ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2009 թվականի N 203-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 526-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 526-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը «Թ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Ա. Զաքարյան - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 12 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|