«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10607473
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 դեկտեմբերի 2007 թ. |
N 284-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Բույսերի պաշտպանության միջոցների փորձաքննության անցկացման կարգը և բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 1052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1151-Ն որոշման 3-րդ կետի դրույթներով.
Հրամայում եմ`
Հաստատել բույսերի պաշտպանության միջոցների արտադրության, պահպանման և իրացման մասին եզրակացության ձևը՝ համաձայն հավելվածի:
Նախարար |
Դ. Լոքյան |
Հավելված ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 10-ի N 284-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N____
Հայտատու _______________________________________________ (իրավաբանական անձի անվանումը կան ֆիզիկական անձի անունը, ազգանունը) _______________________________________________________ (գտնվելու վայրը կամ հասցեն)
Արտադրողը, պահպանողը կամ իրացնողը _______________________________________________________
Եզրակացություն: Համաձայն _____ 200__ թվականի N ___ փորձաքննության արձանագրության ___________ բույսերի պաշտպանության միջոցը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին: _____________ բույսերի պաշտպանության միջոցը թույլատրվում է ______________________________________________________ (արտադրել, պահպանել կամ իրացնել)
Հայաստանի Հանրապետությունում:
Եզրակացությունն ուժի մեջ է մինչև _____ _________________ 200__ թ.
Պատասխանատու ստորաբաժանման ղեկավար՝ ___________ __________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ. Տ.
_____ _________________ 200__ թ. |