«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2003 թվականի N 1640-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի ձևերը, դրանց լրացման և պահպանման կարգերը հաստատելու մասին» N 27 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
ա) որոշմամբ հաստատված հայտարարագրի ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ էջով.
« |
---------------------------------- (ստորագրությունը)». |
բ) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի լրացման կարգում՝
2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետի «ա» և «բ» ենթակետերի պայմանները չեն տարածվում սույն կարգի 41-րդ կետում նշված դեպքի վրա»,
4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41-րդ կետով.
«41. Այն դեպքում, երբ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար լիազորած մարմին ներկայացված հայտարարագրում հայտարարագրած գույքում
ա) հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չի եղել՝ հաշվետու ժամանակաշրջանի հայտարարագրի «II. Տվյալներ հայտարարագրման ենթակա գույքի վերաբերյալ» հատվածը կարող է չլրացվել:
Այդ դեպքում հայտարարագրի 3-րդ, 4-րդ էջերը կարող են չստորագրվել, իսկ 8-րդ էջը լրացվում և ստորագրվում է.
բ) հաշվետու ժամանակաշրջանում կատարվել է փոփոխություն՝ հաշվետու ժամանակաշրջանի հայտարարագրի «II. Տվյալներ հայտարարագրման ենթակա գույքի վերաբերյալ» հատվածում կարող է լրացվել միայն այդ փոփոխությունը:
Այդ դեպքում ստորագրվում է միայն այն էջը, որտեղ արտացոլվել է փոփոխությունը, իսկ 8-րդ էջը լրացվում և ստորագրվում է»,
20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 201-րդ կետով.
«201. 8-րդ էջի՝ «V. «II. Տվյալներ հայտարարագրման ենթակա գույքի վերաբերյալ» հատվածի փոփոխությունների մասին» հատվածը լրացվում և ստորագրվում է սույն կարգի 41-րդ կետում նշված դեպքերում՝ հետևյալ կարգով՝
այն դեպքում, երբ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար լիազորած մարմին ներկայացված հայտարարագրում հայտարարագրած գույքում հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չի կատարվել՝ ընդգծվում է «Նշում փոփոխության մասին» 3-րդ սյունակի «ոչ» բառերի տակ (41-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպք),
այն դեպքում, երբ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար լիազորած մարմին ներկայացված հայտարարագրում հայտարարագրած գույքում հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն է կատարվել՝ ընդգծվում է «Նշում փոփոխության մասին» 3-րդ սյունակի համապատասխան տողի «այո» բառի տակ: Այն տողում, որտեղ փոփոխություն չի կատարվել՝ ընդգծվում է «ոչ» բառի տակ (41-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպք):
Հայտարարագրի 8-րդ էջը լիազորած մարմին չի ներկայացվում այն դեպքում, երբ «II. Տվյալներ հայտարարագրման ենթակա գույքի վերաբերյալ» հատվածի բոլոր բաժինները լրացված են ամբողջությամբ և ստորագրված են հայտարարատուի կողմից».
գ) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի պահպանման կարգի՝
5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) տեղակայված լինի լիազորած մարմնի գտնվելու շենքում: Առաջին հարկում տեղակայված պահոցի պատուհաններն ամրացվում են մետաղյա կամ փայտյա ներքին փեղկերով՝ 2 կողմից պատված մետաղյա թիթեղով»,
11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի» բառերը փոխարինել «լիազորած մարմնի ղեկավարի կամ տարածքային լիազորած մարմնի ղեկավարի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|