Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 262-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.21/79(1354).1 Հոդ.413
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.11.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 դեկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 05017481

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 նոյեմբերի 2017 թ.

թիվ 262-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել ապահովագրական գործակալների հաշվառման գործընթացը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 3-րդ մասը, 90-րդ հոդվածի 4-րդ մասը, 103-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի ««Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգի 225-րդ կետից «1 միլիոն դրամ՝» բառերից հետո հանել «ֆիզիկական անձ կամ» բառերը,

2) Կանոնակարգի 245-րդ կետից հանել «ֆիզիկական» բառը,

3) Կանոնակարգի Հավելված 12-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է),

4) Կանոնակարգի Հավելված 32-ում.

ա. «ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) ապահովագրական գործակալի լուսանկարը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր հանդիսացող ապահովագրական գործակալի լուսանկարը» բառերով,

բ. «ֆիզիկական անձի համար՝» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ համար՝» բառերով,

5) Կանոնակարգի Հավելված 37-ի վերնագրում «ֆիզիկական անձանց թեկնածուների» բառերը փոխարինել «անձանց» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնակարգով անհատ ձեռնարկատեր ապահովագրական գործակալների նկատմամբ սահմանված պահանջները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հաշվառված ֆիզիկական անձ ապահովագրական գործակալների վրա:

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2017 թ. նոյեմբերի 30

Երևան

 

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2017 թվականի նոյեմբերի 24-ի

թիվ 262-Ն որոշմամբ

 

«Հավելված 12

«Ապահովագրության ոլորտում

լիցենզավորման, գրանցման,

համաձայնության, թույլտվության

տրամադրման, մասնագիտական

համապատասխանության ստուգման

և որակավորման կարգը»

կանոնակարգ 3/01-ի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Ապահովագրական գործակալների վերաբերյալ

 

Ամրակցեք այստեղ անհատ ձեռնարկատեր գործակալի լուսանկարը:

€ Այս վանդակում նշում է կատարվում, եթե ներկայացվում են միայն փոփոխությունները:

1. Ապահովագրական գործակալների ռեգիստրում անձին հաշվառելու համար միջնորդագիր ներկայացնող ապահովագրական ընկերության անվանումը

2. Ապահովագրական գործակալի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը կամ անուն, հայրանուն, ազգանունը

Իրավաբանական անձ գործակալի համար՝

Անվանումը՝

Կազմակերպաիրավական ձևը՝

Անհատ ձեռնարկատեր գործակալի համար՝

անուն, ազգանուն, հայրանուն

3. Ապահովագրական գործակալի վերաբերյալ տվյալներ

3.1 Իրավաբանական անձ գործակալի համար՝

Հարկ Վճարողի Հաշվառման Համարը՝
Պետական գրանցման համարը՝

Անհատ ձեռնարկատեր գործակալի համար՝

Հարկ Վճարողի Հաշվառման Համարը՝ Հանրային ծառայությունների համարանիշը՝ կամ Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը՝

3.2 Իրավաբանական անձ գործակալի համար՝

 

Գործունեության տեսակը՝ __________________________

Այլ գործունեությամբ չի զբաղվում

Գործունեության իրականացման վայրը՝

Հեռախոսահամար՝

 

Անհատ ձեռնարկատեր գործակալի համար՝

 

Գործունեության տեսակը՝ _________________________

Այլ գործունեությամբ չի զբաղվում

Հաշվառման վայր՝

Գործունեության իրականացման վայրը՝

Հեռախոսահամար՝

3.3 Իրավաբանական անձ գործակալի ղեկավար անձանց ցանկը

3.4 Իրավաբանական անձի ապահովագրական գործակալի գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձ աշխատակիցների ցանկը

3.5 Իրավաբանական անձ գործակալի մասնաճյուղերի և (կամ) ներկայացուցչությունների ցանկը: Սույն կետը լրացվում է, եթե իրավաբանական անձ գործակալը մտադիր է իրականացնել ապահովագրական գործակալի գործառնություններ մասնաճյուղերի և ներկայացուցչությունների միջոցով: Վերջիններիս բացակայության դեպքում կատարվում է «չունի մասնաճյուղեր և (կամ) ներկայացուցչություններ» նշումը:

4. Արդյո՞ք ապահովագրական ընկերությունը (որի հետ աշխատելու է գործակալը) ստանձնել է ապահովագրական գործակալի մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու պատասխանատվությունը:

Ոչ,

Այո, նշել պատասխանատվության չափը:

5. Արդյո՞ք ապահովագրական ընկերությունը հավաստում է, որ ապահովագրական գործակալի գործառույթներ իրականացնող անձինք տիրապետում են սույն կանոնակարգի Հավելված 37-ով սահմանված թեմաներին` ըստ սահմանված խորության:

Ոչ,

Այո:

5.1 Արդյո՞ք ապահովագրական ընկերությունը հավաստում է, որ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության գծով ապահովագրական գործակալի գործառույթներ իրականացնող անձինք ունեն Ավտոապահովագրության միասնական պատուհան համակարգով աշխատելու հմտություն:

Ոչ,

Այո:

6. Արդյո՞ք առկա է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերով սահմանված հիմքերի բացակայության մասին հայտարարությունը:

Ոչ,

Այո:

7. Կից ներկայացնում ենք ապահովագրական գործակալի հետ կնքած պայմանագրի պատճենը (..էջ):

Ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական գործակալի մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու պատասխանատվությունը չստանձնելու դեպքում՝  կից ներկայացնում ենք մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար գործակալի կնքած պատասխանատվության ապահովագրության պայմանագրի պատճենը:

»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան