ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2010 թվականի N 1356-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 625-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1471-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշման պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը հաստատելու մասին» N 625-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշմամբ հաստատված կարգում`
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սխեման քաղաքային կամ գյուղական համայնքի (այսուհետ` համայնք) վարչական սահմաններում ընդգրկված բոլոր հողատարածքների հողօգտագործումը կանոնակարգող, պետական ու համայնքի հողերի տարածքային զարգացման և արդյունավետ օգտագործման հիմնական ուղղություններն ամրագրող հողաշինարարական փաստաթուղթ է, որը ներառում է հողերի բաշխումն ըստ նպատակային նշանակության` հիմնական (բազային) տեսակների սահմանմամբ և բնապահպանական, պատմամշակութային, գյուղատնտեսական, ջրային, ինժեներաերկրաբանական, սեյսմիկ անվտանգությանն առնչվող և այլ բնույթի սահմանափակումների ամրագրմամբ:»,
բ. 4-րդ կետում «Գոտիավորմամբ» բառը փոխարինել «սխեմայով» բառով,
գ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սխեման հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում հողաշինարարության կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 125-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան հողաշինարարական նախագծերի մշակման համար:»,
դ. ուժը կորցրած ճանաչել 6-րդ, 10-րդ և 11-րդ կետերը,
ե. 7-րդ կետից հանել «, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքերի,» բառերը,
զ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Սահմանված կարգով մշակված և հաստատված համայնքների գլխավոր հատակագծերի համար, որոնք չեն ներառում հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներ, սխեմաները մշակվում են առանձին, որպես ինքնուրույն փաստաթուղթ, համայնքի ղեկավարի կողմից կազմված առաջադրանքի հիման վրա ու նրա պատվերով` համայնքի բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին` սույն կարգի 12-36-րդ կետերով սահմանված կարգով:»,
է. 14-րդ կետում «5» թիվը փոխարինել «15» թվով. իսկ «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին,» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածը.
3) որոշման N 2 հավելվածի`
ա. «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) հողերի օգտագործման նկատմամբ գյուղատնտեսական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումներին վերաբերող պահանջները.»,
բ. «զ» կետը «բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքների պաշտպանության» բառերից հետո լրացնել «և սեյսմիկ ռիսկի նվազեցման» բառերով.
4) որոշման N 3 հավելվածի`
ա. 3-րդ կետը «օգտագործվում են» բառերից հետո լրացնել «համապատասխան բնագավառի լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով հաստատված» բառերով,
բ. 6-րդ կետից հանել «, ինչպես նաև քաղաքաշինական նորմատիվային պահանջների» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|