ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին
«ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում «որսորդական զենքի» բառերը փոխարինել «քաղաքացիական զենքի» բառերով։
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետում «որսորդական զենք» բառերը փոխարինել «քաղաքացիական զենք» բառերով։
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածում «որսորդական ողորկափող և ակոսավոր հրազեն, որսորդական» բառերը փոխարինել «քաղաքացիական» բառով։
Հոդված 4. Օրենքի 21.1-ին հոդվածի 5-րդ կետում «որսորդական ակոսավոր» բառերը փոխարինել «քաղաքացիական ակոսափող» բառերով։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հոկտեմբերի 26 Երևան ՀՕ-370-Ն
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական: