«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 ապրիլի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012175
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 մարտի 2012 թ. |
թիվ 62-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/17-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել ներդրողների համար կենսաթոշակային ֆոնդերի գնահատման և համեմատման համար միասնական չափանիշ, ինչպես նաև ապահովել կենսաթոշակային ֆոնդերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողությունը,
հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասը, և
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կենսաթոշակային ֆոնդի ակտիվների եկամտաբերության հաշվարկի մեթոդաբանությունը և եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշները» կանոնակարգ 10/17-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. մարտի 12 Երևան |
Հավելված Հաստատված էՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի մարտի 6-ի թիվ 62-Ն որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 10/17
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կանոնակարգը սահմանում է կամավոր և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի (այսուհետ` ֆոնդ) ակտիվների եկամտաբերության հաշվարկման մեթոդաբանությունը և եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշները:
2. Սույն կանոնակարգի 3-րդ գլխի պահանջները չեն տարածվում նոր ստեղծված ֆոնդերի վրա` ֆոնդի ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում:
Գ Լ ՈՒ Խ 2
ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.
1) Ֆոնդի եկամտաբերություն` ֆոնդի փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի փոփոխություն` արտահայտված տոկոսներով,
2) ռիսկի յուրաքանչյուր միավորի դիմաց ֆոնդի ակտիվների եկամտաբերություն` ցուցանիշ է, որը ցույց է տալիս նախորդ ժամանակահատվածներում ֆոնդի եկամտաբերության և դրա առաջացման հետ կապված ռիսկի միջև հարաբերությունը:
4. Սույն կանոնակարգում օգտագործվող այլ հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և/կամ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունները:
Գ Լ ՈՒ Խ 3
ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
5. Ֆոնդի կառավարիչն իր կողմից կառավարվող ֆոնդերի ակտիվների եկամտաբերության մասին տեղեկատվությունը ներկայացնում է սույն կանոնակարգի 6-րդ կետով նախատեսված ցուցանիշների ձևով:
6. Ֆոնդի կառավարիչն իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի համար յուրաքանչյուր աշխատանքային օրվա դրությամբ (այսուհետ` հաշվարկման օր) հաշվարկում է հետևյալ ցուցանիշները.
1) հաշվարկման օրվա ֆոնդի եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 7-րդ կետում նշված բանաձևի,
2) տվյալ տարվա սկզբից մինչև հաշվարկման օրն ընկած ժամանակահատվածում ֆոնդի եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 7-րդ կետում նշված բանաձևի,
3) հաշվարկման օրվան նախորդող տասներկու ամիսների համար ֆոնդի եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 7-րդ կետում նշված բանաձևի, և հաշվարկման օրվան նախորդող տասներկու ամիսների ռիսկի յուրաքանչյուր միավորի դիմաց եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 9-րդ կետում նշված բանաձևի,
4) հաշվարկման օրվան նախորդող հինգ տարիների համար ֆոնդի միջին տարեկան եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 8-րդ կետում նշված բանաձևի,
5) գործունեության իրականացման ողջ ժամանակահատվածի համար (ստեղծման պահից) ֆոնդի միջին տարեկան եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 8-րդ կետում նշված բանաձևի:
Գ Լ ՈՒ Խ 4
ՖՈՆԴԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
7. Սույն կանոնակարգի 6-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված Ֆոնդի եկամտաբերությունները հաշվարկվում են հետևյալ բանաձևով.
Ե = |
[ |
ՓՀԱ1 | - 1 |
] |
* |
100 %, |
որտեղ` |
ՓՀԱ0 |
Ե-ն ֆոնդի եկամտաբերությունն է հաշվարկվող ժամանակահատվածի համար,
ՓՀԱ0 -ն հաշվարկվող ժամանակահատվածի առաջին օրվան նախորդող առաջին աշխատանքային օրվա համար հաշվարկված փայի(բաժնետոմսի) հաշվարկային արժեքն է,
ՓՀԱ1 -ը հաշվարկվող ժամանակահատվածի վերջին օրվա համար հաշվարկված փայի(բաժնետոմսի) հաշվարկային արժեքն է:
8. Սույն կանոնակարգի 6-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված Ֆոնդի եկամտաբերությունները հաշվարկվում են հետևյալ բանաձևով.
Ե = | [ | ( | ՓՀԱ1 | ) |
1 k |
- 1 | ] | *100%, որտեղ` |
ՓՀԱ0 |
Ե-ն ֆոնդի եկամտաբերությունն է հաշվարկվող ժամանակահատվածի համար,
ՓՀԱ0 -ն փայի(բաժնետոմսի) հաշվարկային արժեքն է հաշվարկվող ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ,
ՓՀԱ1 -ը փայի(բաժնետոմսի) հաշվարկային արժեքն է հաշվարկվող ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ,
k-ն հաշվարկվող ժամանակահատվածն է արտահայտված տարիներով:
Գ Լ ՈՒ Խ 5
ՌԻՍԿԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԻԱՎՈՐԻ ԴԻՄԱՑ ՖՈՆԴԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
9. Սույն կանոնակարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ռիսկի յուրաքանչյուր միավորի դիմաց ֆոնդի եկամտաբերությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՌԵ = |
Ե - ԵՊԿՊ σ |
, որտեղ՝ |
1) ՌԵ-ն ռիսկի յուրաքանչյուր միավորի դիմաց ֆոնդի եկամտաբերությունն է հաշվարկվող ժամանակահատվածի համար,
2) Ե-ն ֆոնդի եկամտաբերությունն է հաշվարկվող ժամանակահատվածի համար արտահայտված միավորի մասերով,
3) ԵՊԿՊ -ն հաշվարկվող ժամանակահատվածին նախորդող ամսվա վերջին օրվա դրությամբ շրջանառության մեջ գտնվող՝ մինչև մեկ տարի մարման ժամկետով Հայաստանի Հանրապետության պետական կարճաժամկետ պարտատոմսերի միջին եկամտաբերությունն է արտահայտված միավորի մասերով, ինչը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի կողմից: Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը չի հրապարակում վերոնշյալ ցուցանիշը, ԵՊԿՊ -ի հաշվարկման համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակվող եկամտաբերության կորով հաշվարկվող՝ շրջանառության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության պետական կարճաժամկետ պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերությունը,
4) σ-ն ֆոնդի գործունեության վերջին հինգ տարիների համար (գործունեության իրականացման ողջ ժամանակահատվածի համար, եթե ֆոնդը գործում է հինգ տարուց պակաս) ֆոնդի եկամտաբերության ստանդարտ շեղումն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
_______________ | ||||
σ = |
1 N - 1 |
N ∑ i=1 |
(Եi - μ)2, որտեղ` |
5) μ-ն ֆոնդի գործունեության վերջին հինգ տարիների համար (գործունեության իրականացման ողջ ժամանակահատվածի համար, եթե ֆոնդը գործում է հինգ տարուց պակաս) ֆոնդի եկամտաբերությունների միջինն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
μ = |
1 N |
N ∑ i=1 |
Եi , որտեղ` |
6) Եi-ն սույն կանոնակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված և սույն կանոնակարգի 7-րդ կետի համաձայն հաշվարկված ֆոնդի եկամտաբերությունն է արտահայտված միավորի մասերով i-երորդ ժամանակահատվածի համար,
7) N-ը ֆոնդի գործունեության վերջին հինգ տարիների (գործունեության իրականացման ողջ ժամանակահատվածի, եթե ֆոնդը գործում է հինգ տարուց պակաս) համար սույն կանոնակարգի 7-րդ կետի համաձայն հաշվարկված ֆոնդի եկամտաբերությունների հաշվարկների քանակն է: