Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-243-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.27/81(1356).1 Հոդ.1285.13
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Աշխատակազմում պետական ծառայություն (այսուհետ` պետական ծառայություն)՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ` Ազգային ժողով) և նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացման մասնագիտական սպասարկմանը.».

2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) պետական ծառայողի ատեստավորում՝ զբաղեցրած պաշտոնին պետական ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշմանն ուղղված գործընթաց (միջոցառում).».

3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) պետական ծառայողի վերապատրաստում՝ պետական ծառայողի աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթաց (միջոցառում).»:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքը չի տարածվում Աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա:»:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «2015» թիվը փոխարինել «2020» թվով.

2) 1-3-րդ կետերի «պետական կառավարման ոլորտի» բառերը փոխարինել «հանրային ծառայության» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը «կրտսեր» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և աուդիտորների» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 22

Երևան
ՀՕ-243-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան