ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 461-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 50,146,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երիտասարդների տնտեսական հզորացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
11.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 461-Ա որոշման |
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երիտասարդների տնտեսական հզորացում»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ինչպես «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպության, այնպես էլ Հայաստանյան «ՍՕՍՄանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական է նաև պատերազմների, համավարակների և այլ աղետների պատճառով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին և երեխաներին մարդասիրական և սոցիալ-հոգեբանական անմիջական աջակցության ցուցաբերումը: Այդ նպատակով «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը հերթական ծրագիրն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում 2020 թ.-ի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին ծավալված պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամը մեղմելու համար։ Ծրագրի նպատակն է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տուժած երիտասարդների տնտեսական կարողությունները՝ վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման միջոցով: 100 երիտասարդների համար կազմակերպել «Կյանքի հիմնական հմտություններ և զբաղունակություն» թեմայով դասընթացներ, ուղղորդել մասնագիտական դասընթացների, կազմակերպել բիզնես դասընթացներ 25 երիտասարդների համար, որոնցից 8-ը հնարավորություն կունենան սկսելու իրենց սեփական բիզնեսը։ Այս ծրագրերն իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից: |
3. |
Բարեգործը և ֆինանսավորման աղբյուրը |
Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամը, «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ն |
4. |
Ծրագրի կատարողը |
Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19 ): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվում է Տավուշի մարզում, այն առնչվում է սոցիալական և կրթական բնագավառներին: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է ՝ 50,146,000 ՀՀ դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի 2020 թ. սեպտեմբերից – նոյեմբեր ամիսներին ծավալված պատերազմից տուժած սոցիալական ռիսկի ենթակա 100 երիտասարդներ։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը իրականացվելու է 23.05.2021–30.06.2022 ժամանակաշրջանում։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր՝ կազմում է 6 409 000 ՀՀ դրամ (կյանքի հիմնական հմտությունների զարգացման և զբաղունակության մասնագետ) (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում): 2. Դասընթացների կազմակերպման ծախսերը ծրագրի իրականացման ընթացքում կազմում են 18,675,000 ՀՀ դրամ, որից ● Կարճաժամկետ մասնագիտական դասընթացներ՝ 7,700,000 ՀՀ դրամ ● Բիզնես դասընթացներ՝ 10,975,000 ՀՀ դրամ 3. Աշխատանքային գործիքներ շահառուների համար՝ 6,000,000 ՀՀ դրամ 4. Ենթադրամաշնորհներ (դրամաշնորհներ շահառուներին)՝ 13,160,000 ՀՀ դրամ Կազմակերպական ծախսերը` նշված ժամանակաշրջանի համար կազմում են 5, 902,000 ՀՀ դրամ: 1. աշխատակազմի ծախսեր՝ 5,343,000 ՀՀ դրամ (որի համար հարկային արտոնություն չի պահանջվում), (ծրագրի համակարգող, ֆինանսական մասնագետ) 2. գրենական պիտույքներ, գրասենյակային պարագաներ՝ 208,000 ՀՀ դրամ (ծրագրային ծախսեր) 3. Տրանսպորտային ծախսեր՝ 351,000 ՀՀ դրամ։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Դասընթացների կազմակերպման ծախսերը ծրագրի իրականացման ընթացքում կազմում են 18,675,000 ՀՀ դրամ, որից ● Կարճաժամկետ մասնագիտական դասընթացներ՝ 7,700,000 ՀՀ դրամ ● Բիզնես դասընթացներ՝ 10,975,000 ՀՀ դրամ 2. Աշխատանքային գործիքներ շահառուների համար՝ 6,000,000 ՀՀ դրամ Կազմակերպական ծախսեր` 1. գրենական պիտույքներ, գրասենյակային պարագաներ՝ 208,000 ՀՀ դրամ (ծրագրային ծախսեր) 2. Տրանսպորտային ծախսեր՝ 351,000 ՀՀ դրամ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը 23.05.2021 – 30.06.2022 թ. ժամանակաշրջանի համար կազմում են 5 902 000 ՀՀ դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 11.76 տոկոսը: Այդ թվում` 3. աշխատակազմի ծախսեր՝ 5,343,000 ՀՀ դրամ (որի համար հարկային արտոնություն չի պահանջվում), (ծրագրի համակարգող, ֆինանսական մասնագետ) 4. գրենական պիտույքներ, գրասենյակային պարագաներ՝ 208,000 ՀՀ դրամ (ծրագրային ծախսեր) 5. Տրանսպորտային ծախսեր՝ 351,000 ՀՀ դրամ։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
11.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |