Գլխավոր տեղեկություն
Համար
N 374-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2019 թվականի N 374-Ա

 

«ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՋԵՐՄԱՏԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող` 67,212 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Ուսումնաարտադրական ջերմատան վերակառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում՝ նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

 Տ. ԱՎԻՆՅԱՆ

  

2019 թ. հունիսի 11

Երևան

 

 Հավելված

 ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

  հունիսի 11-ի N 374-Ա

 որոշման

 

ծ ր ա գ ի ր

 

 «Ուսումնաարտադրական ջերմատան վերակառուցում»

1.

Ծրագրի նպատակը

Վերակառուցել ուսումնաարտադրական ջերմատուն

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

Հայաստանի հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն

4.

Ծրագիրը կատարողը

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամ (0009, քաղ. Երևան, Տերյան 74, ՀՎՀՀ՝ 02577018)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

քաղ. Երևան, Տերյան 74, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տարածք, բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

67,212 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ՀՎՀՀ` 01507028

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թվականի հունիսի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

շինարարական աշխատանքների իրականացում՝ 67,212 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

շինարարական աշխատանքների իրականացում՝ 67,212 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով. նախատեսվում է պայմանագրի կնքում

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնադրամների մշտադիտարկումը, մասնագիտական վերահսկողությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկություններ կներկայացվեն լիազորված մարմին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

 Տ. ԱՎԻՆՅԱՆ