ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2024 թվականի N 1349-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը, 21-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 1 և N 4 հավելվածներով հաստատված կարգերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, 5 անվանում անշարժ գույքը, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասերն (այսուհետ՝ գույք) օտարել դասական աճուրդով՝ համաձայն հավելվածի՝ որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գույքի գնահատված շուկայական արժեքները՝ համաձայն հավելվածի.
2) անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքները՝ համաձայն հավելվածի.
3) հատկացված հողամասի տվյալ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները՝ համաձայն հավելվածի.
4) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գները՝ գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի.
5) (ենթակետը հանվել է 17.10.24 N 1628-Ա)
6) գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ համաձայն հավելվածի (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գնի մեջ.
7) աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գինը ենթակա է վճարման արձանագրությունը ստորագրվելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում։
(2-րդ կետը փոփ. 17.10.24 N 1628-Ա)
3. Կոմիտեի նախագահին՝
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև գնահատման ժամկետների ավարտը՝ համաձայն հավելվածի կազմակերպել հերթական էլեկտրոնային աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման.
4) սույն որոշման 2-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո, մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
(3-րդ կետը փոփ. 17.10.24 N 1628-Ա)
4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով, առանց մեկնարկային գնի նվազեցման։
5. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գնի վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
26.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1349-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Գույքի հասցեն և գույքի նկատմամբ իրա-վունքների պետական գրանցման վկայականի համարը |
Շենք շինություն-ների մակերեսը (քառ․ մետր) |
Գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը (քառ․ մետր) |
Գույքի գնահատ-ված շուկա-յական արժեքը (ՀՀ դրամ) |
Անշարժ գույքի գնահատ-ված շուկա-յական արժեքում ներառված հատ-կացված հողամասի գնահատ-ված շուկա-յական արժեքը (ՀՀ դրամ) |
Հողի շուկա-յական արժեքին մոտարկ-ված կադաս-տրային արժեքը (ՀՀ դրամ) |
Գույքի աճու-րդի մեկ-նար-կային գինը (ՀՀ դրամ) |
Գույ-քի արժե-քի որոշ-ման հետ կապ-ված գու-մարը (ՀՀ դրամ) |
Գույքի գնահատ-ման ամսաթիվը |
Գույքի հերթա-կան աճուրդ-ների կազմա-կերպ-ման վերջնա-ժամ-կետը |
1. |
Ինստիտուտ Ընդհանուր մաս |
Ք. Երևան, Արաբկիր, Կիևյան փողոց 16 շենք, 9/2 տարածք (03082022-01-0079) |
237.9 (որից 169.9 համատեղ սեփական.) |
Շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հատկացված 0.3278 հա մակերեսով հողամասի և շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմում է 68/6703 |
73 930 000 |
--- |
4 628 910 |
73 930 000 |
156 192 |
23․12․2022թ․ |
23․12․2024թ․ |
2. |
Շինություն |
ք. Երևան, Նոր-Նորք, Հ. Գյուրջյան փողոց 58 շենք, 98 (19122022-01-0213) |
1182.5 |
Շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ /հատկացված/ 0.3495 հա մակերեսով հողամասի և շենքի 2026.8 քմ մակերեսով ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ /սեփականատերերի/ բաժնեմասը կազմում է 118250/906350 |
375 800 000 |
--- |
17 459 694 |
375 800 000 |
481 800 |
27․04․2023թ․ |
25․04․2025թ․ |
3. |
Նախկին դպրոց |
ՀՀ Լոռու մարզ, համայնք Վանաձոր, ք. Թևոսյան փողոց 7 (19062023-06- 0071)
|
3 059.82 |
4 938.2 |
173 900 000 |
44 800 000 |
14 259 053 |
173 900 000 |
1 003 244․40 |
05․06․2023թ․ |
05․06․2025թ․ |
4. |
Տարածք |
ք. Երևան, Արաբկիր, Ն. Զարյան փողոց 22 շենք, 11 տարածք (17042024-01-0040) |
537.3 |
Շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.300644 հա մակերեսով հողամասի և շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ /սեփականատերերի/ բաժնեմասը կազմում է 537/4683, 0.01251 հա Հողամասը ծանրաբեռնված է սերվիտուտով: |
277 100 000 |
--- |
31 239 437 |
277 100 000 |
361428 |
02.07.2024թ. |
28․04․2025թ․ |
Հասարակա- կան տարածք |
ք. Երևան, Արաբկիր, Ն. Զարյան փողոց 22 շենք, 14 տարածք (04082023-01-0202) |
72 |
Շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.300644 հա մակերեսով հողամասի և շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ /սեփականատերերի/ բաժնեմասը կազմում է 72/4683, 0.01251 հա Հողամասը ծանրաբեռնված է սերվիտուտով։ |
--- |
4 189 120 |
28.04.2023թ. | |||||
5. |
Նախկին հիվանդա նոցի շենք |
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վ.Սարգսյան փողոց 25/9 (24012023-08-0047) |
1 968.67 |
4 527 |
303 600 000 |
84 900 000 |
20 108 029 |
303 600 000 |
733 966․80 |
05.06.2023թ․ |
05․06․2025թ․ |
(հավելվածը փոփ. 17.10.24 N 1628-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
26.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |