«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հոկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2003 թվականի N 1297-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 236 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի «Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին» N 236 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
որոշմամբ հաստատված մաքսային հսկողության իրականացման մեթոդիկայում՝
ա) 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձը թույլատրում է շարունակել ավտոմատացված համակարգչային ծրագրով փաստաթղթային ձևակերպումները՝ մաքսային հայտարարագրի հակառակ կողմում կատարելով «Ընտրողականությունն իրականացված է» գրառումը՝ այն հաստատելով անձնական կնիքով».
բ) 21-րդ կետում «օրինակը՝ ապրանքների զննման ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձին» բառերը փոխարինել «օրինակը մնում է մաքսային մարմնում» բառերով.
գ) ուժը կորցրած ճանաչել 23-րդ կետը.
դ) 32-րդ կետում «օրինակը՝ ապրանքների զննման ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձին» բառերը փոխարինել «օրինակը մնում է մաքսային մարմնում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Մարգարյան |
|