Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.01.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2009 թվականի N 8-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. «Ապագա մայրաքաղաքներ» խորագրով միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով 2009 թվականի հունվարի 13-16-ը Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Մելիքյանին:

3. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` նաև ներկայացուցչական ծախսերը, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

4. Վ. Դանիելյանի, Կ. Արեյանի ու Խ. Ադումյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված հարցերը:

6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 12

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թվականի
հունվարի 12-ի N 8-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-16-Ը ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Գևորգյան  - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Վ. Դանիելյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Կ. Արեյան   - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Ս. Ամիրբեկյան  - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական
Խ. Ադումյան  - թարգմանիչ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան