ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
13 սեպտեմբերի 2016 թ.
N 585-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 435-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 282-րդ հոդվածի 2-րդ կետի գ) ենթակետով, 33-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 838-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 873-Ն որոշումը, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարի 2016 թվականի օգոստոսի 23-ի հ. 01/82-6/20862-16 գրությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 724-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 738-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 754-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 757-Ն որոշումը`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի մասին» N 435-Ն որոշմամբ հաստատված.
1) եկամուտների գումարը նվազեցնել 3,203,526.1 հազար դրամով,
2) ծախսերի գումարը նվազեցնել 623,612.1 հազար դրամով,
3) դեֆիցիտի գումարն ավելացնել 2,579,914.0 հազար դրամով:
2. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի մասին» N 435-Ն որոշմամբ հաստատված NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-7 հավելվածների:
3. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի մասին» N 435-Ն որոշման 2-րդ կետի «2,357,258.2 հազար դրամ» բառերը փոխարինել «3,147,146.2 հազար դրամ» բառերով, «4,286,802.5 հազար դրամ» բառերը փոխարինել «3,628,936.8 հազար դրամ» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |