Գլխավոր տեղեկություն
Համար
N 1410-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.10.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.02/42(217) Հոդ.949
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 օգոստոսի 2002 թվականի N 1410-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի մարզային, Երևանի քաղաքային ենթակայության թանգարանները՝ համաձայն N 1 հավելվածի, վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Մինչև Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի մարզային, Երևանի քաղաքային ենթակայության թանգարանների (այսուհետ՝ պետական հիմնարկներ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը՝ այդ պետական հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից հատկացումները տրամադրվում են համապատասխան մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան, հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:

3. Պետական հիմնարկների տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին:

Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

4. Սահմանել, որ՝

ա) սույն որոշմամբ մշակութային գործունեությունը մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանումը, ստեղծումը, տարածումը, մեկնաբանումը, մշակութային բարիքների՝ ծառայությունների և արտադրանքի (ապրանքների) մատուցումն ու իրացումն է.

բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացումն է.

գ) պետական ոչ առևտրային կազմակերպությունները, օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան, սահմանված կարգով իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ հրատարակչական գործունեության իրականացում, հուշանվերների արտադրություն և իրացում.

դ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզպետներին՝ ապահովել Կապանի, Գավառի և Գյումրու քաղապետարանների շենքերը, դրանց նպատակային նշանակությանը համապատասխան, անհատույց օգտագործման իրավունքով Կապանի, Գեղարքունիքի, Շիրակի երկրագիտական և Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարաններին հանձնելու մասին պայմանագրերի կնքումը:

6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե», «Է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել սույն որոշման 1-ին կետում նշված համապատասխան մարզպետներին և Երևանի քաղաքապետին:

7. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 16
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 1-ի N 1410-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ

 

ՀՀ Սյունիքի մարզպետարան

 

Կապանի երկրագիտական թանգարան

 

ՀՀ Շիրակի մարզպետարան

 

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և

քաղաքային կենցաղի թանգարան

 

Շիրակի երկրագիտական թանգարան

 

ՀՀ Լոռու մարզպետարան

 

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան

 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

 

Գեղարքունիքի երկրագիտական թանգարան

 

ՀՀ Արարատի մարզպետարան

 

Պ. Սևակի տուն-թանգարան

 

Սպարապետ Վ. Սարգսյանի տուն-թանգարան

 

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

 

Եղեգնաձորի երկրագիտական թանգարան

 

Երևանի քաղաքապետարան

 

Երևան քաղաքի պատմության թանգարան

 

Ժամանակակից արվեստի թանգարան

 

Պատմահնագիտական թանգարան

 

Կարեն Դեմիրճյանի թանգարան

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 1-ի N 1410-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ

 

ՀՀ Սյունիքի մարզպետարան

 

Կապանի երկրագիտական թանգարան

 

ՀՀ Շիրակի մարզպետարան

 

Գյումրու ժողովրդական ճարտարապետության

և քաղաքային կենցաղի թանգարան

 

Շիրակի երկրագիտական թանգարան

 

ՀՀ Լոռու մարզպետարան

 

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան

 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

 

Գեղարքունիքի երկրագիտական թանգարան

 

ՀՀ Արարատի մարզպետարան

 

Պ. Սևակի տուն-թանգարան

 

Սպարապետ Վ. Սարգսյանի տուն-թանգարան

 

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

 

Եղեգնաձորի երկրագիտական թանգարան

 

Երևանի քաղաքապետարան

 

Երևան քաղաքի պատմության թանգարան

 

Ժամանակակից արվեստի թանգարան

 

Պատմահնագիտական թանգարան

 

Կ. Դեմիրճյանի թանգարան

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան