«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2003 թվականի N 1726-Ն
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին`
ա) մեկամսյա ժամկետում ապահովել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող «ՄԻ-8-ՄՏՎ» N-25480 (գործարանային համարը` N-95625, թողարկված` 1991 թվականի մարտի 30-ին, շարժիչները` TB3-117BM N-7087882900317 և TB3-117BM N-7087881900301, 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը` 2 շարժիչի հետ միասին` 66940318 դրամ) և «ՄԻ-8-ՄՏՎ» N-25467 (գործարանային համարը` N-95611, թողարկված` 1991 թվականի փետրվարի 28-ին, շարժիչները` TB3-117BM N-7087881000393 և TB3-117BM N-7087884100235, 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը` 2 շարժիչի հետ միասին` 11043314 դրամ) ուղղաթիռների, ինչպես նաև Էրեբունի օդանավակայանում գտնվող գույքի (2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը` 39299262 դրամ), պահեստամասերի (2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը` 54671194 դրամ), հիմնական միջոցների, այդ թվում` նաև «ՄԻ-8» ուղղաթիռի վարժասարքի (2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ընդհանուր հաշվեկշռային արժեքը` 6529134 դրամ), շահագործման մեջ գտնվող պահեստամասերի (2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը` 19857267 դրամ), պահեստային 2 շարժիչի (TB3-117BM N-087884000188 և TB3-117 N-07884000107, թողարկված` 1991 թվականի հունվարի 1-ին), վառելիքաքսանյութերի (2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը` 2385798 դրամ) և արագամաշ առարկաների (2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը` 3714173 դրամ) հատուցելի օտարումը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության` օտարվող գույքի գինը նախատեսելով 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքին համապատասխան` 204440460 դրամ, որի ավելացված արժեքի հարկը կազմում է 40888092 դրամ:
Պայմանագրում նախատեսել, որ գույքի գնի վճարման պարտավորությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ կազմվող արձանագրությամբ հաշվանցվելու է «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության բյուջետային վարկի պարտավորության համապատասխան չափի հետ.
բ) մեկամսյա ժամկետում ապահովել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող «ՄԻ-8» N-24638 ուղղաթիռի (գործարանային համարը` N-8605, թողարկված` 1985 թվականի դեկտեմբերի 30-ին, շարժիչները` TB2-117АÃ N-C96401411 և TB2-117АÃ N-C93311200, 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը` 2 շարժիչի հետ միասին` 12656690 դրամ) հատուցելի օտարումը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի` օտարվող գույքի գինը նախատեսելով ԱՊՀ անդամ պետությունների շուկայի ուսումնասիրության արդյունքներով` համեմատական մեթոդով որոշված 450000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Պայմանագրում նախատեսել, որ ուղղաթիռի գնի վճարման պարտավորությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ կազմվող արձանագրությամբ հաշվանցվելու է «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության բյուջետային վարկի պարտավորության համապատասխան չափի հետ.
գ) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված ուղղաթիռների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրից գրանցումից հանելը.
դ) անհատույց հիմունքներով ապահովել Հայաստանի Հանրապետության Նախագահին սպասարկող ուղղաթիռով իրականացվող չվերթների աերոնավիգացիոն սպասարկումները` Հայաստանի Հանրապետության օդային տարածքում, ինչպես նաև բժշկական և հակահրդեհային անվտանգության սպասարկումները` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի աերոդրոմներում, պետական մասնակցությամբ այն փակ բաժնետիրական ընկերությունների միջոցով, որոնց բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահված են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
ա) սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն հանձնվող ուղղաթիռները շահագործել նաև Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) N 12 հավելվածով նախատեսված որոնման և փրկարարական աշխատանքների իրականացման համար.
բ) անհատույց հիմունքներով ռազմական աերոդրոմներում ապահովել Հայաստանի Հանրապետության Նախագահին սպասարկող ուղղաթիռով իրականացվող չվերթների աերոնավիգացիոն, բժշկական և հակահրդեհային անվտանգության սպասարկումները, ինչպես նաև ուղղաթիռի թռիչքային, տեխնիկական, կենցաղային, կառամատուցային և կոմերցիոն սպասարկումները, ընդ որում, նկատի ունենալ այն հանգամանքը, որ չվերթների իրականացման ժամանակ անհրաժեշտ են պահուստային ուղղաթիռ, ինչպես նաև` հիմնական ուղղաթիռի համար` պահուստային թռիչքային անձնակազմ.
գ) «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել ընդունվող գույքի ամրացումը, ինչպես նաև օտարվող 2 ուղղաթիռի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրի գրանցումից հանելու մասին հայտ ներկայացնելը.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմին օտարվող ուղղաթիռների գրանցումը` Հայաստանի Հանրապետության ռազմական օդանավերի ռեգիստրում.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին օտարվող ուղղաթիռի գրանցումը` Հայաստանի Հանրապետության ռազմական օդանավերի ռեգիստրում:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածին համապատասխան` սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված գույքի օտարման գնի, ներառյալ ավելացված արժեքի հարկը, չափով նվազեցնել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության բյուջետային վարկի կետանցված պարտքը` պահպանելով վարկային պայմանագրով որոշված մարումների հերթականությունը, և ընկերության հետ կնքել համապատասխան արձանագրություն վարկային պարտքի մարման մասին:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության ուղղաթիռների շահագործման ծառայության աշխատողների փոխադրումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության անձնակազմ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին`
ա) «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված ուղղաթիռի առուվաճառքի պայմանագիր և ապահովել ընդունվող գույքի ամրացումը «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, ինչպես նաև օտարվող ուղղաթիռի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրի գրանցումից հանելու մասին հայտ ներկայացնելը.
բ) «ՄԻ-8» N-24638 ուղղաթիռը շահագործել միայն Հայաստանի Հանրապետության Նախագահի սպասարկման համար:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|