ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2009 թվականի N 242-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման հավելվածի «4.3.13. Արտակարգ իրավիճակների կանխարգելում» բաժնի «Միջոցառում» սյունակի 1.6-րդ կետի`
ա. «Ակնկալվող արդյունք» 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիդրոօդերևութաբանական ուսումնասիրությունների մոնիթորինգի համակարգի վերազինման մշակված և շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցված ծրագիր»,
բ. «Ակնկալվող արդյունք» 3-րդ սյունակի 5-րդ՝ «2010» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիդրոօդերևութաբանական ուսումնասիրությունների մոնիթորինգի գործող ժամանակակից համակարգ` առկա տիեզերական դիտարկման կետերից օգտվելու հնարավորությամբ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|