Գլխավոր տեղեկություն
Համար
N 460-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2004-26.03.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.01.15/2(150) Հոդ.11
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.12.2003
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.09.2016

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 
10503424

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

8 դեկտեմբերի 2003 թ.
ք. Երևան

N 460-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1128-Ն ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» N 1128-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» N 1128-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը` համաձայն N 1 և N 2 հավելվածների:

 

Նախարար`

Վ. Այվազյան

 

Հավելված 1
ՀՀ բնապահպանության նախարարի
դեկտեմբերի 8-ի 2003 թ. N 460-Ն հրամանի

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1128-Ն ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ «բ» ԵՆԹԱԿԵՏՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Գ. Սանոյան

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Հ. Գասպարյան

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության Գյուղատնտեսության, ջրային տնտեսության և բնապահպանության ծրագրերի բաժնի պետի տեղակալ

Յ. Գալստյան

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Կենտրոնական գանձապետարանի ծախսերի ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ

Հ. Ավետիսյան

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ընդերքի պահպանության վարչության պետ

Ա. Հարությունյան

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի պետ

Տ. Պետրոսյան

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության բնօգտագործման էկոնոմիկայի և հանքային արդյունաբերության վարչության բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի պետ

Ս. Մկրտչյան

ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածքների պլանավորման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Լ. Սուքիասյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության հարկային քաղաքականության կատարելագործման և ոչ հարկային եկամուտների բաժնի պետ

Ֆ. Եգորյան

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողաշինարարության վարչության-հողային պետական տեսչության պետ

Լ. Կոսեմյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ

Ա. Դեմիրչյան

Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ

Մ. Պետրոսյան

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության ընդերքի և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ

Հ. Գասպարյան

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ

Ռ. Մելիքջանյան

 

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

Կ. Թումոյան

 

Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ

Յ. Ազատյան

 

Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

Ս. Բաղդասարյան

 

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ

Տ. Վիրաբյան

 

Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

Մ. Ներսիսյան

 

Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ

Վ. Ավանեսյան

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ

 

Հավելված 2
ՀՀ բնապահպանության նախարարի
դեկտեմբերի 8-ի 2003 թ. N 460-Ն հրամանի

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1128-Ն ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ «բ» ԵՆԹԱԿԵՏՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» N 1128-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման կարգն ու պայմանները:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1128-Ն որոշմամբ հաստատված Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգով (այսուհետ` Կարգ), իրավական այլ ակտերով և սույն աշխատակարգով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

 3. Հանձնաժողովի գործունեության նպատակը Կարգի համաձայն լիցենզառուին դրամագլխից հատկացումներ կատարելու համար լիազոր մարմնի ղեկավարի կողմից որոշում ընդունելու համար լիցենզառուի կողմից կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների հավաստիության և կատարման որակի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալն է:

 

 III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

 4. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են լինել արտագնա` կազմակերպված լինելով անմիջապես ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման վայրերում:

5. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության` լիազոր մարմնի ղեկավարի առաջարկի հիման վրա: Հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար հրավիրվում են`

ա) պարտադիր կարգով` պետական կառավարման մարմինները ներկայացնող հանձնաժողովի անդամները,

բ) ըստ անհրաժեշտության` համապատասխան տարածքային կառավարման մարմինները ներկայացնող հանձնաժողովի անդամները, ելնելով այն հանգամանքից, թե որ մարզի տարածքում են իրականացվել ռեկուլտիվացիոն աշխատանքներ:

6. Հանձնաժողովի անդամները նիստերի հրավիրման տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից` նիստի հրավիրման օրվանից առնվազն 2 օր առաջ:

7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի պարտադիր կարգով և ըստ անհրաժեշտության հրավիրված անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստերին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության արդյունքում հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

8. Հանձնաժողովի կողմից լիցենզառուների կողմից կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների հավաստիության և կատարման որակի վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ տալու ժամկետները սահմանվում են լիազոր մարմնի ղեկավարի կողմից և դրանք չեն կարող գերազանցել Կարգի 18-րդ և 24-րդ կետերով լիազոր մարմնի ղեկավարի կողմից որոշում ընդունելու համար նախատեսված ժամկետները:

9. Հանձնաժողովի նախագահը`

ա) նախագահում է հանձնաժողովի նիստերը,

բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները,

գ) ստորագրում է հանձնաժողովի գործունեության հետ առնչվող փաստաթղթերն ու գրագրությունը,

դ) անհրաժեշտության` առանձին նեղ մասնագիտական աշխատանքների կատարման դեպքերում, հանձնաժողովի աշխատանքներում լիազոր մարմնի ղեկավարի համաձայնությամբ կարող է ներգրավել համապատասխան փորձագետների, անհրաժեշտության դեպքում` վարձատրելով նրանց լիազոր մարմնի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:

ե) հանձնաժողովի նիստերին հանձնաժողովի անդամի պարբերաբար, առանց հարգելի պատճառի բացակայության դեպքում լիազոր մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություն տվյալ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:

10. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքերում, նրան փոխարինում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից հանձնաժողովի անդամներից ընտրված անձը:

11. Հանձնաժողովի նիստերի ընթացքը արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից, որը նշանակվում է հանձնաժողովի նախագահի կողմից` հանձնաժողովի անդամներից:

12. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստի կայացման օրվա, ժամի և տեղի մասին,

բ) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի քննարկման նյութերը,

գ) կազմում է հանձնաժողովի նիստի արձանագրությունները, քննարկման արդյունքների հիման վրա կազմում է հանձնաժողովի եզրակացությունը և հանձնաժողովի նիստում քվեարկությանը մասնակցած անդամների ստորագրությամբ այն ներկայացնում է հանձնաժողովի նախագահին` ստորագրության:

13. Հանձնաժողովի անդամները`

ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին,

բ) ստորագրում են հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,

գ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի քարտուղարին:

14. Ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման վայրեր հանձնաժողովի անդամների այցելության հետ կապված տրանսպորտային փոխադրումներն ապահովում է լիազոր մարմինն իր պահպանման ծախսերի հաշվին:

 

 IV. ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 

15. Ռեկուլտիվացիոն աշխատանքների հավաստիության և որակի ստուգման նպատակով հանձնաժողովը կիրառում է հողաշինարարական աշխատանքների ծավալների և որակի ստուգման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ձևերը և մեխանիզմները:

16. Ռեկուլտիվացիոն աշխատանքների հավաստիության և որակի ստուգումները հանձնաժողովն իրականացնում է լիցենզառուների կողմից Կարգի համաձայն ներկայացված կատարողական ակտերում նշված ռեկուլտիվացիոն աշխատանքների ծավալային և որակական ցուցանիշները ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման վայրերում հանձնաժողովի անդամների և (կամ հրավիրված փորձագետների կողմից կատարված չափագրումների արդյունքում արձանագրված այդ աշխատանքների ծավալային և որակական փաստացի ցուցանիշների հետ համադրելու եղանակով:

17. Համադրման արդյունքում հայտնաբերված շեղումները արձանագրվում են հանձնաժողովի մասնագիտական եզրակացության մեջ` նշելով չափագրումների`

ա) կատարման վայրը/վայրերը,

բ) անցկացման ժամանակը,

գ) կիրառված մեթոդը և/կամ ձևը,

դ) հետ կապված այլ անհրաժեշտ մանրամասները և/կամ տեղեկատվությունը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.08.2016, N 202-Ն 25.09.2016, N 460-Ն
24.02.2009, N 37-Ն 26.03.2009, N 460-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան