«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հունիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010240
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
13 ապրիլի 2010 թ. |
թիվ 74-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 16/1-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, 19-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16/1-ը՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2010 թ. ապրիլի 16 ք. Երևան |
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 74-Ն որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 16/1
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Գ լ ու խ 1
Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները:
2. Սույն կանոնակարգը տարածվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ունեցող կազմակերպությունների վրա, որոնք իրականացնում են էլեկտրոնային փողերի թողարկում:
Գ լ ու խ 2
Կանոնակարգում օգտագործվող հիմնական հասկացություններ
3. Սույն կանոնակարգի իմաստով.
1) էլեկտրոնային փող՝ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «իա» կետով սահմանված էլեկտրոնային փող,
2) էլեկտրոնային փողի թողարկում, էլեկտրոնային փող թողարկող, էլեկտրոնային փող օգտագործող, հաշվառման հաշիվ, էլեկտրոնային փողերով հաշվարկների իրականացման համակարգ և ծառայություններ մատուցող անձ հասկացությունները կիրառվում են` Կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 73-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային փողերի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողերով գործարքների իրականացմանը ներկայացվող պահանջները» Կանոնակարգ 16/2-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 16/2) համաձայն,
3) դիմող՝ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպություն, որը դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստանալու համար:
Գ լ ու խ 3
Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման կարգը ԵՎ դիմողին ներկայացվող նվազագույն պահանջներն ու պայմանները
4. Դիմողը բավարարում է հետևյալ նվազագույն պահանջներին և պայմաններին.
1) ունի Կենտրոնական բանկի խորհրդի կողմից տրամադրված դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու լիցենզիա,
2) Դեպոնացրել է.
ա) 2011 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի ապրիլի 1-ը` 20 միլիոն ՀՀ դրամ կամ ՀՀ դրամով արտահայտված արժեթղթեր, կամ ներկայացրել է 20 միլիոն ՀՀ դրամի անվերադարձելի բանկային երաշխիք, որոնք հանդիսանում են էլեկտրոնային փող օգտագործողների նկատմամբ էլեկտրոնային փող թողարկողի ունեցած պարտավորությունների մարումը երաշխավորող միջոց: Դեպոնացված միջոցները կարող են օգտագործվել Կանոնակարգ 17/02-ով սահմանված դեպքերում և կարգով:
բ) 2012 թվականի ապրիլի 1-ից վճարահաշվարկային կազմակերպության դեպոնացվող միջոցների պահանջի առկայությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, իսկ դեպոնացվող միջոցների դեպոնացման պայմանները` կանոնակարգ 17/02-ով սահմանված կարգով,
3) դիմողի կողմից էլեկտրոնային փող թողարկելու գործունեություն իրականացնելու համար կիրառվող սարքավորումները, ապարատածրագրային համալիրները և անվտանգությանը ներկայացվող պահանջները համապատասխանում են Կանոնակարգ 16/2-ի 6-րդ գլխով սահմանված պահանջներին:
(4-րդ կետը խմբ. 14.10.11 թիվ 269-Ն)
5. Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստանալու համար դիմողը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) թույլտվություն ստանալու միջնորդագիր՝ համաձայն սույն կանոնակարգի հավելված 1-ի,
2) դիմողի իրավասու մարմնի որոշումը` էլեկտրոնային փող թողարկելու գործունեությամբ զբաղվելու մասին,
3) դիմողի կողմից մշակված տնտեսական ծրագիր՝ համաձայն սույն կանոնակարգի հավելված 2-ի, որում ներառված են առաջին երեք ֆինանսական տարիների համար կանխատեսվող բյուջեի հաշվարկը և որը ցույց կտա, որ դիմողը կարող է գործարկել համապատասխան համակարգերը, ռեսուրսները և գործընթացները՝ կայուն գործելու համար,
4) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերից մեկում սույն կանոնակարգի 4-րդ կետի «2» ենթակետով սահմանված անհրաժեշտ դրամական միջոցների կամ արժեթղթերի դեպոնացման մասին պայմանագրի պատճենը կամ անվերադարձելի բանկային երաշխիքը, ինչպես նաև տեղեկանք՝ փաստացի երաշխավորված միջոցների վերաբերյալ,
5) դիմողի իրավասու մարմնի կողմից հաստատված գործունեության կանոնակարգ, որը բավարարում է Կանոնակարգ 16/2-ի 3-րդ գլխով սահմանված փաստաթղթերին ներկայացվող նվազագույն պահանջներին,
6) ներքին հսկողության իրականացման մեխանիզմների և անվտանգության ռիսկերի կառավարման ընթացակարգերի նկարագրություն, որը բավարարում է Կանոնակարգ 16/2-ի 5-րդ գլխով սահմանված պահանջներին,
7) հայտարարագիր՝ համաձայն սույն կանոնակարգի հավելված 3-ի:
6. Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստանալու միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից սկսած երկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը ուսումնասիրում է այն և կայացնում է որոշում էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստանալու միջնորդագիրը բավարարելու, մերժելու կամ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստանալու միջնորդագրի ուսումնասիրության երկամսյա ժամկետը կասեցնելու մասին:
7. Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստանալու միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից սկսած ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում այն բավարարելու, մերժելու կամ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստանալու միջնորդագրի ուսումնասիրության երկամսյա ժամկետը կասեցնելու մասին որոշում չկայացնելու դեպքում միջնորդագիրը համարվում է բավարարված:
8. Կենտրոնական բանկի կողմից որոշակի տեղեկություններ ստանալու կամ պարզաբանելու նպատակով էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստանալու միջնորդագրի ուսումնասիրության և Կենտրոնական բանկի խորհրդի կողմից որոշում կայացնելու երկամսյա ժամկետը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից կարող է կասեցվել ոչ ավելի, քան մեկամսյա ժամկետով:
9. Եթե սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը թերի են ներկայացված (ամբողջական չեն կամ առկա են որոշակի թերություններ), Կենտրոնական բանկը, ոչ ուշ, քան փաստաթղթերի ներկայացման 30-րդ օրը, այդ մասին գրավոր տեղեկացնում է դիմողին:
10. Սույն կանոնակարգի 9-րդ կետով սահմանված տեղեկացումից հետո 10 օրվա ընթացքում անհրաժեշտ շտկումների (փաստաթղթերի, նյութերի կամ պարզաբանումների) և բացակայող փաստաթղթերի չներկայացման դեպքում էլեկտրոնային փող թողարկելու թույլտվությունը ստանալու միջնորդագիրը մերժվում է՝ փաստաթղթերը թերի լինելու հիմքով:
11. Կենտրոնական բանկը մերժում է թույլտվություն ստանալու միջնորդագիրը, եթե.
1) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ,
2) առկա են սույն կանոնակարգի 10-րդ կետով նախատեսված պայմանները կամ ներկայացված փաստաթղթերը հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին,
3) ներկայացված կանոնակարգը և (կամ) տնտեսական ծրագիրը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով հիմնավորված կամ իրատեսական չէ:
12. Էլեկտրոնային փող թողարկելու գործունեության իրականացման թույլտվություն ստանալու միջնորդագիրը մերժելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի որոշման մեջ նշվում են մերժման պատճառները և իրավական հիմքերը: Էլեկտրոնային փող թողարկելու գործունեության իրականացման թույլտվություն ստանալու միջնորդագիրը մերժելու դեպքում դիմողն իրավունք ունի թույլտվություն ստանալու նոր միջնորդագիր ներկայացնել ընդհանուր կարգով: Էլեկտրոնային փող թողարկելու գործունեության իրականացման թույլտվություն ստանալու միջնորդագիրը մերժելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
13. Կենտրոնական բանկը բավարարում է դիմողի էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստանալու միջնորդագիրը, եթե բացակայում են սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված մերժման հիմքերը:
Գ լ ու խ 4
Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության կասեցման ընթացակարգը
14. Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության կասեցման դեպքում դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը ոչ ուշ, քան Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության կասեցման մասին կազմակերպության իրավասու մարմնի որոշման ընդունման պահից 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ են ներկայացնում փաստաթղթեր՝ համաձայն սույն կանոնակարգի հավելված 4-ի:
15. Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվությունը համարվում է կասեցված Կենտրոնական բանկի կողմից տեղեկացումը ստանալու պահից: Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվությունը կասեցվում է նաև Կենտրոնական բանկի կողմից «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության լիցենզիայի գործողությունը կասեցնելու դեպքում:
16. Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության կասեցումը վերացված է համարվում էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:
17. Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության կասեցման պահից սկսած մինչև էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության կասեցման ժամկետի ավարտը դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը չի իրականացնում էլեկտրոնային փող թողարկելու գործունեություն և չի ստանձնում նոր պարտավորություններ՝ միաժամանակ շարունակելով նախկինում իր կողմից ստանձնած և չմարված պարտավորությունները, ինչպես նաև Կանոնակարգ 16/2-ով էլեկտրոնային փող թողարկողի համար սահմանված պահանջների կատարումը:
18. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունն իր՝ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության կասեցման պահից եռօրյա ժամկետում էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության կասեցման մասին տեղեկատվությունը հրապարակում է առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլում և իր ինտերնետային կայքում՝ Կենտրոնական բանկ ներկայացնելով այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը:
19. Սույն գլխով սահմանված պահանջը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվությունը կասեցվում է ոչ ավելի, քան 1 օրով:
Գ լ ու խ 5
Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության դադարեցման ընթացակարգը
20. Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության դադարեցման դեպքում դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը ոչ ուշ, քան էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության դադարեցման մասին կազմակերպության իրավասու մարմնի որոշման ընդունման պահից 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում փաստաթղթեր՝ համաձայն սույն կանոնակարգի հավելված 5-ի:
21. Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվությունը համարվում է դադարեցված Կենտրոնական բանկի կողմից տեղեկացումը ստանալու պահից: Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվությունը դադարեցվում է նաև Կենտրոնական բանկի կողմից «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում:
22. Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության դադարեցման պահից սկսած դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը չի իրականացնում էլեկտրոնային փող թողարկելու գործունեություն և չի ստանձնում նոր պարտավորություններ՝ միաժամանակ շարունակելով նախկինում իր կողմից ստանձնած և չմարված պարտավորությունները, ինչպես նաև Կանոնակարգ 16/2-ով էլեկտրոնային փող թողարկողի համար սահմանված պահանջների կատարումը:
23. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը պարտավոր է իր՝ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվությունը դադարեցվելու պահից եռօրյա ժամկետում էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության դադարեցման մասին տեղեկատվությունը հրապարակել առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլում և իր ինտերնետային կայքում` Կենտրոնական բանկ ներկայացնելով այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը:
Գ լ ու խ 6
Էլեկտրոնային փող թողարկող դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության գործունեության իրականացմանը ներկայացվող սահմանափակումներ
24. Էլեկտրոնային փողեր օգտագործողների նկատմամբ էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության ունեցած պարտավորությունների ծավալը կարող է կազմել ոչ ավելի, քան կազմակերպության կողմից դեպոնացված դրամական միջոցների կամ արժեթղթերի, կամ անվերադարձելի բանկային երաշխիքի գումարի 100%:
25. Այն դեպքում, երբ սույն կանոնակարգի 24-րդ կետով նախատեսված պարտավորությունների ծավալը գերազանցում է դեպոնացված դրամական միջոցների կամ արժեթղթերի, կամ անվերադարձելի բանկային երաշխիքի գումարի 100%-ը, էլեկտրոնային փողերի դիմաց ստացված դրամական միջոցները կարող են ներդրվել միայն բարձր իրացվելի և ցածր ռիսկային հետևյալ ակտիվների մեջ.
1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերում իր անունով բացված հաշիվներում,
2) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերում,
3) Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերում,
4) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ ակտիվներում:
26. Սույն կանոնակարգի 25-րդ կետի «2», «3» և «4» ենթակետերում նշված ակտիվներում կարող են իրականացնել ներդրումներ, եթե դա չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին:
27. Էլեկտրոնային փող թողարկող դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպության կողմից կարող են մատուցվել էլեկտրոնային փող թողարկելու հետ կապված հետևյալ թողարկման և սպասարկման ծառայությունները.
1) էլեկտրոնային փողերի թողարկում,
2) հաշվառման հաշիվների բացում և վարում, այդ թվում՝ էլեկտրոնային քսակների միջոցով,
3) էլեկտրոնային փողերի փոխանցման ապահովում,
4) էլեկտրոնային փողերի մարում՝ կանխիկ և (կամ) անկանխիկ եղանակով,
5) էլեկտրոնային փողերով վճարումների իրականացման ապահովում,
6) այլ կազմակերպությունների համար էլեկտրոնային սարքավորումների վրա տեղեկատվության մուտքագրում,
7) այլ համակարգերի կողմից թողարկված էլեկտրոնային միավորների փոխարկում իր կողմից թողարկված էլեկտրոնային միավորների և հակառակը:
28. Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստացած ոչ բանկ կազմակերպությունը չի կարող փոխառություն տրամադրել օգտագործողին:
29. Էլեկտրոնային փող թողարկող կազմակերպությունը չի կարող ներգրավված դրամական միջոցների դիմաց օգտագործողին վճարել տոկոսներ, բոնուսներ և (կամ) տրամադրել զեղչեր:
30. Էլեկտրոնային փող թողարկող կազմակերպությունը կարող է թողարկել միայն էլեկտրոնային փողերի փակ համակարգով գործող էլեկտրոնային փողեր:
31. Էլեկտրոնային փողը Հայաստանի Հանրապետությունում թողարկելու չափանիշ է համարվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ թողարկողների կողմից էլեկտրոնային փողի թողարկումը:
32. Արգելվում է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության գործունեության իրականացման վայրից տարբերվող այլ վայրերում իրականացնել էլեկտրոնային փողի թողարկում: Ընդ որում, հիմնական սերվերը պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության տարածքում:
Հավելված 1
«Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման,
կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները,
էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող
պահանջները» կանոնակարգ 16/1-ի
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՁԵՎ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
----------------------------------------ին
Դիմորդի անվանումը __________________________________________
Էլեկտրոնային փողի տեսակը _____________________________________
_____________________________________________ | |
_____________________________________________ |
Խնդրում եմ Ձեր թույլտվությունը ___________________________________
(համակարգի անվանումը)
էլեկտրոնային փող թողարկելու համար:
Կից ներկայացնում եմ՝
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
Դիմողի գործադիր մարմնի տնօրեն՝ |
_______________ | ________________ |
(անուն, ազգանուն) |
(ստորագրություն) |
Հավելված 2
«Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման,
կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները,
էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող
պահանջները կանոնակարգ» 16/1-ի
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂ ԹՈՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության տնտեսական ծրագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.
Բաժին 1. Ընդհանուր դրույթներ
Բաժին 2. Հեռանկարային զարգացման միտումներ
Բաժին 3. Մրցակցությանը դիմակայելու մեթոդներ
Բաժին 4. Էլեկտրոնային փող թողարկողի ներքին կառուցվածք և կառավարման սկզբունքներ
Բաժին 5. Երաշխավորող միջոցներ, եկամուտների և ծախսերի հաշվարկ
Բաժին 6. Այլ դրույթներ
Անհրաժեշտ կից տեղեկատվություն:
1. Ընդհանուր դրույթներ
Էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության գործունեության տնտեսական ծրագիրը կոնկրետ հաշվարկներով, վերլուծություններով և ելակետային տվյալներով հիմնավորված, ծրագրի ներկայացմանը հաջորդող երեք լրիվ տարիների համար կազմված, էլեկտրոնային փող թողարկողի տնտեսական գործունեությունը և ներքին կազմակերպական կառուցվածքը նկարագրող և հիմնավորող փաստաթուղթ է:
Էլեկտրոնային փող թողարկողի գործունեության տնտեսական ծրագրի ընդհանուր դրույթներում պետք է նշվեն.
1) էլեկտրոնային փող թողարկողի անվանումը,
2) էլեկտրոնային փող թողարկողի առաքելությունը,
3) էլեկտրոնային փող թողարկողի նպատակները,
4) էլեկտրոնային փող թողարկողի մասնակիցների կազմը և մասնակցության չափը:
2. Հեռանկարային զարգացման միտումներ
1) էլեկտրոնային փող թողարկողի կողմից նախատեսվող ծառայությունների ցանկը և դրանց համառոտ նկարագիրը,
2) էլեկտրոնային փող թողարկողի շուկայում հնարավոր դերը, մասնաբաժինը, սպասարկման տարածքը,
3) էլեկտրոնային փող թողարկողի պոտենցիալ հաճախորդների բնութագիրը և ենթադրվող թիվը,
4) էլեկտրոնային փող թողարկողի զարգացման և ընդլայնման հեռանկարները, ներառյալ նախատեսվող մասնաճյուղերի ցանկը,
5) հաճախորդների կանխատեսված մակարդակը, հաճախորդների և թողարկված էլեկտրոնային փողերի աճի տեմպերը կանխատեսվող երեք տարիների համար,
6) թողարկված էլեկտրոնային փողերի կանխատեսված պահանջարկը, ինչպես նաև էլեկտրոնային փող թողարկողի ռազմավարությունը այդ պահանջարկը բավարարելու համար,
7) տվյալների գոյություն ունեցող և կանխատեսված աղբյուրները, ներառված ֆինանսական, ոչ ֆինանսական, մասնավոր և պետական (հանրային) հատվածները:
3. Մրցակցությանը դիմակայելու մեթոդներ
1) համեմատել նպատակային շուկայում (շուկաներում) էլեկտրոնային փող թողարկողի կողմից տրամադրվող ծառայությունները այդ շուկայում էլեկտրոնային փողերի թողարկող հիմնական մրցակիցների հետ,
2) նկարագրել էլեկտրոնային փող թողարկողների հիմնական մրցակիցների նկատմամբ էլեկտրոնային փող թողարկողի հարաբերական առավելությունը և թերությունները (օրինակ՝ սակագնային քաղաքականություն, համբավ, շուկայի մասնաբաժին և այլն), հիմնավորել էլեկտրոնային փող թողարկողի մրցունակությունը,
3) նկարագրել մրցակցությանը դիմակայելու մեթոդները,
4) նկարագրել նպատակային շուկայում էլեկտրոնային փող թողարկողի պոտենցիալ մրցակիցներին:
4. Էլեկտրոնային փող թողարկողի ներքին կազմակերպական կառուցվածք և կառավարման սկզբունքներ
1) ներկայացնել էլեկտրոնային փող թողարկողի ներքին կազմակերպական կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների և ծառայությունների անվանումներն ու հիմնական ֆունկցիաները, դրանց միջև փոխհարաբերությունները,
2) նշել կառավարման մարմինների մոտավոր կազմը,
3) նկարագրել էլեկտրոնային փող թողարկողի կառավարման և անձնակազմի աշխատանքների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը,
4) նկարագրել տեխնիկական վերազինման, նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցառումների ծրագիրը,
5) նկարագրել ներքին հսկողության գործառույթները հսկող հանձնաժողովի անդամների նկատմամբ ներկայացվող պահանջները, կրթվածությունը և աշխատանքային փորձը ներառյալ,
6) նկարագրել այն բոլոր ընթացակարգերը և միջոցառումները, որոնք ուղղված են ապահովելու էլեկտրոնային փող թողարկողի գործունեության համապատասխանեցումը ՀՀ օրենքների, այլ իրավական ակտերի, ինչպես նաև էլեկտրոնային փող թողարկողի գործունեությունը կարգավորող ներքին ակտերի (քաղաքականություն, կարգեր և այլ) պահանջներին,
7) նկարագրել էլեկտրոնային փող օգտագործողների բողոքներին արձագանքելու միջոցառումները,
8) նկարագրել անկախ աուդիտորական կազմակերպության ընտրման սկզբունքները:
5. Երաշխավորող միջոցներ, եկամուտների և ծախսերի հաշվարկ
1) նկարագրել էլեկտրոնային փող թողարկողի երաշխավորող միջոցների նպատակային մեծությունը և կառուցվածքը, դրանց հասնելու ուղիները,
2) նկարագրել եկամտաբերության նախանշված մակարդակը,
3) եկամուտների և ծախսերի կանխատեսումներն առաջին երեք տարիների համար՝ հիմնված շուկայի վերլուծության արդյունքների վրա,
4) առաջիկա երեք տարվա ֆինանսական կանխատեսումները երաշխավորող միջոցների ընդհանուր պահանջի վերաբերյալ, երաշխավորող միջոցների և պարտավորությունների այլ աղբյուրների, ինչպես նաև երաշխավորող միջոցների սպասվող եկամտաբերության վերաբերյալ:
6. Այլ դրույթներ
1) էլեկտրոնային փող թողարկողի տնտեսական ծրագիրը պետք է վերանայվի միջավայրի փոփոխություններին համարժեք,
2) տեղեկություններ, որոնց վերաբերյալ սույն կանոնակարգով պահանջվող ձևեր սահմանված չեն, կարող են ներկայացվել ազատ ոճով,
3) տնտեսական ծրագիրը կարող է պարունակել նաև այնպիսի տեղեկություն, որը չի պահանջվում սույն կանոնակարգով, սակայն կարևորվում է նախաձեռնող անձանց կողմից:
7. Անհրաժեշտ կից տեղեկատվություն
Տնտեսական ծրագրին կցվում են.
1) եկամուտների և ծախսերի կանխատեսումներն առաջին երեք տարիների համար,
2) երաշխավորող միջոցների հաշվարկը առաջիկա երեք ֆինանսական տարվա համար,
3) հայտարարագրեր էլեկտրոնային փող թողարկողի ապագա ղեկավարների և նրանց հետ փոխկապակցված անձանց ստանձնած բոլոր ֆինանսական և գույքային պարտավորությունների, այդ թվում՝ ժամկետանց և վերաձևակերպված պարտավորությունների վերաբերյալ:
Հավելված 3
«Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման,
կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները,
էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող
պահանջները կանոնակարգ» 16/1-ի
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ, ՏԵԽՆԻԿԱԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավաստիացնում եմ, որ էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության -------------------------------------------------
նշել անվանումը
էլեկտրոնային փող թողարկելու ընթացքում կիրառվող սարքավորումներին, ապարատածրագրային համալիրներին և անվտանգությանը ներկայացվող հագեցվածության չափանիշները համապատասխանեցված են Կանոնակարգ 16/2-ի 6-րդ գլխով սահմանված պահանջներին: Հայտարարում եմ նաև, որ էլեկտրոնային փող թողարկողի տարածքի և տեխնիկական հագեցվածության չափանիշների հետ կապված փոփոխությունների դեպքերում (Կանոնակարգ 16/2-ի 6-րդ գլխով սահմանված պահանջներին չհակասող կատարվող և կատարվելիք փոփոխություններ) պարտավոր եմ գրավոր տեղեկացնել ՀՀ կենտրոնական բանկին:
Սույն հայտարարագիրը արժանահավատ է և ամբողջական: Էլեկտրոնային փող թողարկող կազմակերպությունը ընդունում է, որ էլեկտրոնային փող թողարկողի կողմից սույն հայտարարագրի հետ կապված ցանկացած կեղծ տեղեկատվության ներկայացումը կարող է առաջացնել էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության և (կամ) էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության ղեկավարի հանդեպ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ:
Դիմողի գործադիր մարմնի տնօրեն՝ |
_______________ | ________________ |
անուն, ազգանուն |
ստորագրություն |
կնիք |
Հավելված 4
«Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման,
կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները,
էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող
պահանջները կանոնակարգ» 16/1-ի
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության կասեցման համար ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1. էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության կասեցման վերաբերյալ տեղեկացում՝ նշելով էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության կասեցման ժամանակահատվածը և պատճառները,
2. իրավասու մարմնի որոշման պատճենը էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության կասեցման վերաբերյալ,
3. ֆինանսական հաշվետվություն՝ համաձայն հավելված 6-ի (կցվում է),
4. թույլտվության կասեցման մասին տեղեկացումը ներկայացնելու պահի դրությամբ համակարգում բացված հաշվառման հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն ըստ յուրաքանչյուր հաշվետիրոջ, որի նկատմամբ դեռևս չեն մարվել Կանոնակարգ 16/2-ով թողարկողի համար սահմանված պարտավորությունները:
Հավելված 5
«Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման,
կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները,
էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող
պահանջները կանոնակարգ» 16/1-ի
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության դադարեցման համար ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1. էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության դադարեցման վերաբերյալ տեղեկացումը՝ նշելով էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության դադարեցման պատճառները,
2. իրավասու մարմնի որոշման պատճենը՝ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության դադարեցման վերաբերյալ,
3. ֆինանսական հաշվետվություն՝ համաձայն սույն կանոնակարգի հավելված 6-ի,
4. թույլտվության դադարեցման դիմումը ներկայացնելու պահի դրությամբ համակարգում բացված հաշվառման հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում` ըստ յուրաքանչյուր հաշվետերի, որի նկատմամբ դեռևս չեն մարվել Կանոնակարգ 16/2-ով թողարկողի համար սահմանված պարտավորությունները:
Հավելված 6
«Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման,
կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները,
էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող
պահանջները կանոնակարգ» 16/1-ի
Վճարահաշվարկային կազմակերպության դրամական փոխանցումների իրականացման լիցենզիայի կասեցման և/կամ դադարեցման դեպքում պարտավորությունների վերաբերյալ
Կազմակերպության անվանումը _____________________________________
Ամսաթիվը ___________________ թ-ից մինչև _____________________ թ.
Պարտավորություններ
Պարտավորությունների ընդհանուր գումար (ժամանակաշրջանի սկզբում) |
Մարված պարտավորություններ (ժամանակաշրջանի ընթացքում) |
Մնացորդը (ժամանակա-շրջանի վերջում) | |
Էլեկտրոնային փողերի գծով |
|||
Համակարգերի գծով |
|||
Ընդամենը |
|||
Կազմակերպության նախագահ ____________________ | |
Կ.Տ. |
(գործադիր տնօրեն) |
Գլխավոր հաշվապահ ____________________ |