Գլխավոր տեղեկություն
Համար
N 545-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
06.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
06.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 545-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 20,933,180 դրամ ընդհանուր արժողությամբ «Մարզահրապարակների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Գրաֆեն-շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00126761) 2024 թվականի հուլիսի 11-ին կնքված՝ թիվ ՀՀ-ՄՀ01/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մարզահրապարակի գույքի գնման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 6,468,940 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գրաֆեն-շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00126761) 2024 թվականի հուլիսի 11-ին կնքված՝ թիվ ՀՀ-ՄՀ-03/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մարզահրապարակի գույքի գնման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 7,202,120 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Գրաֆեն-շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00126761) 2024 թվականի հուլիսի 11-ին կնքված՝ թիվ ՀՀ-ՄՀ-02/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մարզահրապարակի գույքի գնման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 7,262,120 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

06.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 545-Ա որոշման

 

«ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

 

1.

Ծրագրի նպատակը

Քաղաքացիների առողջ ապրելակերպի, առողջության, ֆիզիկական ակտիվության պահպանման և զարգացման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում կառուցել մարզահրապարակներ:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Սպիտակ և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներ, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

20,933,180 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Սպիտակ և Սյունիքի մարզի Գորիս համայնքները և համայնքի բնակիչները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի օգոստոսի 19-ից մինչև 2025 թվականի փետրվարի 14-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ 2» թաղամասի բնակելի համալիրի բակային տարածքում կառուցվելու է մարզահրապարակ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 19-ից մինչև 2025 թվականի փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում՝ 6,468,940 դրամի չափով.

2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Շվեյցարական թաղամաս»-ի տարածքում կառուցվելու է մարզահրապարակ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 19-ից մինչև 2025 թվականի փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում՝ 7,202,120 դրամի չափով.

3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Հաղթանակ»-ի այգու տարածքում կառուցվելու է մարզահրապարակ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 19-ից մինչև 2025 թվականի փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում՝ 7,262,120 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Գյումրի, Սպիտակ և Գորիս քաղաքներում կառուցվող մարզահրապարակների գույքի ձեռքբերման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում, ինչպես նաև տարածքների հարթեցման, ռետինե ծածկույթների տեղադրման, պտտաձողերի, զույգ զուգաձողերի, օձաձև մարզասարքերի, շվեդական պատերի, ուղղահայաց բազրիքների, կոր զուգաձողերի ամրակցման և մարզական գույքի տեղադրման աշխատանքներ՝ 20,933,180 դրամ չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմ

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


06.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ