ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
9 նոյեմբերի 1999 թ.
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման գործունեության իրավական հիմքերը և դրա մասնակիցների իրավասությունը, ինչպես նաև կանոնակարգում է տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման և կիրառման սկզբունքները:
(1-ին հոդվածը լրաց. 26.05.04 ՀՕ-81-Ն)
Հոդված 2. |
ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
ա) ստանդարտացում` իրականում գոյություն ունեցող կամ հնարավոր խնդիրների վերաբերյալ համընդհանուր և բազմակի կիրառման դրույթների սահմանման միջոցով որոշակի բնագավառում կարգավորվածության լավագույն աստիճանին հասնելու ուղղված գործունեություն.
բ) ստանդարտացման նորմատիվ փաստաթուղթ` փաստաթուղթ, որով սահմանվում են կանոններ, ընդհանուր սկզբունքներ կամ բնութագրեր` գործունեության տարբեր ձևերի կամ դրանց արդյունքների վերաբերյալ.
գ) տեխնիկական կանոնակարգ` փաստաթուղթ, որով սահմանվում են արտադրանքի (ծառայության) կամ դրա հետ կապված արտադրման (կատարման) գործընթացների և մեթոդների վերաբերյալ տեխնիկական բնութագրեր: Այն կարող է ընդգրկել նաև տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող պահանջներ: Տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները պարտադիր են.
դ) ստանդարտ` իրավասու մարմնի կողմից ընդունված փաստաթուղթ, որով սահմանվում են համընդհանուր և բազմակի կիրառման համար կանոններ, ցուցումներ կամ արտադրանքի համար բնութագրեր կամ դրանց հետ կապված արտադրման գործընթացներ և մեթոդներ, որոնց համապատասխանությունը պարտադիր չէ։ Այն կարող է ընդգրկել նաև տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող պահանջներ.
ե) տեխնիկական պայմաններ` տեխնիկական պահանջները սահմանող փաստաթուղթ, որին պետք է համապատասխանեն որոշակի արտադրանքը, աշխատանքը (այդ թվում` գործընթացը), ծառայությունը.
զ) տեխնիկատնտեսական տեղեկատվության դասակարգիչ` փաստաթուղթ, որով սահմանվում են դասակարգման օբյեկտների և դրանց ենթաբազմության կոդերի ու անվանումների հավաքածուները, և որը պարտադիր է կիրառման պետական տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական շտեմարանների ստեղծման ու միջգերատեսչական տեղեկատվության փոխանակման ժամանակ.
է) ստանդարտացման ազգային մարմին` ստանդարտացման բնագավառում կառավարության լիազորած պետական կառավարումն իրականացնող մարմին.
ը) ստանդարտացման ազգային համակարգ` մեկ երկրի նորմատիվ փաստաթղթերով կանոնակարգված ստանդարտացման աշխատանքների կազմակերպման և վարման փոխկապակցված կանոններ և դրույթներ.
թ) ստանդարտների ազգային ինստիտուտ՝ ստանդարտացման ազգային մարմնի ենթակայության կազմակերպություն, որն իր լիազորության սահմաններում իրականացնում է պետական քաղաքականություն ստանդարտացման բնագավառում.
ժ) ռիսկի աստիճան՝ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, կենդանիների և բույսերի կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին, այդ թվում՝ կենդանական և բուսական աշխարհին վնաս պատճառելու հավանականություն` հաշվի առնելով այդ վնասի ծանրությունը (չափերը):
(2-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.05.04 ՀՕ-81-Ն)
Հոդված 3. |
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ և ՕԲՅԵԿՏՆԵՐԸ |
1. Ստանդարտացման նպատակն է ապահովել`
ա) մարդու կյանքի և առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքի, կենդանիների և բույսերի կյանքի, առողջության, շրջակա միջավայրի, այդ թվում՝ կենդանական և բուսական աշխարհի անվտանգությունը.
բ) տեխնիկական և տեղեկատվական համատեղելիությունը, արտադրանքի համափոխարինելիությունը.
գ) արտադրանքի, աշխատանքի, ծառայության որակի բարձրացումը.
դ) չափումների միասնականությունը.
ե) ռեսուրսախնայողությունը.
զ) արտակարգ իրավիճակներում կառույցների և շինությունների անվտանգությունը և հուսալիությունը.
է) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը.
ը) պետության պաշտպանության և մոբիլիզացիոն պատրաստականության անհրաժեշտ պայմանները:
2. Ստանդարտացման օբյեկտներն են` արտադրանքը, աշխատանքը (այդ թվում` գործընթացը) և ծառայությունը:
(3-րդ հոդվածը խմբ. 26.05.04 ՀՕ-81-Ն)
Հոդված 31. | Ստանդարտացման սկզբունքները |
Ստանդարտացումն իրականացվում է հետևյալ սկզբունքներին համապատասխան՝
ա) ստանդարտների կամավոր (ոչ պարտադիր) կիրառում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքի.
բ) ստանդարտների մշակման ժամանակ շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության ապահովում.
գ) ազգային ստանդարտների մշակման համար որպես հիմք միջազգային ստանդարտների կիրառում, բացառությամբ այն ստանդարտների, որոնցում անհրաժեշտ է հաշվի առնել աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.
դ) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին հակասող ստանդարտների ընդունման անթույլատրելիություն:
(31-ին հոդվածը լրաց. 26.05.04 ՀՕ-81-Ն)
Հոդված 4. |
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության ստանդարտացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
Հոդված 5. |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ |
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 6. |
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ |
1. Ստանդարտացման գործընթացի մասնակիցներն են ստանդարտացման ազգային մարմինը, պետական այլ մարմիններ, ստանդարտների ազգային ինստիտուտը, ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները, ինչպես նաև իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
2. Պետական այլ մարմինները ստանդարտացման գործընթացին մասնակցում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` իրենց իրավասության սահմաններում:
3. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ստանդարտացման գործընթացում իրենց գործունեությունն իրականացնում են սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
4. Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներն իրականացնում են միջազգային, միջպետական ստանդարտների փորձաքննության և ազգային ստանդարտների մշակումը։
Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներում ընդգրկվում են պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, գիտատեխնիկական, ինժեներական, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների կազմը ձևավորվում է կամավոր հիմունքներով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից։
(4-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.05.04 ՀՕ-81-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
(վերնագիրը լրաց. 26.05.04 ՀՕ-81-Ն)
Հոդված 7. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ և ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ |
1. Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերն են`
ա) ստանդարտացման կանոնները, ուղեցույցները.
բ) ազգային ստանդարտները.
գ) տեխնիկական պայմանները.
դ) տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչները (այսուհետ` դասակարգիչներ).
ե) կազմակերպության ստանդարտները:
2. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում սահմանված պահանջները պետք է հիմնված լինեն գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիայի ժամանակակից նվաճումների, միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտների, ստանդարտացման կանոնների, նորմերի և այլ պետությունների ազգային ստանդարտների վրա, հաշվի առնելով արտադրանքի օգտագործման, աշխատանքի կատարման և ծառայության մատուցման պայմանները, և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
3. Ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման, ընդունման և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.05.04 ՀՕ-81-Ն)
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ |
1. Տեխնիկական կանոնակարգերն են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ընդունված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, որոնցով սահմանված են ստանդարտացման օբյեկտների վերաբերյալ տեխնիկական պահանջները և, անհրաժեշտության դեպքում, այդ պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերը, ինչպես նաև տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող պահանջները։
2. Տեխնիկական կանոնակարգերն ընդունվում են մարդու կյանքի և առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքի, կենդանիների և բույսերի կյանքի և առողջության, շրջակա միջավայրի պաշտպանության, սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակներով։ Տեխնիկական կանոնակարգերի ընդունումն այլ նպատակներով չի թույլատրվում։
3. Տեխնիկական կանոնակարգերի մշակման համար հիմք են ընդունվում միջազգային կամ դրանց հետ ներդաշնակ ազգային ստանդարտները՝ ամբողջությամբ կամ մասամբ, այն չափով, որքանով դրանք համապատասխանում են սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջների կատարմանը` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը։
4. Հաշվի առնելով վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են նվազագույն այն անհրաժեշտ պահանջները, որոնք ապահովում են ճառագայթման և կենսաբանական անվտանգությունը, պայթյունաանվտանգությունը, հրդեհաանվտանգությունը, մեխանիկական, արդյունաբերական և ջերմային անվտանգությունը, էլեկտրաանվտանգությունը, միջուկային և ճառագայթումային անվտանգությունը, ինչպես նաև սարքերի և սարքավորումների անվտանգության ապահովման մասով էլեկտրամագնիսական համատեղելիությունը։
5. Տեխնիկական կանոնակարգերի կիրառման նպատակներն իրականացնելու համար դրանք ընդգրկում են արտադրանքի (արտադրանքի խմբերի) կամ ծառայությունների սպառիչ ցանկը, արտադրանքի արտադրման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման, օգտահանման կամ ծառայությունների մատուցման գործընթացները, որոնց վերաբերյալ սահմանվում են պահանջները, տեխնիկական կանոնակարգման օբյեկտի նույնականացման կանոնները: Տեխնիկական կանոնակարգերը կարող են պարունակել դրանց պահանջների կատարումը երաշխավորող ստանդարտների ցանկ։
6. Տեխնիկական կանոնակարգերն ընդգրկում են արտադրանքի կամ ծառայության բնութագրերին, արտադրանքի արտադրման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և օգտահանման կամ ծառայության մատուցման գործընթացներին ներկայացվող պահանջներ, բայց ոչ կոնստրուկտորական և կատարմանը ներկայացվող պահանջներ, բացառությամբ այն դեպքերի, երբ, հաշվի առնելով վնաս պատճառելու ռիսկի աստիճանը, կոնստրուկցիային կամ կատարմանը ներկայացվող պահանջների բացակայությամբ չի ապահովվում սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված տեխնիկական կանոնակարգի նպատակները:
Տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են նաև ստանդարտացման օբյեկտին ընդունելի համապատասխանության գնահատման, համապատասխանության պարտադիր հավաստման նպատակով նույնականացման առանձնահատկություններ և նմուշառման, փորձարկումների կատարման, սերտիֆիկացման մարմինների կողմից սերտիֆիկացված օբյեկտների համապատասխանության հսկողության (եթե դա նախատեսված է համապատասխանության հավաստման ընթացակարգով) իրականացման և այլ ընթացակարգեր ու կանոններ, որոնք անհրաժեշտ են տեխնիկական կանոնակարգերի նպատակներին հասնելու համար։
7. Հաշվի առնելով վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` տեխնիկական կանոնակարգերում կարող են ընդգրկվել արտադրանքին, դրա արտադրման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և օգտահանման գործընթացներին, ինչպես նաև տերմինաբանությանը, փաթեթավորմանը, մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող քաղաքացիների առանձին կատեգորիաների (անչափահասների, հղի կանանց, կերակրող մայրերի, հաշմանդամների) պաշտպանության ապահովման պահանջներ։
8. Տեխնիկական կանոնակարգերում չեն կարող ընդգրկվել արտադրանքին ներկայացվող այնպիսի պահանջներ, որոնք այդ արտադրանքի երկարատև օգտագործման դեպքում, և կախված այլ գործոններից, կարող են վնաս պատճառել մարդկանց կյանքին ու առողջությանը, և որոնցով հնարավոր չէ որոշել թույլատրելի ռիսկի աստիճանը։ Այդ դեպքում տեխնիկական կանոնակարգերում կարող են ընդգրկվել հնարավոր վնասների և գործոնների մասին սպառողներին տեղեկատվությամբ ապահովելու պահանջներ։
9. Տեխնիկական կանոնակարգերում կարող են ընդգրկվել արտադրանքին, դրա արտադրման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և օգտահանման, տերմինաբանության, փաթեթավորման, մակնշման կամ պիտակավորման գործընթացներին ներկայացվող արտադրանքի ծագման երկրից դուրս կիրառվող հատուկ պահանջներ, եթե դրանց բացակայությունը, կապված տարբեր երկրների կլիմայական և աշխարհագրական առանձնահատկությունների ներգործության հետ, կարող են բերել սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված նպատակների անհասանելիությանը։
10. Հաշվի առնելով վնաս պատճառելու գիտատեխնիկական հիմնավորված փաստացի ռիսկի աստիճանը` տեխնիկական կանոնակարգերում կարող են ընդգրկվել այլ երկրների ծագում ունեցող արտադրանքների ներկրումը սահմանափակող, շրջանառության, օգտագործման, պահման, փոխադրման, իրացման և օգտահանման գործընթացների, ինչպես նաև անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների վերաբերյալ պահանջներ։
11. Ընդունված տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակման պահից առնվազն 6 ամիս հետո։
12. Տեխնիկական կանոնակարգերի նախագծերի ծանուցման և հրատարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(8-րդ հոդվածը խմբ. 26.05.04 ՀՕ-81-Ն)
Հոդված 9. |
ԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ |
1. Ազգային ստանդարտներն են`
ա) Հայաստանի Հանրապետության ստանդարտները.
բ) ստանդարտացման ազգային համակարգով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում կիրառվող միջազգային, տարածաշրջանային, միջպետական և այլ պետությունների ազգային ստանդարտները:
2. Ազգային ստանդարտներով սահմանվում են պահանջներ և նորմեր` արտադրանքի, աշխատանքի և ծառայության անվտանգության, սանիտարական վիճակի, տեխնիկական և տեղեկատվական համատեղելիության, արտադրանքի համափոխարինելիության, արտադրանքի սպասարկման (շահագործական) հիմնական բնութագրերի, փորձարկման մեթոդների, արտադրանքը փաթեթավորելու, մակնշելու, պահելու, փոխադրելու, օգտագործելու, վերականգնելու (նորոգելու) և օգտահանելու վերաբերյալ:
Ազգային ստանդարտներով սահմանվում են նաև արտադրանքի մշակման, արտադրման և օգտագործման (շահագործման) տեխնիկական փաստաթղթերի ձևակերպման, արտադրանքի, աշխատանքի և ծառայության որակի ապահովման, միջոցների օգտագործման, թույլտվածքներին և նստեցվածքներին վերաբերող պահանջներ, ինչպես նաև տերմիններ, չափագիտական և այլ կազմակերպատեխնիկական և ընդհանուր տեխնիկական կանոններ:
3. Ազգային ստանդարտների համար կիրառվում է «ՀՍՏ» դասիչը (բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի դեպքի):
4. Ազգային ստանդարտների մշակումը պետք է հիմնված լինի շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության սկզբունքի վրա: Ազգային ստանդարտների մշակումը, ընդունումն ու կիրառումն իրականացվում է ստանդարտացման ազգային համակարգին համապատասխան:
5. Ազգային ստանդարտները և դրանց փոփոխությունները ենթակա են պետական գրանցման:
(9-րդ հոդվածը լրաց. 26.05.04 ՀՕ-81-Ն)
Հոդված 10. |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
1. Տեխնիկական պայմաններն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մշակում և հաստատում են որոշակի արտադրանքի, աշխատանքի կամ ծառայության համար:
Տեխնիկական պայմանների մշակման և հաստատման անհրաժեշտությունը սահմանվում է ստանդարտացման ազգային համակարգի կանոններով:
2. Տեխնիկական պայմաններն ու դրանցում փոփոխությունները ենթակա են պետական գրանցման:
Հոդված 11. |
ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ |
1. Դասակարգիչների մշակումը, ընդունումը, վարումը և կիրառումն իրականացվում է տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության միասնական համակարգի ստանդարտներով սահմանված կարգով:
Սոցիալ-տնտեսական ոլորտի (այդ թվում` կանխատեսումների, վիճակագրական հաշվառման, բանկային գործունեության, հարկման, միջգերատեսչական տեղեկատվության փոխանակման, տեղեկատվական համակարգերի և ռեսուրսների ստեղծման) դասակարգիչների մշակման, ընդունման, գործարկման և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
2. Միջազգային, միջպետական կամ այլ պետությունների դասակարգիչները կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետությունում` տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության միասնական համակարգի ստանդարտներով սահմանված կարգով:
3. Դասակարգիչներն ու դրանցում փոփոխությունները ենթակա են պետական գրանցման:
(11-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.05.04 ՀՕ-81-Ն)
Հոդված 12. |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ |
1. Կազմակերպության ստանդարտները մշակում և հաստատում են իրավաբանական անձինք` ելնելով սույն օրենքի 3 հոդվածի պահանջների կատարման, ինչպես նաև արտադրության կազմակերպման և կատարելագործման նպատակով դրանց կիրառման անհրաժեշտությունից: Գիտատեխնիկական, ինժեներական, հասարակական և այլ կազմակերպությունների ստանդարտները մշակվում ու ընդունվում են այդ կազմակերպությունների հիմնավոր և կիրառական հետազոտությունների ու մշակումների արդյունքների և տարբեր բնագավառներում ստացված գիտելիքների տարածման ու օգտագործման հիման վրա:
Կազմակերպության ստանդարտների մշակման, հաստատման, հաշվառման, փոփոխությունների կատարման և չեղյալ հայտարարման պահանջները սահմանում են կազմակերպությունները:
2. Կազմակերպության ստանդարտները չպետք է հակասեն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Հոդված 13. |
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ |
1. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի կիրառումը որոշվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից` արտադրանքի մշակման, արտադրման, իրացման, օգտագործման (շահագործման), պահման, փոխադրման, օգտահանման, ինչպես նաև աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման փուլերում:
2. Ազգային ստանդարտների կիրառումը կամավոր է:
(պարբերությունն ուժը կորցրել է 26.05.04 ՀՕ-81-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 26.05.04 ՀՕ-81-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 26.05.04 ՀՕ-81-Ն)
(13-րդ հոդվածը փոփ. 26.05.04 ՀՕ-81-Ն)
Հոդված 14. |
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ և ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ |
1. Մշակվող և ընդունված ազգային ստանդարտների և դասակարգիչների, ինչպես նաև արտադրանքի և ծառայության գրանցված տեխնիկական պայմանների մասին տեղեկատվությունն ապահովում է ստանդարտացման ազգային մարմինը` իր հրատարակության միջոցով:
2. Հայաստանի Հանրապետության ստանդարտների հրատարակման իրավունքը պատկանում է ստանդարտների ազգային ինստիտուտին:
Ազգային ստանդարտների հրատարակումը դրանց տպագրական հրատարակումներն են և տեղեկատվական համակարգում ընդհանուր օգտագործման դրանց էլեկտրոնաթվային ձևերը։
3. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պահման և դրանց վերաբերյալ տեղեկատվության ապահովման նպատակով ստեղծվում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդ, որը պարունակում է ազգային ստանդարտներ, դասակարգիչներ, տեխնիկական պայմաններ, միջազգային, տարածաշրջանային, միջպետական և այլ պետությունների ազգային ստանդարտներ, ստանդարտացման կանոններ և այլն:
Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մասին տեղեկատվությունը և դրա տրամադրումը (բացառությամբ տեխնիկական պայմանների) իրականացնում է ստանդարտների ազգային ինստիտուտը՝ պայմանագրային հիմունքներով։ Տեխնիկական պայմանների տրամադրման բացառիկ իրավունքը պատկանում է այդ փաստաթղթի բնօրինակի տնօրինողին։
(14-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.05.04 ՀՕ-81-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 15. |
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ |
1. Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման բնագավառում պետական կառավարումը իրականացնում է ստանդարտացման ազգային մարմինը:
2. Ստանդարտացման ազգային մարմինը՝
ա) մշակում և իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է պետական քաղաքականությունը ստանդարտացման բնագավառում.
բ) համապատասխան շահագրգիռ մարմինների առաջարկությունների հիման վրա նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագիրը, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի մշակման ծրագիրը.
գ) հաստատում և գործողության մեջ է դնում ազգային ստանդարտները.
դ) ընդունում է դասակարգիչները, բացառությամբ 8-րդ հոդվածով նախատեսված սոցիալ-տնտեսական ոլորտի դասակարգիչների.
ե) իրականացնում է տեխնիկական կանոնակարգերի նախագծերի ծանուցումը.
զ) համակարգում է ստանդարտների ազգային ինստիտուտի գործունեությունն իրեն վերապահված իրավասությունների սահմաններում:
3. Ստանդարտների ազգային ինստիտուտը՝
ա) ընդունում է ազգային ստանդարտները.
բ) ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտներով սահմանում է ստանդարտացման աշխատանքների կատարման կազմակերպամեթոդական և ընդհանուր տեխնիկական կանոնները, ընթացակարգերը, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտների և այլ պետությունների ազգային ստանդարտների կիրառման կարգը.
գ) կազմակերպում է միջազգային, միջպետական, ազգային ստանդարտների նախագծերի փորձաքննությունը.
դ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ստանդարտացման միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտացման կազմակերպություններում.
ե) մասնակցում է միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման աշխատանքներին.
զ) հրատարակում է ազգային ստանդարտները.
է) ստեղծում է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները և համակարգում դրանց գործունեությունը.
ը) ստեղծում և վարում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդը.
թ) կազմակերպում է ստանդարտացման բնագավառում կադրերի մասնագիտացում և վերապատրաստում, համապատասխանության գնահատման բնագավառում՝ մասնագետների համապատասխան ուսուցում և որպես փորձագետներ որակավորում, դրանց արդյունքների հիման վրա նշված բնագավառներում շնորհում է համապատասխան վկայագրեր.
ժ) իրականացնում է ազգային ստանդարտների, ստանդարտացման բնագավառի կանոնների, նորմերի և հանձնարարականների, ինչպես նաև դասակարգիչների, տեխնիկական պայմանների և դրանց փոփոխությունների գրանցումը (հաշվառումը):
(15-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.05.04 ՀՕ-81-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 16. |
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ |
1. Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են՝
ա) տեխնիկական կանոնակարգերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային համաձայնագրերով նախատեսված միջազգային, տարածաշրջանային և միջպետական տեխնիկական կանոնակարգերի և դրանց պահանջների կատարումն ապահովող ստանդարտների մշակումը կամ մասնակցությունը դրանց մշակմանը, ինչպես նաև նշված փաստաթղթերի նախագծերի փորձաքննությունը.
բ) Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագրում նախատեսված ազգային ստանդարտների մշակումը.
գ) դասակարգիչների մշակումը.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելու համար այդ կազմակերպություններին անդամավճարների մուծումը.
ե) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի ստեղծումը և վարումը։
Սույն հոդվածի 1-ին կետում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներից:
2. Ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներն են` ազգային ստանդարտների, դասակարգիչների իրացումից ստացված միջոցներն ու այն ազգային ստանդարտների մշակումից ստացված միջոցները, որոնց մշակումներն իրականացվում են պայմանագրային հիմունքներով և նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագրով:
(16-րդ հոդվածը խմբ. 26.05.04 ՀՕ-81-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 17.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Սույն օրենքի դրույթները խախտող անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 6
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 18. |
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
2. Համապատասխան տեխնիկական կանոնակարգերի բացակայության դեպքում, մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը, սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին գործող նորմատիվ փաստաթղթերով սահմանված շրջակա միջավայրի, կյանքի, առողջության, գույքի պահպանման համար արտադրանքի, աշխատանքի, ծառայության անվտանգության ապահովման, փորձարկման մեթոդների, փաթեթավորման և մակնշման միակերպության վերաբերյալ պահանջները պարտադիր են պահպանման իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|