Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.02.2014-22.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.02.17/4(483) Հոդ.44
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
31.01.2014
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.01.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.07.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10214045

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

31 հունվարի 2014 թ.

ք. Երևան

N 22-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 30-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածքները սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 27-ի թիվ 41-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 30-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

1) 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ 548 մարդ, որից՝

ա) կիսափակ ուղղիչ հիմնարկ՝ 50 մարդ,

բ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ՝ 483 մարդ,

գ) բաց ուղղիչ հիմնարկ՝ 15 մարդ,»։

2) 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ՝ 640 մարդ, որից՝

ա) փակ ուղղիչ հիմնարկ՝ 100 մարդ,

բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ՝ 465 մարդ,

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ՝ 50 մարդ,

դ) բաց ուղղիչ հիմնարկ՝ 25 մարդ,»։

3) 2-րդ կետի 12-րդ ենթակետի «ա» պարբերության «130» թիվը փոխարինել «187» թվով։

4) 2-րդ կետը լրացնել նոր 13-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«13) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ 400 մարդ, որից՝

ա) փակ ուղղիչ հիմնարկ՝ 180 մարդ,

բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ՝ 175 մարդ,

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ՝ 40 մարդ,

դ) բաց ուղղիչ հիմնարկ՝ 5 մարդ,»։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

  Հ. Թովմասյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան