ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հուլիսի 2005 թ. |
N 338-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 441/16 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Մխիթար Ասլանյանի 2005 թվականի հուլիսի 2-ի դիմումը՝ ք. Երևան, Կոմիտասի 22/50 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 441/16) արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի փոխանակման կետին տրամադրված թիվ 441/16 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|