«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2003 թվականի N 1602-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 595 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 19-ի «Մեծածախ առևտրի հիմնական կանոնները հաստատելու մասին» N 595 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 2-րդ կետում «արդյունաբերության և առևտրի» բառերը փոխարինել «առևտրի և տնտեսական զարգացման» բառերով.
բ) որոշմամբ հաստատված մեծածախ առևտրի հիմնական կանոնների 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|