«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302434
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 դեկտեմբերի 2002 թ. |
N 264-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԸ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ավտոտրանսպորտի շահագործական շարժակազմի առկայությունը և աշխատանքը» Ձև թիվ 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի հոկտեմբերի 23-ի «Ավտոտրանսպորտի շահագործական շարժակազմի առկայությունը և աշխատանքը» ձև թիվ 1-ավտո (շտապ-ամսական) հաշվետվության ձևը և լրացման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» թիվ 88 որոշման 1-ին կետը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
1.1. Հրահանգը սահմանում է «Ավտոտրանսպորտի շահագործական շարժակազմի առկայության և աշխատանքի մասին» ձև թիվ 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվության) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ կազմակերպություններ), որոնք նախապես այդ մասին տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:
1-ավտո (ամսական) հաշվետվությունը լրացնում են միայն՝
- բեռնափոխադրումների մասում՝ այն կազմակերպությունները, որոնց փաստացի գործունեության հիմնական տեսակն է համարվում եկամուտներ ստանալու նպատակով իրականացվող բեռնափոխադրումները, և «Հայավտոճան» ՓԲԸ կազմակերպությունները, ինչպես նաև բեռնափոխադրումներ իրականացնելու համար համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից տրված լիցենզիա ունեցող կազմակերպությունները.
- ուղևորափոխադրումների մասում՝ այն կազմակերպությունները, որոնք ընդհանուր օգտագործման ավտոբուսային երթուղիների համար սահմանված կարգով իրականացնում են կանոնավոր ուղևորափոխադրումներ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, և այն կազմակերպությունները, որոնք ունեն ուղևորափոխադրումներ իրականացնելու համար համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից տրված լիցենզիա:
1.3. Կազմակերպությունները կազմում են ամսական հաշվետվություն (տարվա սկզբից աճողական կարգով) և ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային և (կամ) տարածքային գործակալություններ ոչ ուշ, քան հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը:
1.4. Վարձակալության տվող կազմակերպություններն իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ընդգրկում կողմնակի կազմակերպություններին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակը և աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունների հաշվետվությունում:
1.5. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:
1.6. Հաշվետվությունում չեն ընդգրկվում տրանսպորտային կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով, ծառայողական երթևեկություններ) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:
1.7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
Ավտոբուս՝ ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց է:
Միկրոավտոբուս՝ փոքր դասի՝ 9-15 նստատեղ ունեցող ավտոբուս Է:
Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի՝ ուղևորների փոխադրման սկըզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ընթացուղին է:
Կանոնավոր երթուղի՝ ավտոբուսների շարժման սահմանված ընթացուղով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի է:
Ներքաղաքային երթուղի՝ Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի է, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի(քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:
Ներմարզային երթուղի՝ միջհամայնքային նշանակության երթուղի է, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:
Միջմարզային երթուղի՝ այն երթուղին է, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:
Միջպետական երթուղի՝ պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղին է, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:
Ընդհանուր օգտագործման երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների երթ`
- երկու վերջնակետերով երթուղիների դեպքում՝ ավտոբուսի շարժը մի ուղղությամբ՝ երթուղու սկզբնական կետից մինչև վերջնական կետը:
- շրջապտույտային (օղակաձև) երթուղու ժամանակ (այսինքն՝ երբ երթուղու սկզբնական և վերջնական կետը միևնույնն է ) երթ Է համարվում ավտոբուսի ժամանումը սկզբնական կետից այդ նույն կետը:
Չվացուցակը աղյուսակ (ժամանակացույց) է, որը պարունակում է ավտոբուսների շարժման ժամանակի, տեղի և երթուղու իրականացման հաջորդականության մասին տվյալներ:
2.1. Բ Ա Ժ Ի Ն 1
ԲԵՌՆԱՏԱՐ ԵՎ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
2.1.1. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են՝ բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով): Հաշվետվությունում այդ ցուցանիշներն արտահայտվում են հազարներով: Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ մտնում են բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների և թեթև մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա ֆուրգոնների և ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:
Բեռնատար ավտոտրանսպորտով (ներառյալ ավտոկցորդներով) բեռնափոխադրումների ծավալում ցույց է տրվում փոխադրված բեռների փաստացի քանակը, հաշվի առնելով տարայի քաշը, կոնտեյների քաշը յուրաքանչյուր երթի ժամանակ:
Ծանոթություն: Ներքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական բեռնափոխադրումների ծավալները վիճակագրական հաշվետվությունում լրացվում են ապրանքատրանսպորտային բեռնագրերի կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթերի հիման վրա, որոնցով կատարվում է ապրանքանյութական արժեքների գրանցումները և պահեստային հաշվառումները:
Պայմանագրերով ձևակերպված ոչ ապրանքային բեռների (որոնց համար պահեստային հաշվառում չի տարվում) փոխադրումները հաշվարկվում են չափման, կշռման միջոցով և արտացոլվում՝ արտահայտված տոննաներով և տոննա-կիլոմետրերով:
Գծամետրերով չափվող հատային և ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ և այլն) քաշը որոշվում է բեռնառաքողների կողմից՝ դրանք մաս-մաս կշռելով կամ համապատասխան բերման գործակիցների կիրառման միջոցով:
Ստանդարտ բեռների համար բեռների քաշը որոշվում է տեղերի քանակը մեկ տեղի քաշով բազմապատկելու միջոցով:
Հատերով հաշվառվող բեռների (մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է բեռների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:
Բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:
Առանց ապրանքատրանսպորտային բեռնագրերի (կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթի) ձևակերպման և ժամավճարային սակագներով ներքաղաքային և ներմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների բեռնաշրջանառությունը որոշվում է հաշվարկային կարգով. ավտոմեքենայի ուղե-գրում գրանցված ընդհանուր վազքի, բեռնատարողության, վազքի օգտագործման և բեռնատարողության օգտագործման գործակիցների արտադրյալով: Վազքի օգտագործման գործակիցը հավասար է 0,5-ի, իսկ բեռնատարողության գործակիցը՝ 0,7: Բեռնափոխադրումների ծավալները որոշվում են բեռնաշրջանառությունը բեռնափոխադրման միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Որպես բեռի փոխադրման միջին հեռավորություն է սահմանվում 15 կմ-ը:
2.1.2. Հետայսու ուղևորատար տրանսպորտի բոլոր ցուցանիշները լրացվում են ինչպես սեփականության, այնպես էլ ՀՀ օրենսդրության սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված ուղևորատար տրանսպորտային միջոցների համար:
Ավտոբուսային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են՝ ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևորներով) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով): Հաշվետվությունում այդ ցուցանիշներն արտահայտվում են հազարներով: Ուղևորների փոխադրման և ուղևորաշրջանառության ցուցանիշներում ներառվում են շահագործական երթուղային ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և պատվերով աշխատող ավտոբուսներով փոխադրված ուղևորների քանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքներից օգտվող ուղևորները): Անվճար երթևեկության իրավունքներից օգտվող ուղևորների քանակը տրանսպորտային կազմակերպությունների կողմից հաշվարկվում է ըստ ՀՀ Կառավարության 1997 թ. թիվ 251 որոշմամբ սահմանված կարգի:
2.1.3. Վճարովի երթևեկությամբ ուղևորների քանակը ներքաղաքային երթուղիներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերակցությամբ:
Ներմարզային երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է տվյալ երթուղու տվյալ ավտոբուսի համար հաշվարկված ուղևորաշրջանառության կրկնապատիկի և տվյալ (համապատասխան) երթուղու փաստացի հեռավորության հարաբերությամբ:
Միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:
Պատվերով ավտոբուսներով փոխադրված ուղևորների քանակը ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացառությամբ՝ տուրիստաէքսկուրսիոն ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների) որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներմարզային երթուղիների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներմարզային երթուղու միջին հեռավորության ցուցանիշի բացակայության դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 15 կմ-ը:
Որպես պատվերով ավտոբուսներով միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև տուրիստա-էքսկուրսիոն ավտոբուսներով (բոլոր տեսակի երթուղիներով) փոխադրված ուղևորների քանակ է ընդունվում ավտոբուսի ուղեգրում նշված փոխադրված փաստացի ուղևորների քանակը:
2.1.4. Ուղևորաշրջանառությունը (տող 140) որոշվում է հետևյալ կերպ.
ա) ներքաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրված ուղևորների քանակը համապատասխան երթուղու հեռավորության 1/2-ով բազմապատկելու միջոցով.
բ) ներմարզային երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է.
- առանձին քաղաքացիներին 1 երթի համար միանգամյա տոմսեր վաճառելու դեպքում՝ ուղևորափոխադրումներից ստացված հասույթը տվյալ երթուղու 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագնի (տարիֆի) վրա բաժանելու միջոցով: Այդ սակագինը որոշվում է տվյալ երթուղու համար գործող սակագնի և երթուղու երկարության հարաբերակցությամբ: Օրինակ՝ ենթադրենք Երևան-Արմավիր երթուղու մեկ ուղևորի փոխադրման համար սահմանված է 350 դրամ, իսկ երթուղու երկարությունը՝ 45 կմ, ապա տվյալ երթուղու համար 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագինը կլինի՝ 350 : 45 = 7,78 դրամ.
- առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում՝ 1 ամսում փոխադրված ուղևորների քանակը ուղևորների փոխադրման փաստացի հեռավորությամբ բազմապատկելու միջոցով.
- անվճար երթևեկության իրավունքներից օգտվող քաղաքացիների փոխադրման դեպքում՝ հրահանգում նշված թիվ 32 որոշման կարգով հաշվարկված ուղևորների քանակի և տվյալ կազմակերպության երթուղիների միջին հեռավորության 1/2-ի արտադրյալով:
Երթուղու միջին հեռավորությունը որոշվում է հետևյալ կերպ՝
օրինակ, ենթադրենք Ա կազմակերպությունն ունի երեք երթուղիներ.
I երթուղի՝ հեռավորությունը- 20 կմ, երթերի թիվը՝ 15, ուղևորներով վազքը՝ 15x20=300 կմ
II երթուղի՝ 25 կմ և 20 երթ, ուղևորներով վազքը՝ 20 x25=500 կմ
III երթուղի՝ 30 կմ և 6 երթ, ուղևորներով վազքը՝ 6 x 30 =180 կմ
Տվյալ կազմակերպության համար երթուղու միջին հեռավորությունը կլինի՝
(300+500+180): (15+20+6) = 980: 41= 23.9 կմ:
գ) միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է ուղևորների քանակի և տվյալ երթուղու հեռավորության կեսի արտադրյալով:
Պատվերով ավտոբուսների ուղևորաշրջանառությունը.
- ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացի տուրիստաէքսկուրսիոն ավտոբուսներից) որոշվում է ավտոբուսների ուղևորներով վազքի, դրանց նստատեղերի թվի և տեղատարողության օգտագործման գործակցի արտադրյալով: Տեղատարողության օգտագործման գործակիցը ընդունվում է 0,65.
- միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև տուրիստաէքսկուրսիոն ավտոբուսներով (բոլոր երթուղիների համար) փոխադրումների ժամանակ ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրվող ուղևորների քանակի և ավտոբուսների ուղևորներով վազքի արտադրյալով:
2.2. Բ Ա Ժ Ի Ն 2
ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
2.2.1. Տնտեսության շահագործական շարժակազմի թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալությամբ վերցրած բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում (ռեզերվում) պարապուրդում՝ տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:
2.2.2. «Բեռնատար ավտոմեքենաներ» տողում (տող 210 ) ներառվում են բոլոր տեսակի բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսոմոտորներ), պիկապների և ավտոկցորդների թիվը:
2.2.3. «Ավտոբուսներ, ընդամենը» (տող 220) և «Միկրոավտոբուսներ, ընդամենը» (տող 230) տողերում լրացվում են տվյալ կազմակերպության համապատասխանաբար բոլոր ավտոբուսների և միկրոավտոբուսներ քանակը` անկախ դրանց սարքինության վիճակից:
2.2.4. «Երթուղային ավտոբուսներ» (տող 221) և «Երթուղային միկրոավտոբուսներ» տողերում լրացվում են միայն այն ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակը, որոնք կանոնավոր ձևով աշխատում են ընդհանուր օգտագործման երթուղիներում:
2.3. ԲԱԺԻՆ 3. ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ԵՎ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԵՐԹԵՐԸ (ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ, ԱՄԵՆԱՄՍՅԱ ԱՃՈՂԱԿԱՆ ԹՎԵՐՈՎ)
(Բաժինը լրացնելու հիմնական փաստաթուղթ է համարվում ավտոբուսի ուղեգիրը):
2.3.1. «Չվացուցակով նախատեսված երթերի քանակը» (տողեր 310 և 330) լրացվում են երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուների հիմնական կամ ժամանակավոր չվացուցակի հիման վրա:
2.3.2. «Փաստացի կատարված երթերի քանակը» (տողեր 320 և 340) լրացվում են ավտոբուսների և միկրոավտոբուսների՝ երթուղու վերջնական կետ ժամանման մասին կատարված նշումների հիման վրա:
2.3.3. Երթերը համարվում են չվացուցակն առանց խախտելու (տողեր 321 և 341), եթե ավտոբուսն ու միկրոավտոբուսն ուղևորվել է չվացուցակով նախատեսված ճիշտ ժամանակին և անցնելով բոլոր հսկիչ կետերը՝ վերադարձել վերջնակետ, նույնպես չվացուցակով նախատեսված ժամանակին:
Ավտոբուսային երթուղիների ժամանակ չվացուցակից թույլատրվում են հետևյալ շեղումները.
- ներքաղաքային՝ ± 2 րոպե
- ներմարզային՝ ± 3 րոպե
- միջմարզային՝ ± 5 րոպե
Ավտոբուսային երթուղիների ժամանակ չվացուցակից նման շեղումների դեպքում չվացուցակը կարելի է համարել կատարված` չվացուցակն առանց խախտելու:
2.3.3. 410 տողում լրացվում է կազմակերպության բոլոր աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների):
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
ՀՀ ԱԶԱԳՅԻՆ |
|
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |||||||
Ում է ներկայացվում ____________________________ (անվանումը) |
Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով | ||||||
Ով է ներկայացնում _____________________________ (անվանումը)
Գտնվելու վայրը ______________________________ * լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից |
Ձև թիվ 1-ավտո Հաստատված է՝ Ներկայացվում է՝ Ներկայացնում են՝ Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ ոչ ուշ, քան հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը: | ||||||
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով: |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
հունվար ___________________ 200 թ. համար
1. Բեռնատար և ուղևորատար շահագործական ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը
Ցուցանիշի անվանումը | Տողի համարը | Չափի միավորը | Աճողական թվերով | այդ թվում` հաշվետու ամիսը | ||
հաշվետու տարվա սկզբից | Անցած տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար | Ընթացիկ տարվա | Անցած տարվա | |||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
Տեղափոխվել են բեռներ | 110 | հազ.տ | ||||
Բեռնաշրջանառություն | 120 | հազ.տ.կմ | ||||
Փոխադրվել են ուղևորներ | 130 | հազ. ուղևոր | ||||
դրանից` միկրոավտոբուսներով | 131 | -"- | ||||
Ուղևորաշրջանառություն | 140 | հազ. ուղևոր կմ | ||||
դրանից` միկրոավտոբուսներով | 141 | -"- |
2. Շահագործական շարժակազմի առկայությունը
(միավոր)
Տողի համարը | Հաշվետու տարվա ամիսը | Անցած տարվա ամիսը | |||
ընդամենը | որից` աշխատանքում | ընդամենը | որից` աշխատանքում | ||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
Բեռնատար ավտոմեքենաներ | 210 | ||||
Ավտոբուսներ, ընդամենը | 220 | ||||
այդ թվում` երթուղային ավտոբուսներ | 221 | ||||
դրանցից` ներքաղաքային երթուղիներում | 221.1 | ||||
ներմարզային երթուղիներում | 22.2 | ||||
միջմարզային երթուղիներում | 221.3 | ||||
միջպետական երթուղիներում | 221.4 | ||||
Միկրոավտոբուսներ, ընդամենը | 230 | ||||
այդ թվում` երթուղային ավտոբուսներ | 231 | ||||
դրանցից` ներքաղաքային երթուղիներում | 231.1 | ||||
ներմարզային երթուղիներում | 231.2 | ||||
միջմարզային երթուղիներում | 231.3 | ||||
միջպետական երթուղիներում | 231.4 | ||||
Թեթև մարդատար տաքսիներ | 240 |
3. Երթուղային ավտոբուսներով և միկրոավտոբուսներով կատարված երթերը (տարվա սկզբից, ամենամսյա աճողական թվերով)
(միավոր)
Տողի համարը |
Ընդա- մենը |
Այդ թվում ըստ երթուղիների տեսակների | ||||
ներքաղաքային | ներմարզային | միջմարզային | միջպետական | |||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
Ավտոբուսներ Չվացուցակով նախատեսված երթեր |
310 | |||||
Փաստացի կատարված երթեր | 320 | |||||
այդ թվում` կատարվել են առանց չվացուցակը խախտելու | 321 | |||||
Միկրոավտոբուսներ Չվացուցակով նախատեսված երթեր |
330 | |||||
Փաստացի կատարված երթեր | 340 | |||||
այդ թվում` կատարվել են առանց չվացուցակը խախտելու | 341 |
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (410) ________ մարդ
Ղեկավար | |
____ ________________ 200 թ. |
Պաշտոն _______________ |