ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
N 355-Մ |
26.10.2000 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 18 մայիսի 2000 թվականի թիվ 242 «Հեռակա ձևով մասնագիտական միջին և բարձրագույն կրթության, ինչպես նաև դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցանվող մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» որոշման և հիմք ընդունելով նախարարության կոլեգիայի 20.10.2000 թ. նիստի թիվ 8/1 որոշումը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ըստ մասնագիտությունների հեռակա ուսուցման 2000 թվականի ընդունելության կանոնները:
2. Բարձրագույն կրթության վարչությանը (պետ` Ռ. Գասպարյան), իրավաբանական բաժնին (պետ Վ. Սարգսյան) 10-օրյա ժամկետում հաստատված փաստաթուղթը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման համար:
3. Սույն հրամանի կատարմանը հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար` |
Է. Ղազարյան |
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
1. Սույն կարգը մշակված է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև` Նախարարություն) կողմից, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 9-րդ կետի, 15-րդ հոդվածի համաձայն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թ. փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 36 որոշմամբ հաստատված նախարարության կանոնադրության 5-րդ կետի «լ» ենթակետին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները (այսուհետև` բուհերը) հեռակա ուսուցման ընդունելություն են կատարում համաձայն կառավարության կողմից հաստատված մասնագիտությունների ցանկի:
3. Հեռակա ուսուցումը հանրապետության բուհերում կազմակերպվում է վճարովի հիմունքներով: Ուսման վարձի չափը սահմանում է բուհը` ցերեկային համապատասխան մասնագիտությամբ ուսուցման համար հաստատված վարձի սահմաններում: Մանկավարժական մասնագիտություններով նպատակային տեղերում ընդունվողների համար ուսման վարձը սահմանվում է 50 հազար դրամից ոչ ավելի:
4. Հեռակա ուսուցում իրականացնող բուհերի և ներդրվող մասնագիտությունների ցանկը և հատկացվող տեղերի քանակը հաստատվում է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով:
5. Հեռակա ուսուցում իրականացնող բուհը համաձայն սույն կարգի տալիս է իր հայտարարությունը:
6. Հայաստանի Հանրապետության պետական բուհերի հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել բարձրագույն, միջնակարգ, միջնակարգ մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթություն (ութերորդ դասարանի հիմքով) ունեցող քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման:
7. Ընդունելությունը բուհերում կատարվում է`
ա) նպատակային կարգով` ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատող բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների համար: Մրցույթով անցած դիմորդների հետ կնքվում է եռակողմ պայմանագիր (դիմորդ- բուհ-մարզպետարան) ուսումնառության շրջանում համապատասխան դպրոցում աշխատելու վերաբերյալ,
բ) վճարովի ուսուցման համակարգ, ըստ մասնագիտությունների հատկացված տեղերի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետև` Նախարար) կողմից հաստատված ընդունելության քննությունների (այսուհետև` քննություններ) ցանկի և սույն կարգի համաձայն:
8. Հեռակա ուսուցման ձևով բուհ ընդունված ուսանողները չեն օգտվում զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունքից:
9. Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում է բուհը: Քննությունների կազմակերպումը և անցկացումը վերահսկում է ՀՀ ԿԳ նախարարությունը:
10. Հանրակրթական առարկաներից քննություններն անցկացնում են ՀՀ ԿԳ կոլեգիայի որոշմամբ հաստատված առարկայական հանձնաժողովները` գիտելիքների գնահատման միասնական չափանիշների հիման վրա, նախարարի կողմից հաստատված առարկայական ծրագրերով:
11. Ընդունելության քննությունների քանակը սահմանվում է երկու մրցութային քննությունից ոչ պակաս:
12. Դիմորդներն իրենց ընտրությամբ կարող են հայտագրել և մասնակցել միայն տվյալ քաղաքի մեկ բուհի մեկ մասնագիտության ուսուցման մրցույթին` հանձնելով այդ մասնագիտության քննությունները: Ընդունելության մրցույթը կատարում է յուրաքանչյուր բուհ` ըստ մասնագիտությունների հատկացված տեղերի և վաստակած միավորների:
13. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և դրանից բարձր միավորները: Մրցույթին մասնակցում են այն դիմորդները, ովքեր տվյալ մասնագիտության համար նախատեսված քննություններից ստացել են դրամական միավորներ:
14. Դիմորդները կարող են պահպանել 2000 թ. կենտրոնացված համակարգով հանձնած քննությունների գնահատականները` իրենց ցանկությամբ:
15. Հայաստանի Հանրապետության պետական բուհերի մի շարք մասնագիտությունների գծով, որոնց քննությունները անվանացանկում նշված են աստղանիշով (Տես, «Դիմորդ-2000, Եր.2000», դիմորդների համար)`
ա) 1999-2000 թթ. շրջանավարտների համար ոչ մրցութային քննությունների գնահատականներ են համարվում միջնակարգ կրթության ատեստատում պետական ավարտական քննական գնահատականները, 1998-1999 թթ. շրջանավարտների համար` միջնակարգ կրթության ատեստատում ավարտական պետական քննական գնահատականները, իսկ քիմիայից և կենսաբանությունից` տարեկան գնահատականները (նաև նախորդ տարիների շրջանավարտների համար, իսկ հայոց լեզուն և մաթեմատիկան` միայն 1996 թվականից հետո հանձնված քննությունների գնահատականները).
բ) նախորդ տարիների շրջանավարտների միջնակարգ կրթության ատեստատի քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`
«3»-ը համարժեք է 13 միավորի,
«4»-ը համարժեք է 17 միավորի,
«5»-ը համարժեք է 20 միավորի,
գ) դիմորդին իրավունք է վերապահվում, հաշվի չառնելով 2000 թ. կենտրոնացված կարգով հանձնած քննական գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի չի առնվում կենտրոնացված քննական համակարգով հանձնած քննության արդյունքը,
դ) 1999-2000 թթ. ուս. տարվա այն շրջանավարտները, ովքեր դպրոցում բնագիտական առարկաներից չեն ընտրել հայտագրած մասնագիտությանը համապատասխանող առարկան (ֆիզիկա, կենսաբանություն և քիմիա), այն հանձնում են բուհում,
ե) 1998-1999 թթ. ուս. տարվա այն շրջանավարտները, ովքեր դպրոցում չեն ընտրել ֆիզիկայի ավարտական քննությունը, համապատասխան մասնագիտությունների գծով այն հանձնում են բուհում,
է) միջնակարգ մասնագիտական և մասնագիտական տեխնիկական (8-րդ դասարանի հիմքով) ուսումնական հաստատություններ ավարտած դիմորդները հայոց լեզվի քննությունը հանձնում են բուհում:
16. 2000-2001 թթ. ուս. տարվա համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2000 թ. նոյեմբերի 1-ից 15-ը: Քննությունները անց են կացվում 2000 թ. նոյեմբերի 16-ից 30-ը: Ուսանողների հրամանագրումը` դեկտեմբերի 1-ից 3-ը:
17. Նպատակային տեղերի մրցույթը իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության դպրոցներում որպես ուսուցիչ աշխատող դիմորդների միջև, նրանց կողմից վաստակած դրական միավորների հիման վրա:
18. Մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում`
ա) տվյալ մասնագիտությամբ աշխատող դիմորդներին,
բ) միջազգային և հանրապետական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
գ) մեդալակիր դիմորդներին,
դ) ըստ հերթականության նշված քննություններից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին:
19. Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, մրցույթից դուրս ընդունվում են,
ա) 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամ և 16 տարեկանը չլրացած մանկուց հաշմանդամ դիմորդները, որոնց համար տվյալ մասնագիտությամբ ուսուցումը հակացուցված չէ (ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենք թիվ ՀՕ-57, 24.05.93),
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) ազատամարտիկների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականնությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները (ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենք թիվ ՀՕ-258, 27.10.98 թ.) համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների կողմից տրված վկայականների,
գ) ՀՀ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված (ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենք թիվ ՀՕ-258, 27.10.98 թ.) դիմորդները` ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված չափաքանակով:
20. ՀՀ ԿԳ նախարարության համաձայնությունից հետո մրցույթով անցած դիմորդների պաշտոնական ցուցակները հանձնվում են բուհերին հրամանագրման համար:
21. Դիմորդները բոլոր մասնագիտությունների համար քննություն են հանձնում հայոց լեզվից գրավոր (դպրոցում կամ բուհում): Միջնակարգ կրթության ատեստատում հայոց լեզվից և գրականությունից գնահատական չունեցող դիմորդները հայոց լեզվի (գրավոր) փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), իսկ այն դիմորդները, ովքեր միջնակարգ կրթության ատեստատում չունեն նաև գնահատական ռուսաց լեզվից և գրականությունից, քննություն են հանձնում որևէ օտար լեզվից գրավոր (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)
Բացառություն են կազմում.
0230-հայոց լեզու և գրականություն, 0309-նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն, 0310-հոգեբանություն և մանկավարժություն, 0312-տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա (ռուսական դպրոցների համար), 0312-տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա (հայկական դպրոցների համար), որոնց դեպքում հայոց լեզվի գրավոր քննությունը պարտադիր է:
22. Միջնակարգ կրթության ատեստատում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներից գնահատական չունեցող դիմորդներն այդ լեզուների գրավոր քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր):
23. Քննությունների վերահանձնում չի թույլատրվում:
24. Ռուսերեն ուսուցմամբ դպրոցի շրջանավարտները քննությունները կարող են հանձնել ռուսաց լեզվով (բացառությամբ հայերեն և օտար լեզունների քննությունների):
25. Քննատախտակով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննության չներկայացված դիմորդներին չի թույլատրվում մասնակցել տվյալ առարկայի քննությանը: Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) քննության չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել:
26. Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի գանգատարկելու առարկայական քննական հանձնաժողովի նախագահին առանց քննասենյակից դուրս գալու, իսկ գրավոր քննության գնահատականը` այն հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում: Գրավոր քննության գնահատականները բուհերը հայտնում են հաջորդ օրը, ոչ ուշ, քան ժամը 1600:
27. Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1000 դրամ: Քննավարձից ազատվում են նպատակային տեղերի մրցույթի հավակնորդները և 19-րդ կետի ա), բ), գ) ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից` քննության համար վճարած գումարը չի վերադարձվում: Դիմորդի քննությունների ժամանակացույցը կախված չէ փաստաթղթերը հանձնելու օրից:
28. Դիմորդների քննություններին ըստ մասնագիտությունների մրցույթին մասնակցելու դիմում-հայտերը և քննավարձերը ընդունում է համապատասխան բուհը:
Դիմումի հետ ներկայացվում են`
ա) միջնակարգ կրթության ատեստատը (բնորինակը), ոսկե և արծաթե մեդալը հավաստող փաստաթուղթ,
բ) 6 լուսանկար 3x4 սմ չափսի,
գ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ծննդյան վկայական մինչև 16 տարեկան երեխաների համար, զինվորական գրքույկ զինծառայողների համար, ՆԳ բաժինների կողմից տրված 9-րդ ձև, փախստականի վկայական),
դ) զինվորական գրքույկ և տեղեկանք զինվորական կոմիսարիատից ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
ե) սույն կանոնների 19 «ա», «բ», «գ» ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայողների և ազատամարտիկների զոհվելու մասին),
զ) նպատակային տեղերի մրցույթին մասնակցելու համար տեղեկանք համապատասխան դպրոցից,
է) միջազգային և հանրապետական մրցույթների /օլիմպիադաների/ դիպլոմները:
29. Քննությունների ընթացքում ծագած վեճերը լուծում է բուհի ընդունող հանձնաժողովը:
30. Բուհերի ընդունող հանձնաժողովների, առարկայական քննական հանձնաժողովների և ընդունելությանն առնչվող մյուս ծառայությունների փոխհարաբերությունները կանոնակարգվում են Նախարարի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բուհերի 2000 թ. հեռակա ուսուցման ընդունելության կանոններով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ` |
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՌԱԿԱ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԸՍՏ ՆԵՐԴՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
ԲՈՒՀը |
Դասիչը |
Մասնագիտությունը |
Ընդունելության քննություններ |
Ընդունելության տեղեր | |||||
Մրցութային |
Ոչ մրցութային |
Հատկացվող |
Այդ թվում |
Այդ թվում | |||||
1. ՀՊՃՀ (Երևան) |
1004 | Էլեկտրամատա-կարարում | Մ(գ) | Ֆ(գ)** | Հլ(գ)* |
20 |
2 |
| |
2401 | Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում |
Մ(գ) |
Ֆ(գ)** |
|
Հլ(գ)* |
20 |
2 |
||
2201 | Հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր |
Մ(գ) |
Ֆ(գ)** |
|
Հլ(գ)* |
20 |
2 |
||
ՀՊՃՀ (Գյումրի) |
29.03 | Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն |
Մ(գ) |
Ֆ(գ)** |
|
Հլ(գ)* |
10 |
1 |
|
ՀՊՃՀ (Վանաձոր) |
29.03 | Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն |
Մ(գ) |
Ֆ(գ)** |
|
Հլ(գ)* |
10 |
1 |
|
ՀՊՃՀ (Գորիս) |
0230 | Հայոց լեզու և գրականություն |
Հլգ(բ) |
Հլ(գ) |
ՀԺՊ(գ) |
|
20 |
2 |
10 |
0312 | Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա |
Հլ(գ) |
Մ(գ) |
|
|
20 |
2 |
10 | |
2. ԵրՃՇՀ | 2404 | Ճանապարհային երթևեկության կազմակերպում |
Մ(գ) |
Ֆ(գ)** |
|
Հլ(գ)* |
20 |
2 |
|
2905 | Քաղաքային շինարարություն և տնտեսություն |
Մ(գ) |
Ֆ(գ)** |
|
Հլ(գ)* |
20 |
2 |
| |
2910 | Ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն |
Մ(գ) |
Ֆ(գ)** |
|
Հլ(գ)* |
20 |
2 |
| |
3. ՀՄՀ | 0101. 0104 |
Մաթեմատիկա Ֆիզիկա |
Մ(գ) |
Ֆ(գ) |
|
Հլ(գ)* |
30 |
3 |
15 |
0116. 0110 |
Կենսաբանություն, Քիմիա |
Կ(գ) |
Ք(գ) |
|
Հլ(գ)* |
30 |
3 |
15 | |
0125 | Աշխարհագրություն |
Ա(գ) |
Մ(գ) |
|
Հլ(գ)* |
20 |
2 |
10 | |
0207 | Պատմություն |
ՀԺՊ(գ) |
ԸՊ(գ) |
Հլ(գ) |
|
20 |
2 |
10 | |
0230 | Հայոց լեզու և գրականություն |
Հլգ(բ) |
Հլ(գ) |
ՀԺՊ(գ) |
|
25 |
3 |
15 | |
0312 | Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա |
Հլ(գ) |
Մ(գ) |
|
|
25 |
3 |
15 | |
4. ԳՄԻ | 0230 | Հայոց լեզու և գրականություն |
Հլգ(բ) |
Հլ(գ) |
ՀԺՊ(գ) |
|
30 |
3 |
15 |
0312 | Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա |
Հլ(գ) |
Մ(գ) |
|
|
30 |
3 |
15 | |
5. ՎՄԻ | 0101. 0104 |
Մաթեմատիկա Ֆիզիկա |
Մ(գ) |
Ֆ(գ) |
|
Հլ(գ)* |
30 |
3 |
15 |
0207 | Պատմություն |
ՀԺՊ(գ) |
ԸՊ(գ) |
Հլ(գ) |
|
15 |
2 |
10 | |
0125 | Աշխարհագրություն |
Ա(գ) |
Մ(գ) |
|
Հլ(գ)* |
15 |
2 |
10 | |
0116. 0110 |
Կենսաբանություն, քիմիա |
Կ(գ) |
Ք(գ) |
|
Հլ(գ)* |
30 |
3 |
10 | |
0230 | Հայոց լեզու և գրականություն |
Հլգ(բ) |
Հլ(գ) |
ՀԺՊ(գ) |
|
15 |
2 |
10 | |
0312 | Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա |
Հլ(գ) |
Մ(գ) |
|
|
15 |
2 |
10 | |
0223 | Ֆիզիկական կուլտուրա և սպորտ |
Մասն |
ԸՖՊ |
|
Հլ(գ)* |
15 |
2 |
10 | |
6.ԵրՖԿՊԻ | 0223 | Ֆիզիկական կուլտուրա (մարմնակրթություն) և սպորտ |
Մասն |
ԸՖՊ |
|
Հլ(գ)* |
30 |
3 |
10 |
Ընդամենը |
555 |
59 |
215 |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
07 նոյեմբերի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 11000126
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|