«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հունվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60309004
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
24 դեկտեմբերի 2008 թ. |
թիվ 15-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԳՏՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Գարնանացանի ընթացքի մասին» ձև թիվ 3-ԳՏՀ» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի։
Նախագահ |
Ս. Մնացականյան |
|
Հավելված 1
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2008 թ. դեկտեմբերի 24-ի թիվ 15-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԳՏՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Գարնանացանի ընթացքի մասին» ձև թիվ 3-ԳՏՀ պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացվում է գյուղապետարանների և քաղաքապետարանների (թաղապետարանների) կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. «Ընդամենը գարնանացան, ներառյալ ոչնչացված աշնանացանի վրա կատարված վերացանքը» թիվ 001 տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում ցանված գարնանացան մշակաբույսերի ցանքատարածությունները, ներառյալ ոչնչացված աշնանացանի վրա կատարված գարնանացանը (վերացանք): Այն դեպքում, երբ տեղի է ունեցել գարնանացան մշակաբույսերի ոչնչացում և կատարվել է վերացանք, ոչնչացված տարածությունում ցանված նախնական մշակաբույսը հաշվետվությունից հանվում է և տվյալ տարածքը ցույց է տրվում նոր ցանված մշակաբույսերի ցանքատարածությունների կազմում: Գարնանացանի ոչնչացված այն տարածությունները, որոնց վրա վերացանք չի կատարվել, հաշվետվության տվյալներից չեն հանվում:
6. Թիվ 001 տողում ցույց չեն տրվում հետևյալ ցանքերը.
- շարահերկ մշակաբույսերի միջշարքային ցանքերը,
- կանաչ կերերի համար ցանված հացահատիկային մշակաբույսերի ցանքերը,
- բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանքերը,
- կանաչ պարարտացման նպատակով ցանված մշակաբույսերի ցանքերը:
7. «Հացահատիկներ և ընդեղեններ, ներառյալ հատիկի համար ցանված վիկան, լյուպինը և սերադելլան» թիվ 002 տողում, լրացվում է գարնանացան ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, կորեկի, հաճարի, հատիկի համար, եգիպտացորենի, ոլոռի, լոբու, ոսպի և սիսեռի ցանքատարածությունների հանրագումարը:
8. Թիվ 002 տողում ցույց չեն տրվում կանաչ կերի, խոտի, սիլոսի և անասուններին արածացնելու նպատակով ցանված եգիպտացորենի ցանքատարածությունները: Բացի այդ, նույն տողում չի հաշվառվում նաև կանաչ վիճակում պատիճներով հավաքվող ընդեղենների ցանքատարածությունները, որոնք հաշվի են առնվում «Ընդամենը բանջարեղեն» թիվ 009 տողի հանրագումարում:
9. «Տեխնիկական մշակաբույսեր»՝ թիվ 007 տողում լրացվում են ծխախոտի, կտավատի, խորդենու, չամանի և այլ տեխնիկական մշակաբույսերի ցանքերը:
10. «Կարտոֆիլ»՝ թիվ 008 տողում լրացվում են կարտոֆիլի գարնանային և ամառային բոլոր տնկումները:
11. «Ընդամենը բանջարեղեն»՝ թիվ 009 տողում, ընդհանուր գումարով լրացվում են բոլոր բանջարանոցային մշակաբույսերի ցանքերի, ներառյալ սերմ ստանալու նպատակով կատարված ցանքերի ու տնկումների հանրագումարը:
12. Այն բոլոր բանջարանոցային մշակաբույսերի ցանքերը, որոնք նշված չեն թիվ 010-018 տողերում, լրացվում են «այլ բանջարեղեն»՝ թիվ 019 տողում:
13. «Պարենային բոստան»՝ թիվ 020 տողում լրացվում են ձմերուկի և սեխի ցանքերը:
14. «Կերային մշակաբույսեր»՝ թիվ 021 տողում լրացվում են ընթացիկ տարում ցանված բոլոր տեսակի կերային մշակաբույսերի ցանքերը (կերի արմատապտուղներ, ցանքեր սիլոսի համար, եգիպտացորեն կանաչ կերի և սիլոսի համար, բոլոր տեսակների միամյա խոտերի ցանքերը ներառյալ աշնանը կանաչ կերի համար ցանված հացահատիկային մշակաբույսերի ցանքերը, բազմամյա խոտաբույսերի մաքուր ցանքերը ներառյալ աշնանը կատարված բազմամյա խոտաբույսերի մաքուր ցանքերը և այլն): Այս տողում չեն լրացվում նախորդ տարիներին ցանված բազմամյա մշակաբույսերի ցանքերը:
15. «Ոչնչացել են աշնանացան մշակաբույսեր»՝ թիվ 022 տողում լրացվում են, միայն ամբողջովին ոչնչացած աշնանացանի ցանքերը: Մասամբ ոչնչացած աշնանացանի ցանքերը, եթե նրանց վրա գարնանացան չի կատարվել, այս տողում չեն լրացվում:
16. «Ոչնչացված աշնանացանի տարածության վրա կատարվել է գարնանացան մշակաբույսերի ցանք»՝ թիվ 023 տողով լրացվում են միայն ոչնչացված աշնանացանի տարածքների վրա կատարված գարնանացան մշակաբույսերի ցանքատարածությունները:
|
ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
Առ 1-ը ______________200__թ.
(աճողական, աշխատանքների սկզբից)
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Ընդամենը, |
Ա |
Բ |
1 |
Ընդամենը գարնանացան, ներառյալ ոչնչացված աշնանացանի վրա կատարված վերացանքը |
001 |
|
այդ թվում՝ |
002 |
|
որից՝ |
003 |
|
գարի |
004 |
|
այլ հացահատիկային մշակաբույսեր |
005 |
|
հատիկաընդեղենային մշակաբույսեր |
006 |
|
Տեխնիկական մշակաբույսեր |
007 |
|
Կարտոֆիլ |
008 |
|
Ընդամենը` բանջարեղեն *) |
009 |
|
որից՝ |
010 |
|
վարունգ |
011 |
|
լոլիկ |
012 |
|
սեղանի ճակնդեղ |
013 |
|
սեղանի գազար |
014 |
|
գլուխ սոխ |
015 |
|
սխտոր |
016 |
|
պղպեղ |
017 |
|
բադրիջան |
018 |
|
այլ բանջարեղեն |
019 |
|
Պարենային բոստան |
020 |
|
Կերային մշակաբույսեր |
021 |
|
Ոչնչացել են աշնանացան մշակաբույսեր |
022 |
|
Ոչնչացված աշնանացանի տարածության վրա կատարվել է գարնանացան մշակաբույսերի ցանք |
023 |
*) 10-19 տողերը լրացվում են վերջին հաշվետվությունում
Ղեկավար |
_______________________ |
_______________________ |
Լրացնող |
_______________________ |
_______________________ |
|
|
Էլեկտրոնային փոստ ___________________@__________________