ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին
«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի «, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերը հանել և ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը.
2) 5-րդ մասի «, եթե անհատ ձեռնարկատերը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերը հանել և ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ, 2.1-ին, 3-րդ մասերը, 8-րդ հոդվածը, 9-րդ հոդվածի 3-5-րդ և 10-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է 2017 թվականի արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածների նկատմամբ: 2017 թվականի արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակաշրջանի համար Օրենքի 1-ին հավելվածով սահմանված գործունեության տեսակների մասով արտոնագիրը տրամադրվում է առանց արտոնագրային վճարի վճարման:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-262-Ն |