ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 հունիսի 2007 թվականի N 1001-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵՐԵՎԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի, 1-ին մասի 7-րդ կետը, ՀՀ կառավարության 29 հունիսի 2006 թվականի N 924-Ն որոշումը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Երևանի արտակարգ իրավիճակների բժշկական ուսումնարան» ՍՊԸ-ին 2001 թվականի մայիսի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրված բժշկական միջին մասնագիտական կրթության թիվ 085 լիցենզիան։
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. «Երևանի արտակարգ իրավիճակների բժշկական ուսումնարան» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |