ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 հոկտեմբերի 2012 թ. |
N 2473-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՖԱՐԻԶՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, «Ֆարիզոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 23.10.2012 թվականի դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Ֆարիզոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2007 թ. օգոստոսի 31-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001073 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը` քաղաք Երևան, Արաբկիր համայնք, Մամիկոնյանց փող., 50/1 հասցեն տեղափոխել քաղաք Երևան, Աջափնյակ, Ֆուչիկի փողոց 19/4, առևտրի սրահ հասցե:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիաներում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|