Գլխավոր տեղեկություն
Համար
N 1037-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.08.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.08.10/47(850) Հոդ.1168
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2011 թվականի N 1037-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 73-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 257-Ն որոշման 1-ին կետի և 4-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձևերը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի N 149 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 130-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

 1) N 1 հավելվածի 11-րդ կետի երրորդ պարբերությունում «15 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «սույն որոշման N 4 հավելվածի 5-րդ կետով սահմանված ժամկետներում:» բառերով.

2) N 4 հավելվածի`

ա. 5-րդ կետից հանել «15-օրյա ժամկետում» բառերը, իսկ «հիմնավորումը» բառից հետո կետը լրացնել

«` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում, III կատեգորիայի օբյեկտների համար` 10-օրյա, իսկ IV և V կատեգորիաների օբյեկտների համար` 15-օրյա ժամկետում:» բառերով,

բ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ կետով.

«9. Սույն կարգը խախտելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. օգոստոսի 2
Երևան