Գլխավոր տեղեկություն
Համար
N 449-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 ապրիլի 2022 թվականի N 449-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությանը՝ թիվ 05100010/150322/0018104 ապրանքների հայտարարագրով «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հանձնված՝ 11,948,515 դրամ մաքսային արժեքով, 470 կգ բրուտտո քաշով գույքից՝

1) 2000 հատ մեկանգամյա օգտագործման դեմքի դիմակները, 1000 հատ դեմքի պաշտպանիչ պլաստմասսայե դիմակները, 500 զույգ ռետինե ձեռնոցները՝ մեկանգամյա օգտագործման, ոչ ստերիլ և 100 հատ էլեկտրոնային ջերմաչափերը փոխանցել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը․

2) 1000 հատ մեկանգամյա օգտագործման բժշկական պաշտպանիչ հագուստը՝ նրբաթաղիքից, 500 զույգ ռետինե ձեռնոցները՝ մեկանգամյա օգտագործման, ոչ ստերիլ և 400 հատ էլեկտրոնային ջերմաչափերը փոխանցել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 օրվա ընթացքում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ գույքի անհատույց փոխանցման նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում ապահովել սույն որոշման 1-ին կետի՝

1) 1-ին ենթակետով սահմանված գույքի փոխանցումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը․

2) 2-րդ ենթակետով սահմանված գույքի փոխանցումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը։

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գույքի փոխանցումից հետո 5 օրվա ընթացքում, ըստ կարիքների և նպատակահարմարության, նախարարության ենթակա միասնական սոցիալական ծառայության և պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագրեր:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գույքի փոխանցումից հետո 5 օրվա ընթացքում, ըստ կարիքների և նպատակահարմարության, նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագրեր:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

07.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան