«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 մայիսի 2003թ.
Պետական գրանցման թիվ 60603161
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 ապրիլի 2003 թ. |
N 119-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 11/7-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. սեպտեմբերի 4-ի N 11/7-Ն «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված հավելվածի 32-րդ կետում «Ընտրության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ և ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ չեն դադարեցվում» բառերը հանել:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` | Ա. Սահրադյան |