերի անվանումները)
15. Մասնագիտական հիվանդության (թունավորման) հետագա դեպքերի կանխարգելման նպատակով առաջարկվում է ___________________________________________________ (նշվում է պաշտոնատար անձի անունը, ազգանունը, հայրանունը) _____________________________________________________________ (առաջադրանքները, արձանագրված խախտումները _____________________________________________________________ վերացնելու նպատակով միջոցառումները և կատարման ժամկետները) _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ Սույն ակտը կազմվեց 5 էջով` 4 (չորս) օրինակից
Ակտի օրինակն ստացա
|
Ձև N 5 Մ Ա Տ Յ Ա Ն ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ
|
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում` աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի (այսուհետ` դժբախտ դեպքեր) հաշվառման և ծառայողական քննության անցկացման միասնական մոտեցումները, կանոնակարգվում է կազմակերպություններում տեղի ունեցած դժբախտ դեպքերի հաշվառման գործընթացը:
2. Ծառայողական քննության և հաշվառման են ենթակա այն դժբախտ դեպքերը, որոնք տեղի են ունեցել մշտական, ժամանակավոր, սեզոնային աշխատանքներում ընդգրկված աշխատողների հետ, ոչ հաստիքային և համատեղությամբ աշխատողների հետ, տնաշխատների հետ, կազմակերպություններում պրակտիկայի անցկացման կամ աշխատանքներ կատարելու ժամանակ ուսանողների և սովորողների հետ, պահակային ծառայության աշխատողների հետ, պետական մարմիններ, կազմակերպություններ, հիմնարկներ և ուսումնական հաստատություններ գործուղված զինծառայողների հետ, ազատազրկման դատապարտված անձանց հետ` կազմակերպություններում աշխատանքի ներգրավելու ժամանակահատվածում:
3. Եթե դժբախտ դեպքը հանդիսանում է միաժամանակ սուր մասնագիտական հիվանդություն (թունավորում), ապա միաժամանակյա ծառայողական քննության է ենթարկվում նաև մասնագիտական հիվանդությունների ծառայողական քննության կարգին համապատասխան:
4. Դժբախտ դեպքեր են համարվում (այդ թվում` այլ անձի կողմից հասցված) մարմնական վնասվածքները, ջերմային հարվածները, այրվածքները, հոսանքահարումները, ցրտահարումները, ջրահեղձումը, կայծակնահարումը, կենդանիների և միջատների հետ առնչվելու պատճառով վնասվածքները, ինչպես նաև պայթյունների, շինությունների ավերումների, տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքով ստացված մարմնական վնասվածքները, որոնք հանգեցրել են աշխատողին այլ աշխատանքի փոխադրելու անհրաժեշտության, աշխատողի ժամանակավոր անաշխատունակության կամ հաշմանդամության, աշխատողի մահվան:
Բոլոր դժբախտ դեպքերը ենթակա են հաշվառման և ծառայողական քննության:
5. Սույն կարգի գործողությունը տարածվում է այն դժբախտ դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել`
ա) աշխատանքային պարտականությունները կատարելիս (այդ թվում` նաև գործուղումների ժամանակ), ինչպես նաև կազմակերպության շահերից ելնելով որևէ գործողություններ կատարելիս, թեկուզև ոչ գործատուի հանձնարարությամբ,
բ) աշխատանքի վայր և աշխատանքի վայրից կազմակերպության, ինչպես նաև պայմանագրով (հայտով) այլ կազմակերպության կողմից հատկացվող տրանսպորտով փոխադրվելիս,
գ) աշխատանքային ժամերին (այդ թվում` սահմանված ընդմիջումներ), մինչև աշխատանքն սկսելը և աշխատանքի ավարտից անմիջապես հետո` արտադրական միջոցների, գործիքների, հագուստի և այլ իրերի կարգի բերելու համար անհրաժեշտ ժամանակահատվածում,
դ) շաբաթօրյակի (կիրակնօրյակի) անցկացման ժամանակ` անկախ անցկացման տեղից,
ե) արտադրական կազմակերպության տարբեր ստորաբաժանումներում կամ սարքավորումների վրա` վթարների ժամանակ,
զ) փոխադրամիջոցում գտնվելիս, հերթափոխային բնակատեղում գտնվող աշխատողների հետ, վարորդ-հերթափոխողների, ջրային տրանսպորտի, ինչպես նաև հերթափոխաարշավախմբային մեթոդով աշխատողների հետ,
է) աշխատանքի ժամանակ հասարակական տրանսպորտով երթևեկող կամ հետիոտն աշխատողի հետ, որի գործունեությունը կապված է սպասարկվող կազմակերպությունների միջև տեղափոխման հետ, ինչպես նաև գործատուի հանձնարարությամբ աշխատանքի վայր հասնելու ճանապարհին,
ը) աշխատանքի ժամանակ՝ կազմակերպության տրանսպորտով, գործատուի կարգադրությամբ (տրանսպորտ վարելու իրավունք ունենալու դեպքում) ծառայողական ուղևորությունների ընթացքում:
6. Աշխատանքի վայրում դժբախտ դեպքը, որն առաջացնում է աշխատողի մոտ մեկ օրից ոչ պակաս աշխատունակության կորուստ կամ անհրաժեշտություն է լինում բժշկական եզրակացությամբ նրան մեկ և ավելի օրով փոխադրել այլ աշխատանքի, ձևակերպվում է արտադրական դժբախտ դեպքի մասին ակտով (ձև N 1): Գործատուն պարտավոր է տուժողին կամ նրա օրինական ներկայացուցչին հանձնել դժբախտ դեպքի ակտի մեկ օրինակը:
7. Դժբախտ դեպքի ճիշտ և ժամանակին ծառայողական քննության և հաշվառման, ակտերի ձևակերպման, դժբախտ դեպքերի պատճառների վերացման միջոցառումների մշակման և իրագործման համար պատասխանատվություն է կրում գործատուն:
8. Տուժողը կամ նրա ներկայացուցիչը դժբախտ դեպքի ծառայողական քննության ակտին համաձայն չլինելու դեպքում ծառայողական քննության արդյունքները կարող է բողոքարկել աշխատանքի գլխավոր պետական տեսուչին կամ դատական կարգով:
II. ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
9. Աշխատանքի վայրում դժբախտ դեպքից տուժած աշխատողը (եթե ի վիճակի է), ինչպես նաև այն անձը, որն ականատես է եղել դժբախտ պատահարին կամ դրա հետևանքներին, պարտավոր է անմիջապես դրա մասին հայտնել ստորաբաժանման ղեկավարին, գործատուին, կազմակերպության աշխատողների անվտանգության և առողջության հարցերով ծառայությանը:
10. Գործատուն պարտավոր է կազմակերպել շտապ անհետաձգելի բժշկական օգնություն և (կամ) տուժողին տեղափոխել առողջապահական կազմակերպություն:
11. Մինչև դժբախտ դեպքի ծառայողական քննության սկիզբը գործատուն պարտավոր է աշխատատեղի իրավիճակը և սարքավորման վիճակը պահպանել այնպիսին, ինչպիսին եղել է դեպքը կատարվելու պահին, եթե այն աշխատողների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում և այլ վթարի չի հանգեցնում:
12. Սույն կարգի 4-րդ կետում նշված դժբախտ դեպքի ծառայողական քննության համար գործատուն կազմակերպությունում ստեղծում է 3 անձից ոչ պակաս կազմով հանձնաժողով: Հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվում են գործատուի, աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման ծառայության ներկայացուցիչները: Եթե կազմակերպությունում աշխատում են 3 անձից պակաս աշխատողներ, ապա հանձնաժողովի կազմը կարող է ձևավորվել` ընդգրկելով գործատուի առնվազն մեկ ներկայացուցիչ: Հանձնաժողովի կազմը հրամանով ձևավորում է գործատուն:
13. Հանձնաժողովը պարտավոր է՝
ա) եռօրյա ժամկետում կատարել դժբախտ դեպքի հանգամանքների ու պատճառների ծառայողական քննություն, բացատրություններ վերցնել ականատեսներից, տեխնիկայի շահագործման անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների ու հրահանգների խախտումներ թույլ տված անձանցից, հնարավորության դեպքում նաև տուժողից,
բ) կազմել ակտ 4 օրինակից, որտեղ նշվում են դժբախտ դեպքի պատճառները և դրա կանխմանն ուղղված միջոցառումները: Ակտին կցվում են ականատեսների և տուժողի բացատրությունները, աշխատատեղի վիճակը բնութագրող պլաններ, սխեմաներ և այլ փաստաթղթեր (մեքենայի, սարքավորման, վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների առկայությունը, բժշկական եզրակացությունը): Բոլոր դժբախտ դեպքերը, որոնց վերաբերյալ կազմվել է ակտ, գրանցվում են կազմակերպության հատուկ մատյանում (ձև N 2):
14. Գործատուն անհապաղ միջոցներ է ձեռնարկում արտադրությունում դժբախտ դեպքի պատճառները վերացնելու համար, ծառայողական քննությունն ավարտվելուց 3 օրվա ընթացքում հաստատում է ակտի 4 օրինակը (եթե դժբախտ դեպքը տեղի է ունեցել ապահովագրված անձի հետ, ապա կազմվում է ակտի լրացուցիչ օրինակ` ապահովագրական կազմակերպություն ներկայացնելու համար) և մեկական օրինակ` ծառայողական քննության նյութերի հետ միասին ուղարկում է տուժողին կամ նրա օրինական ներկայացուցչին, աշխատանքի պետական տեսուչին:
15. Դժբախտ դեպքը, որի մասին տուժողը կամ ականատեսը չի հայտնել գործատուին աշխատանքային հերթափոխի ժամանակ կամ անաշխատունակությունը վրա է հասել ոչ անմիջապես, ծառայողական քննության է ենթարկվում տուժողի կամ նրա շահերը ներկայացնող անձի կողմից դիմելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:
16. Դժբախտ դեպքը, որը տեղի է ունեցել կազմակերպությունում այլ կազմակերպությունից առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու համար գործուղված աշխատողի հետ, հաշվառվում և ծառայողական քննությունն անցկացվում է այն գործատուի ստեղծած հանձնաժողովի կողմից, որի տարածքում տեղի է ունեցել դժբախտ դեպքը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է այն կազմակերպության լիազորած ներկայացուցիչը, որի աշխատողն է համարվում տուժողը:
17. Կազմակերպության կողմից ժամանակավորապես այլ կազմակերպություն փոխադրված կամ համատեղությամբ աշխատողի հետ տեղի ունեցած դժբախտ դեպքը հաշվառվում և ծառայողական քննության է ենթարկվում այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել դժբախտ դեպքը:
18. Դժբախտ դեպքը, որը տեղի է ունեցել կազմակերպության աշխատողի հետ այլ կազմակերպությունում հատկացված տեղամասում աշխատանքներ կատարելիս, հաշվառվում և ծառայողական քննության է ենթարկվում այն կազմակերպության կողմից, որը հատկացրել է աշխատանքային տեղամաս:
19. Կազմակերպությունում պայմանագրային կարգով աշխատանքներ կատարող ռազմաշինարարական ջոկատների (զորամասերի) անձնակազմի հետ տեղի ունեցած դժբախտ դեպքի հաշվառումը և ծառայողական քննությունն իրականացվում է տվյալ կազմակերպության կողմից՝ ռազմաշինարարական ջոկատի հրամանատարության մասնակցությամբ:
20. Դժբախտ դեպքերը, որոնք տեղի են ունեցել հանրակրթական դպրոցների, ուսումնարանների, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հետ, երբ պրակտիկան կամ կատարվող աշխատանքն անց է կացվում կազմակերպության ղեկավարությամբ, հաշվառվում և ծառայողական քննության են ենթարկվում կազմակերպության կողմից՝ ուսումնական հաստատության ներկայացուցչի մասնակցությամբ:
21. Դժբախտ դեպքերը, որոնք տեղի են ունեցել կազմակերպությունում հանրակրթական դպրոցների, ուսումնարանների, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հետ, որոնք պրակտիկան կամ կատարվող աշխատանքը կատարում են դասախոսի ղեկավարությամբ կազմակերպությունում այդ նպատակով առանձնացված տեղամասում, հաշվառվում և ծառայողական քննության է ենթարկվում ուսումնական հաստատության կողմից՝ կազմակերպության ներկայացուցչի մասնակցությամբ:
III. ԽՄԲԱԿԱՅԻՆ, ԾԱՆՐ ԵՎ ՄԱՀԱՑՈՒ ԵԼՔՈՎ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
22. Աշխատանքի վայրում տեղի ունեցած խմբակային, ծանր և մահացու ելքով դժբախտ դեպքերի ծառայողական քննության համար գործատուն հրամանով ձևավորում է հանձնաժողով: Հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվում են գործատուի, տուժողի, կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման ծառայության ներկայացուցիչները:
23. Առավել ծանր հետևանքներով խմբակային դժբախտ դեպքը, որի ժամանակ զոհվել է 5 և ավելի մարդ, ծառայողական քննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված հանձնաժողովը:
24. Դժբախտ դեպքերը, որոնք տեղի են ունենում աշխատողների հետ տրանսպորտային միջոցներում (ավտոմեքենաներում, գնացքներում, ինքնաթիռներում, ջրային տրանսպորտում) կազմակերպության տարածքից դուրս, հանձնաժողովի կողմից ծառայողական քննության է ենթարկվում` օգտագործելով պետական համապատասխան մարմինների կողմից կատարված ծառայողական քննության նյութերը:
25. Ծառայողական քննություն իրականացնող հանձնաժողովի պահանջով գործատուն պարտավոր է՝
ա) դժբախտ դեպքի ծառայողական քննությանը մասնակցելու համար հրավիրել մասնագետներ, փորձագետներ.
բ) կատարել տեխնիկական հաշվարկներ, լաբորատոր հետազոտություններ, փորձարկումներ և այլ աշխատանքներ.
գ) կատարել դժբախտ դեպքի վայրի լուսանկարահանումներ և ներկայացնել այլ անհրաժեշտ նյութեր.
դ) տրամադրել անհրաժեշտ տրանսպորտային և կապի միջոցներ, քննության անցկացման համար անհրաժեշտ արտահագուստ և անհատական պաշտպանիչ միջոցներ.
ե) ապահովել դժբախտ դեպքի ծառայողական քննության նյութերի անհրաժեշտ տպաքանակ:
26. Տեխնիկական հաշվարկներ, լաբորատոր հետազոտություններ, փորձարկումներ և այլ աշխատանքներ կատարելու և մասնագետների հրավիրման ծախսերը կատարում է կազմակերպությունը, որտեղ հաշվառվում և քննվում է դժբախտ դեպքը:
27. Հանձնաժողովը ծառայողական քննության ընթացքում կազմակերպության ղեկավարներից և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից, աշխատողներից, ականատեսներից և այլ անձանցից, հնարավորության դեպքում նաև տուժողից վերցնում է գրավոր և բանավոր բացատրություններ:
28. Ծառայողական քննություն իրականացնող հանձնաժողովը 15 օրվա ընթացքում ուսումնասիրում է դժբախտ դեպքը և կազմում է խմբակային, ծանր և մահացու ելքով դժբախտ դեպքերի ծառայողական քննության ակտ (ձև N 3): Ակտը ձևակերպվում է 24 ժամվա ընթացքում ծառայողական քննություն անցկացնելուց հետո` հանձնաժողովի եզրակացություններին համապատասխան: Անհրաժեշտության դեպքում ծառայողական քննության ժամկետը կարող է երկարաձգվել հանձնաժողովի կազմը ձևավորող մարմնի կողմից:
29. Ծառայողական քննության նյութերն ընդգրկում են՝
ա) գործատուի հրամանը ծառայողական քննության հանձնաժողովի ստեղծման մասին,
բ) խմբակային, ծանր և մահացու ելքով դժբախտ դեպքերի ծառայողական քննության ակտը` կցելով յուրաքանչյուր տուժողի համար առանձին կազմված ակտի պատճենը,
գ) պատահարի տեղի հատակագիծը, սխեմաները (գծանկարները) և լուսանկարները,
դ) դժբախտ դեպքի ականատեսների և մասնակիցների հարցումները, բացատրությունները, տեխնիկական կանոնակարգերի, աշխատողների անվտանգության և առողջության պաշտպանության կանոնների ու հրահանգների պահանջների պահպանման համար փաստաթղթերը,
ե) տեղեկություններ անվտանգության և առողջության պաշտպանության կանոնների և հրահանգների պահանջների պահպանման համար տուժողի ուսուցման և հրահանգավորման մասին,
զ) տուժողի ստացած վնասվածքի բնույթի և աստիճանի, իսկ մահվան դեպքում` դրա պատճառների մասին բժշկական եզրակացությունները,
է) դժբախտ դեպքի պատճառների մասին փորձագիտական եզրակացությունը, լաբորատոր հետազոտությունների փորձարկումների արդյունքները,
ը) տեղեկանք վթարի պատճառով առաջացած նյութական վնասի մասին,
թ) քաղվածքներ, աշխատանքի անվտանգ պայմաններ ապահովող միջոցառումների հրահանգներ և դրանց կատարման համար պատասխանատու անձանց նշանակման հրամաններ,
ժ) աշխատանքի պետական տեսուչի աշխատանքի պաշտպանության կանոնների հայտնաբերված խախտումների մասին նախկինում տրված հանձնարարականներ, եթե այդպիսիք կան:
30. Դժբախտ դեպքի ծառայողական քննության ավարտից հետո, 3-օրյա ժամկետում, ծառայողական քննության նյութերն ուղարկվում են աշխատանքի պետական տեսչություն, դատախազություն` ըստ դեպքի վայրի, տուժողի ապահովագրված լինելու դեպքում ակտի մեկ օրինակն ուղարկվում է համապատասխան ապահովագրական կազմակերպություն:
31. Գործատուն պարտավոր է քննության առնել դժբախտ դեպքի ծառայողական քննության նյութերը, ձեռնարկել միջոցառումներ դժբախտ դեպքի պատճառների վերացմանն ուղղված հանձնաժողովի եզրակացության կատարման և անվտանգության կանոնների պահանջների խախտում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու մասին:
32. Դժբախտ դեպքի ծառայողական քննություն իրականացնող հանձնաժողովի առաջարկած միջոցառումների կատարման մասին գործատուն պարտավոր է գրավոր հայտնել աշխատանքի պետական տեսչությանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Ա Կ Տ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ
1. Դժբախտ դեպքի ամսաթիվը և ժամը ___________________________________
___________________________________________________________ (արտադրական դժբախտ դեպքի օրը, ամիսը, տարեթիվը և ժամը, ___________________________________________________________ աշխատանքի սկզբից` լրիվ աշխատաժամանակի քանակությունը)
2. Կազմակերպությունը, ուր տեղի է ունեցել դժբախտ դեպքը __________________
___________________________________________________________
___________________________________________________________ (անվանումը և հասցեն, ճյուղը)
Արտադրամասի, տեղամասի անվանումը _________________________________
3. Քննությունն անցկացնող հանձնաժողովը ________________________________ ___________________________________________________________ (հանձնաժողովի անդամների անունները, ազգանունները, հայրանունները, պաշտոնները և աշխատանքի վայրը)
4. Աշխատողին գործուղած կազմակերպությունը ___________________________
__________________________________________________________ (անվանումը, հասցեն) 5. Տուժողի մասին տվյալները
անունը, ազգանունը, հայրանունը _____________________________________
սեռը _______________________________________________________
տարիքը _____________________________________________________
մասնագիտությունը (պաշտոնը) ______________________________________
այն աշխատանքի ստաժը, որը կատարելիս տեղի է ունեցել դժբախտ դեպքը ___________ __________________________________________________________ (լրիվ տարիների և ամիսների թիվը)
6. Անվտանգության վերաբերյալ հրահանգավորումը, ուսուցումը`
Նախնական հրահանգավորումը _______________________________________ (օրը, ամիսը, տարեթիվը)
Հրահանգավորումն աշխատատեղում այն մասնագիտության կամ աշխատանքի տեսակի գծով, որի կատարման ընթացքում տեղի է ունեցել դժբախտ դեպքը ________________________ ____________________________________________________________ (օրը, ամիսը, տարեթիվը)
Ուսուցումն այն մասնագիտության կամ աշխատանքի տեսակի գծով, որի կատարման ընթացքում տեղի է ունեցել դժբախտ դեպքը ______________________________________ ___________________________________________________________ (օրը, ամիսը, տարեթիվը)
Այն մասնագիտության կամ աշխատանքի տեսակի գծով գիտելիքների ստուգման ամսաթիվը, որի կատարման ընթացքում տեղի է ունեցել դժբախտ դեպքը ________________________ ___________________________________________________________ (օրը, ամիսը, տարեթիվը)
7. Դժբախտ դեպքի հանգամանքների նկարագրությունը ________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ Դեպքի տեսակը _________________________________________________ Դժբախտ դեպքի պատճառները _______________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________
Վնասվածքի պատճառ հանդիսացող սարքավորումը __________________________
____________________________________________________________ (անվանումը, տեսակը, մակնիշը, թողարկման տարեթիվը, պատրաստող կազմակերպությունը)
Տուժողի ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ գտնվելը ____________________ ____________________________________________________________ (այո, ոչ, հարբացության մակարդակը)
Առողջությանը հասցված վնասի ախտորոշման մասին բժշկական եզրակացությունը ____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________
8. Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանության պետական նորմատիվ պահանջների խախտում թույլ տված անձինք __________________________________ ______________________________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը` նշելով նրանց կողմից խախտված պահանջները) ______________________________________________________________ Կազմակերպությունը, որի աշխատողներն են տվյալ անձինք _________________________ ______________________________________________________________ (անվանումը, հասցեն)
9. Դժբախտ դեպքի ականատեսներ ________________________________________ ______________________________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը, մշտական բնակության վայրը և հեռախոսը)
10. Դժբախտ դեպքի պատճառների վերացման միջոցառումները և ժամկետները ____________ _____________________________________________________________ _____________________________________________________________
_____ __________________ 2006 թ.
Կ.Տ. |
Ձև N 2
Մ Ա Տ Յ Ա Ն
ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
______________________________________________________________ (կազմակերպության անվանումը)
|
Ձև N 3
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ___________________________________________________________- ում (կազմակերպության անվանումը, դժբախտ դեպքի վայրը)
որպես ____________________________________________________աշխատող (մասնագիտությունը, պաշտոնը)
______________________________________________________________ (ազգանունը, անունը, հայրանունը)
ըստ 200 ___ թ. ________ -ի _______- ի N _________ դժբախտ դեպքի ակտի
Դժբախտ դեպքի հետևանքով
Ինչի է հանգեցրել վնասվածքը՝ առողջացել է, տեղափոխվել է թեթև աշխատանքի, դարձել է 1-ին, 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամ, մահացել է (համապատասխանն ընդգծել):
(Լրացվում է տուժողի ժամանակավոր աշխատունակության վերականգնումից հետո)
Նյութական վնասը՝ վճարված է ըստ անաշխատունակության թերթիկի___________________________ փչացված սարքավորման արժեքը ______________________________________ փչացված գործիքի արժեքը __________________________________________ փչացված նյութերի արժեքը __________________________________________ ավերված շինությունների, կառուցվածքների արժեքները _____________________ այլ ծախսեր ____________________________________________________ ընդամենը ______________________________________________________
Գործատու (կամ նրա լիազորված անձը) __________________________ (ստորագրությունը) Կազմակերպության հաշվապահ __________________________ (ստորագրությունը)
|
Ձև N 4
Ա Կ Տ
ԽՄԲԱԿԱՅԻՆ, ԾԱՆՐ ԵՎ ՄԱՀԱՑՈՒ ԵԼՔՈՎ ԴԺԲԱԽՏ
Դժբախտ դեպքի քննությունը, որը տեղի է ունեցել ___ ___ 200 թ., __ ժամ __ րոպե ______________________________________________________ (կազմակերպության անվանումը, վերադաս մարմինը, ճյուղը)
անցկացվել է հետևյալ ժամկետներում ___ _____ 200 թ-ից մինչև ___ _____ 200 թ.
Քննությունն անցկացնող անձինք __________________________________ _______________________________________________________ (անունները, ազգանունները, հայրանունները, պաշտոնները, աշխատանքի վայրը)
_________________________________________կազմեցին սույն ակտը:
1. Տուժողի (տուժողներ) մասին տեղեկություններ ________________________ _______________________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, մասնագիտությունը (պաշտոնը), _______________________________________________________ ընդհանուր աշխատանքային ստաժը, այդ թվում` տվյալ կազմակերպությունում, ընտանեկան դրությունը, _______________________________________________________ կազմը և տեղեկություններ խնամքի տակ գտնվող անդամների մասին)
2. Դժբախտ պատահարի վայրի (օբյեկտի) կարճ բնութագիրը, որտեղ տեղի է ունեցել դժբախտ դեպքը _____________________________________________ (դեպքի վայրի նկարագրությունը` նշելով վտանգավոր և վնասակար արտադրական ________________________________________________________ գործոնները, սարքավորումները, դրա տեսակը, հիմնական պարամետրերը, թողարկման տարեթիվը և այլն) 3. Դժբախտ դեպքի հանգամանքները _________________________________ ________________________________________________________ (տուժողի և դժբախտ դեպքի հետ կապված այլ անձանց գործողությունների նկարագրությունը, ________________________________________________________ իրադարձությունների հաջորդականության շարադրումը և այլն) 4. Դժբախտ դեպքի առաջացման պատճառները ___________________________ ________________________________________________________ (նշել դժբախտ դեպքի հիմնական պատճառները, աշխատանքի անվտանգության ________________________________________________________ օրենսդրական և այլ իրավական ակտերի կոնկրետ ինչ պահանջներ են խախտվել)
5. Դժբախտ դեպքի պատճառների վերացման և նմանատիպ պատահարների առաջացման կանխարգելման միջոցառումները ___________________________________ ________________________________________________________ (նշել միջոցառումների բովանդակությունը, իրականացման ժամկետները և պատասխանատու անձանց)
6. Քննությունն անցկացրած անձանց եզրակացությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի թույլ տված խախտումների մասին` նշելով դրանք թույլ տված անձանց ____________________________________________ _________________________________________________________ _________________________________________________________ 7. Քննության ներկայացվող փաստաթղթերի և նյութերի ցանկը __________________ _________________________________________________________ (թվարկել կցվող նյութերը և փաստաթղթերը)
|
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ)
Հիվանդությունների դասի ծածկագիրը` ըստ դասակարգչի Հիվանդությունների դասը Մասնագիտական հիվանդության ախտորոշման ծածկագիրը` ըստ դասակարգչի A00- A69 Աղիքային և բակտերիալ վարակիչ հիվանդություններ A15, A16, A17, A18, A19, A20, A21, A22, A23, A26.0, A27, A35, A69.2 A 70- A 79 Խլամիդային և ռիկետցիոզ վարակիչ հիվանդություններ A 70, J 16.0, A 77, A 78 A 80- B 34 Վիրուսային վարակներ A 82, A 84, A 98.5, B 01, B 05, B 16, B 17.0, B 17.1, B 24 B 35 -B 49 Միկոզներ ( սնկախտներ) B 38, B 39, B 42 B 50 -B 89 Նախակենդանական (պրոտոզոային) և մակաբուծական հիվանդություններ B 58, B 65, B 67, B 68, B 75, B 76.0 C00- C 97 Չարորակ նորագոյացություններ C22.3, C30.0, C32, C34, C40.0, C40.1, C40.2, C40.3, C40.8, C41, C44, C45.0, C45.1, C45.07, C45.9, C67, C91, C92, C94, C95 D50- D89 Արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդություններ, առանձին խանգարումներ` իմուն մեխանիզմների ներգրավմամբ D59.4, D61.2, D64.2, D 70, D 74.8 F00-F99 Հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ F06.7, F07.2, F43.0, F43.1 G00-G99 Նյարդային համակարգի հիվանդություններ G21.2, G25, G56.0, G56.2, H00 - H59 Աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ H10.8, H16.1, H26.8, H55 H60- H95 Ականջի և պտկաձև ելունի հիվանդություններ H 83.3 100-199 Արյան շրջանառության համակարգի հիվանդություններ 173.0 J00-J99 Շնչառական օրգանների հիվանդություններ Թոքային և կրծքամզային պնևմոկոնիոզներ J60, J61, J62.0, J62.8, J63.0, J63.1, J63.2, J63.3, J63.4, J63.5, J63.8, J65, J90, J92.0, J84.1, J94.8 Մասնագիտական հեղձուկ և ալերգիկ շնչառական հիվանդություններ J30.3, J45.0, J45.1, J45.8, J45.9, J66.0, J66.1, J66.8, J67.0, J67.1, J67.2, J67.3, J67.4, J67.5, J67.6, J67.7, J67.8 Քիմիական նյութերից և գազի, ծխից և գոլորշուց առաջացած շնչառական հիվանդություններ J68.0, J68.1, J68.2, J68.3, J68.4, J68.8, J34.8, J04 K00- K93 Լյարդի հիվանդություններ K71 L00- L99 Մաշկային և ենթամաշկային բջջանքի հիվանդություններ L23.0, L23.1, L23.2, L23.3, L23.4, L23.5, L23.6, L23.7, L23.8, L23.9, L24.0, L24.1, L24.2, L24.3, L24.4, L24.5, L24.6, L24.7, L24.8, L24.9, L25.0, L25.1, L25.2, L25.3, L25.4, L25.5, L25.8, L25.9, L50.6, L58.0, L58.1, L70.8 M 00- M99 Ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություններ M65.4, M70.0, M70.2, M70.4, M77.0, M77.1 N00- N99 Միզասեռական համակարգի հիվանդություններ N14.3, N14.4 R00-R99 Կլինիկական և լաբորատոր հետազոտություններով հայտնաբերված ախտանիշներ, հատկանիշներ և նորմայից շեղումներ R04.0, R04.2, R05, R06.0, R06.2, R09.0, R09.1, R10.4, R11, R17, R20.2, R21, R23.0, R23.3, R23.4, R25.1, R25.3, R27.0, R31, S00-T98 Վնասվածքներ, թունավորումներ և արտաքին պատճառների ներգործության որոշ այլ հետևանքներ T51, T51.0, T51.1, T51.2, T51.3, T51.8, T52.0, T52.5, T53.0, T53.1, T53.2, T53.3, T53.4, T53.5, T53.6, T53.7, T54.0, T54.3, T55, T56.0, T56.1, T56.2, T56.3, T56.4, T56.5, T56.6, T56.7, T56.8 V 01- Y98 Հիվանդության և մահացության արտաքին պատճառներ W42, W43, W88, W89, W90, W91, Y45, Y46, Y47,
G56.3, G56.8, G62.2, G62.8, G92
R34, R35, R40, R42, R43.0, R43.1, R44.3, R50.9, R51,
R53, R68.8, R70, R71, R72, R73, R74, R75, R76, R77, R78, R79
T57.0, T57.1, T57.2, T57.3, T57.8, T58, T59.0, T59.1, T59.2, T59.3, T59.4, T59.5, T59.6, T59.7,T59.8,
T 60.0, T60.1, T60.2, T 60.3, T60.4, T60.8, T65.0, T65.1, T65.2, T65.3, T65.4, T65.5, T65.6, T65.8, T66, T67, T68, T69, T70, T71, T73.2, T73.3, T75,2, T75.4, T78.2, T78.4
Y48, Y49, Y50, Y96
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.11.2017, N 1514-Ն | 23.12.2017, N 458-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|