«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 օգոստոսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11607306
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
9 օգոստոսի 2007 թ. |
N 234-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1. Գառզուի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ժան Գառզու 1907-2000. Սեդայի դիմանկարը 1975» և «Ժան Գառզու 1907-2000» նամականիշները, համաձայն N 1 և N 2 հավելվածների.
2. Գ. Բաշինջաղյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Գևորգ Բաշինջաղյան 1857-1925. Կազբեկ 1895» և «Գևորգ Բաշինջաղյան 1857-1925. Գյուղական տեսարան 1898» նամականիշները, համաձայն N 3 և N 4 հավելվածների:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Ա. Մանուկյան |
Հավելված N 1 | |
|
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար` |
Վ. Մարության |
Հավելված N 2 | |
|
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար` |
Վ. Մարության |
Հավելված N 3 | |
|
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար` |
Վ. Մարության |
Հավելված N 4 | |
|
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար` |
Վ. Մարության |
