ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի մարտի 18-ին
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀO-164-Ն oրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 20. | Հայտարարագրման ենթակա եկամուտ ունենալու պայմաններում հայտարարագիր չներկայացնելը |
Հայտարարագրման ենթակա եկամուտ ունենալու պայմաններում հայտարարագիր չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` չհայտարարագրված եկամտի 10 տոկոսի չափով:
Սույն տուգանքը չի կիրառվում, եթե`
1) չհայտարարագրված եկամուտը ենթակա է Հայաստանի Հանրապետության հարկային oրենսդրությամբ սահմանված կարգով հարկման.
2) չհայտարարագրված եկամուտը հարկվել է Հայաստանի Հանրապետության հարկային oրենսդրությամբ սահմանված կարգով.
3) կառավարության սահմանած կարգով հիմնավորվում են եկամտի ստացման աղբյուրը և չափը:»:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 21. | Հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը կամ չստացված եկամուտ ներառելը կամ ստացված եկամտից ավելի եկամուտ ներառելը |
1. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ այն պակաս ցույց տալն առաջացնում է տուգանքի նշանակում` թաքցված կամ պակաս ցույց տրված եկամտի 10 տոկոսի չափով:
Սույն տուգանքը չի կիրառվում, եթե`
1) թաքցված կամ պակաս ցույց տրված եկամուտը ենթակա է Հայաստանի Հանրապետության հարկային oրենսդրությամբ սահմանված կարգով հարկման.
2) թաքցված կամ պակաս ցույց տրված եկամուտը հարկվել է Հայաստանի Հանրապետության հարկային oրենսդրությամբ սահմանված կարգով.
3) կառավարության սահմանած կարգով հիմնավորվում են եկամտի ստացման աղբյուրը և չափը:
2. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում չստացված եկամուտ ներառելը կամ ստացված եկամտից ավելի եկամուտ ներառելն առաջացնում է տուգանքի նշանակում` այդ եկամտի 10 տոկոսի չափով:»:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով`
«3. Սույն օրենքում նշված պաշտոնատար անձ չհամարվող, փոխկապակցված անձ չհամարվող և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող չհամարվող ֆիզիկական անձանց նկատմամբ օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածներով սահմանված տուգանքները կիրառվում են 2010 թվականի հունվարի 1-ից:»:
Հոդված 4. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|