ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2018 թվականի N 388-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1551-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածն ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության կարգի 5-րդ կետով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2018 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1551-Ա որոշման հավելվածը 42-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 43-րդ, 44-րդ, 45-րդ և 46-րդ կետերով.
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | ||||
43. |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ |
ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտության, ինչպես նաև ֆինանսատնտեսական գործունեության ստուգում |
2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակա-շրջան |
44. |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
«Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ |
ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտության, ինչպես նաև ֆինանսատնտեսական գործունեության ստուգում |
2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակա-շրջան |
45. |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
«Հիդրոօդերևութա-բանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ |
ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտության, ինչպես նաև ֆինանսատնտեսական գործունեության ստուգում |
2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակա-շրջան |
46. |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ |
ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտության, ինչպես նաև ֆինանսատնտեսական գործունեության ստուգում |
2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակա-շրջան |
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|