ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի հունիսի 17-ին
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Պարտապանն իրավունք ունի դիմելու դատարան կանխատեսվող սնանկության դեպքում, երբ ակնհայտ է, որ առաջանալու են սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-ին կետերով նախատեսված՝ պարտապանի սեփական սնանկությունը ճանաչելու հիմքերը:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. | Սնանկության գործերի առարկայական ընդդատությունը |
1. Սնանկության գործերի վարումն իրականացվում է ընդհանուր իրավասության դատարաններում (այսուհետ` դատարան)։ Դատարանում սնանկության գործերը վարվում են սնանկության գործեր քննող մասնագիտացված դատավորի կողմից միանձնյա:
2. Սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում:»:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը՝
1) «սնանկությունը ճանաչելու» բառերից հետո լրացնել «կամ սնանկության վտանգի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» և «ը» ենթակետերով.
«է) սնանկության վտանգի մասին դատարան ներկայացվող դիմումի և կից փաստաթղթերի պատճենները բոլոր պարտատերերին ուղարկելու մասին ապացույցները, սնանկության գործով կառավարչի վերաբերյալ առաջարկը.
ը) սնանկության վտանգի դիմումի դեպքում՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիրը:»:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. |
Սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումի ընդունումը մերժելը». |
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Դատավորը մերժում է սնանկության վտանգի դիմումը վարույթ ընդունել՝
ա) սույն հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով նախատեսված դեպքում.
բ) եթե առկա չեն սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կետով նախատեսված հիմքերը:»:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 15. | Սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը վերադարձնելը». |
2) 1-ին մասը «սնանկության» բառից հետո լրացնել «կամ սնանկության վտանգի» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Դատավորը վերադարձնում է սնանկության վերաբերյալ դիմումը, եթե պարտապանը ներկայացրել է սնանկության վտանգի մասին դիմում, բացառությամբ սույն օրենքի 15.6-րդ հոդվածով նախատեսված դեպքի:»:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 2.1
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 15.1. | Սնանկության վտանգի դիմումի քննության կարգը |
1. Դատարանը պարտապանի կողմից ներկայացված սնանկության վտանգի դիմումի քննությունն իրականացնում է սույն օրենքով նախատեսված՝ սնանկության վարույթի կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով։
Հոդված 15.2. | Սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը |
1. Սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված սնանկության վտանգի դիմումը դատավորն այն ստանալու օրն ընդունում է վարույթ և նշանակում է դատական նիստ մեկամսյա ժամկետում, եթե առկա չեն սույն օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածներով սահմանված՝ սնանկության վտանգի դիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը։
2. Դիմումը վարույթ ընդունելու և դատական նիստ հրավիրելու մասին դատավորը կայացնում է որոշում: Դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կառավարիչ է նշանակում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված թեկնածուին:
3. Դատարանը սնանկության վտանգի վերաբերյալ դիմումի վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկում է պարտապանին, պարտապանի կողմից դիմումում ներկայացված պարտատերերին և կառավարչին։
Հոդված 15.3. | Պարտապանի սնանկության վտանգի դիմումի քննարկումը |
1. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի, պարտատերերի կամ կառավարչի չներկայանալն արգելք չէ պարտապանի սնանկության վտանգի դիմումի քննության համար:
2. Ֆինանսական առողջացման ծրագիրը քննարկելու (լրամշակելու, փոփոխելու և այլն) նպատակով պարտատիրոջ միջնորդությամբ դատարանը կարող է երկարաձգել դիմումի քննարկումը մինչև 90 օր ժամկետով։
3. Դատական նիստում դիմումի, ինչպես նաև առկայության դեպքում` պարտատերերի առարկությունների և առաջարկությունների քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ` պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին, եթե պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը համապատասխանում է սույն օրենքի պահանջներին, առկա է ֆինանսական առողջացման ծրագրում առկա տեղեկությունների արժանահավատության և ծրագրի կատարման հավանականության վերաբերյալ կառավարչի դրական եզրակացությունը, և
1) պարտատերերը միաձայն համաձայնություն են տվել պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրին.
2) պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրին հավանություն են տվել պարտապանի նկատմամբ պահանջների ընդհանուր ծավալով առնվազն 60 տոկոս պահանջի իրավունք ունեցող պարտատերերը, առկա է կառավարչի և պարտապանի համաձայնությունը, և պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված է ծրագրին համաձայնություն չտված պարտատերերի պահանջների բավարարում առնվազն այն չափով և ժամկետով, ինչը պարտատերերը ողջամտորեն կարող էին ստանալ պարտապանի լուծարման դեպքում:
4. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված է ապահովված պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկայի օգտագործումը, դատարանը կայացնում է վճիռ պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին, եթե ապահովված պարտատիրոջը տրամադրվել է համարժեք պաշտպանություն (հոդված 41), որի վերաբերյալ կնքվել է պայմանագիր:
5. Դատական նիստում դիմումի քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ պարտապանի սնանկության վտանգի դիմումը մերժելու մասին, եթե դրա բավարարման համար սույն օրենքով նախատեսված հիմքերն առկա չեն։
6. Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ դիմումը մերժելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով վճիռը կայացնելու օրվանից 15-օրյա ժամկետում։
Հոդված 15.4. | Պարտապանի սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը բավարարելու հետևանքները |
1. Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը`
1) պարտապանի սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը բավարարելու և կառավարիչ նշանակելու մասին անհապաղ տեղեկացնում է`
ա) պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին.
բ) անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքի (իրավունքների) պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին.
գ) այն հարկային մարմիններին, որտեղ պարտապանը հաշվառված է.
դ) մաքսային պետական մարմիններին.
ե) կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության բանկերին և այլ վարկային կազմակերպություններին և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին ծանուցելու համար.
զ) դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը.
է) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին ծանուցելու համար.
ը) պարտապանին լիցենզիա տված պետական մարմնին (մարմիններին), եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա ունենալու մասին.
թ) աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմնին:
Սույն կետով նախատեսված տեղեկացումն ուղարկվում է գրավոր կամ առանձին գերատեսչությունների հետ համաձայնեցված կարգով, այդ թվում` էլեկտրոնային հաղորդակցության միջոցների գործադրմամբ.
2) կառավարչին պարտավորեցնում է ոչ ուշ, քան սնանկության վտանգի դիմումը բավարարելու մասին վճռի ուժի մեջ մտնելու պահից հինգ օրվա ընթացքում պարտապանի սնանկության վտանգի դիմումի բավարարման մասին տեղեկություններ հրապարակել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ պարտապանի հաշվին, և փակցնել դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում:
2. Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից և պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ժամանակահատվածում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում ստուգման կամ ուսումնասիրության իրականացման համար դատարանի որոշում չի պահանջվում:
3. Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում են պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում մասնակցություն ունեցող անձանց` օրենքով և պարտապանի կանոնադրությամբ սահմանված գույքի կառավարման և տնօրինմանը վերաբերող այն լիազորությունները, որոնք պայմանավորված են այդ մասնակցությամբ: Նշված լիազորությունների իրականացումը կարող է թույլատրվել դատարանի որոշմամբ` ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում:
4. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի հսկողության ներքո, իսկ պարտապանի կառավարման մարմինների` պարտապանի գույքը կառավարելու և տնօրինելու իրավազորությունները կասեցվում են ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ժամկետով։ Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել առանց կառավարչի համաձայնության։
Հոդված 15.5. | Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը (մորատորիումը) սնանկության վտանգի վարույթում |
1. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից՝
1) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը այլ կերպ, քան ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված կարգով.
2) արգելվում է պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով որևէ քաղաքացիական կամ վարչական գործի վարույթը սկսելը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով.
3) կարճվում է սնանկության վտանգի վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով:
Սույն կետում նշված քաղաքացիական գործը կարող է վերսկսվել սնանկության վտանգի վարույթի ավարտից հետո.
4) կասեցվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը.
5) կարճվում են գույքային բռնագանձումներով և հայցի ապահովման բոլոր կատարողական վարույթները:
2. Մորատորիումի գործողությունը չի տարածվում`
1) ալիմենտների բռնագանձման վրա.
2) ի ապահովումն պարտապանի պարտավորությունների կատարման` երաշխիք կամ երաշխավորություն տված անձանց կողմից այդ երաշխիքի կամ երաշխավորության գծով դրամական կամ այլ բավարարում տալու կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա.
3) սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռը կայացնելուց հետո ընկած ժամանակահատվածում պարտապանի ստանձնած պարտավորությունների վրա.
4) ապահովված իրավունք ունեցող պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկայի վրա, եթե դատարանը սույն օրենքով սահմանված կարգով պարտատիրոջը թույլատրել է դրա իրացումն արտադատական կարգով: Ապահովված իրավունքի առարկայի արտադատական կարգով իրացման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 39.1-ին և 39.2-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները:
3. Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պարտապանի սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ֆինանսական և այլ բնույթի հաշվետվություններ շարունակում է ներկայացնել պարտապանի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը և կրում է դրանք չներկայացնելու կամ ոչ պատշաճ ներկայացնելու համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը:
4. Մորատորիումը շարունակվում է մինչև տվյալ սնանկության վտանգի վարույթով ֆինանսական առողջացման ծրագրի ավարտի օրը։
Հոդված 15.6. | Պարտապանին սնանկ ճանաչելը սնանկության վտանգի դիմումի հիման վրա |
1. Եթե սնանկության վտանգի դիմումի քննարկման արդյունքում պարզվում է, որ պարտապանի մոտ առկա են սույն օրենքին համապատասխան պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերը, ապա դատարանը կարող է սնանկ ճանաչել պարտապանին, եթե պարտապանը համապատասխան դիմում է ներկայացնում։
Հոդված 15.7. |
Ֆինանսական առողջացման ծրագրի պարտադիր պայմանները |
1. Սույն օրենքով նախատեսված պայմաններից բացի, սնանկության վտանգի վարույթում ներկայացվող պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներառի նաև`
1) կառավարչի լիազորությունները.
2) պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի իրականացումը ֆինանսավորող անձի պահանջների արտահերթ բավարարման պայման, ընդ որում՝ այդ պահանջին պետք է տրվի մնացած բոլոր պարտատերերի պահանջների, կառավարչի վարձատրության, վարչական ծախսերի նկատմամբ գերակայություն՝ սույն օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան։
Հոդված 15.8. | Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցումը |
1. Սույն օրենքով նախատեսված ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերի առկայության դեպքում դատարանը կառավարչի միջնորդությամբ վաղաժամկետ դադարեցնում է ֆինանսական առողջացման ծրագիրը և վճիռ է կայացնում պարտապանի սնանկության վտանգի վարույթն ավարտելու մասին։
Հոդված 15.9. | Ֆինանսական առողջացման ծրագրի ավարտը |
1. Եթե սույն օրենքով սահմանված կարգով սնանկության վտանգի վարույթով ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունը դատարանը մերժում է, ապա վճիռ է կայացվում սնանկության վտանգի վարույթն ավարտելու մասին։»:
Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «կամավոր» բառից հետո լրացնել «և հարկադրված» բառերով, իսկ վերնագրի «դիմումի» բառը փոխարինել «դիմումների» բառով.
2) 1-ին մասի «պարտապանն առերևույթ անվճարունակ է» բառերը փոխարինել «առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կամ 2.1-ին կետով կամ 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը» բառերով.
3) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելուց հետո` 15 օրվա ընթացքում, դատավորը նշանակում է դատական նիստ, որին հրավիրվում են պարտապանը և դիմումում նշված պարտատերերը:»:
Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը։».
2) 3-րդ մասը «ծախսերը» բառից հետո լրացնել «և վճարել ժամանակավոր կառավարչի վարձատրությունը» բառերով:
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը «կանոնադրությամբ սահմանված» բառերից հետո լրացնել «գույքի կառավարման և տնօրինմանը վերաբերող» բառերով։
Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին հոդվածով.
«Հոդված 20.1. | Սնանկության գործով առանձին պահանջների քննության կասեցման հիմքերը և կարգը |
1. Սնանկության գործի վարույթը առանձին պարտատերերի պահանջների մասով կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ կասեցման հիմքերի առկայության դեպքում, եթե այդ իրավակարգավորումները կիրառելի են սնանկության վարույթում առանձին պահանջների քննության նկատմամբ:
2. Առանձին պահանջների մասով վարույթի կասեցումը չի ընդհատում սնանկության վարույթի ընթացքը:
3. Առանձին պահանջի քննությունը կասեցնելու դեպքում հետագա վարույթի ընթացքում նույն հերթի մնացած պահանջները բավարարելուց հետո կասեցված պահանջի չափի համամասնությամբ դրամական միջոցներ են սառեցվում սնանկության հատուկ հաշվին: Վարույթը կասեցնելու հիմքը վերանալուց և պահանջը հաստատվելուց հետո դատարանի որոշմամբ սնանկության հատուկ հաշվին սառեցված դրամական միջոցները փոխանցվում են պարտատիրոջը: Եթե պահանջի քննության կասեցման հիմքերը վերանալուց հետո կասեցված պահանջը չի հաստատվում, ապա այդ հիմքով սնանկության հատուկ հաշվին սառեցված դրամական միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված կարգով՝ դատարանի որոշման հիման վրա:
4. Այն պարտատերը, որի պահանջի քննությունը կասեցվել է, կարող է մասնակցել պարտատերերի ժողովներին միայն խորհրդակցական ձայնի իրավունքով: Պահանջի քննության կասեցման հիմքերը վերանալու և դատարանի կողմից այդ պահանջը հաստատվելու դեպքում պարտատերը մասնակցում է պարտատերերի ժողովին քվեարկության իրավունքով՝ սույն օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետում «ե» և «զ» բառերը փոխարինել «ե», «զ» և «ժա.1» բառերով:
Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Եթե պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պարտապանը և գործին որպես դիմող մասնակցած պարտատերը ժամանակավոր կառավարչին տվյալ սնանկության գործով կառավարիչ նշանակելու դեմ առարկություն չեն ներկայացնում, ապա դատարանը կարող է որոշում կայացնել տվյալ սնանկության գործով ժամանակավոր կառավարչին կառավարիչ նշանակելու մասին:»:
Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը «հանդիսանալ» բառից հետո լրացնել «65 տարին չլրացած» բառերով, իսկ «այն ֆիզիկական անձը,» բառերից հետո՝ «բացառությամբ սույն օրենքի 29.2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի,» բառերով։
Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.1-ին հոդվածով.
«Հոդված 23.1. | Կառավարչի վարքագծի կանոնները |
1. Կառավարիչը պարտավոր է առաջնորդվել վարքագծի հետևյալ կանոններով.
1) ապահովել հարգալից և անկողմնակալ վերաբերմունք պարտապանի և պարտատերերի նկատմամբ.
2) կողմերին պարզաբանել սնանկության գործընթացի բնույթը.
3) պահպանել սնանկության գործի ընթացքում իրեն հայտնի դարձած օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները.
4) սնանկության գործընթացում իրեն վերապահված լիազորություններն իրականացնել հնարավոր սեղմ ժամկետներում.
5) նպաստել կառավարիչների նկատմամբ վստահության ձևավորմանը։»:
Հոդված 16. Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում՝
1) հանել «էթիկայի» բառը.
2) «կիրառումը» բառից հետո լրացնել «սույն օրենքի 23.1-ին հոդվածով սահմանված կանոնների հիման վրա» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Կառավարիչների շարունակական մասնագիտական զարգացումն ապահովելու նպատակով կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը կազմակերպում և իրականացնում է սնանկության գործով կառավարիչների ամենամյա պարտադիր վերապատրաստումներ՝ նվազագույնը 24 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ:»:
Հոդված 17. Օրենքի 29-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա.1» և «ժա.2» ենթակետերով.
«ժա.1) օրենքով սահմանված կարգով դիմում է շարժական գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները գրանցելու համար.
ժա.2) պարտապանի կամ պարտատերերի կամ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով ներգրավված ֆինանսավորողի պահանջով վերջիններիս տրամադրում է տեղեկություններ պարտապանի սնանկության վարույթի կամ ֆինանսական առողջացման վերաբերյալ պահանջը գրավոր ստանալուց հետո՝ առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում.»:
Հոդված 18. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին և 29.2-րդ հոդվածներով.
«Հոդված 29.1. | Կառավարչի գործունեության կասեցումը |
1. Կառավարչի գործունեությունը կասեցվում է`
1) եթե երեք ամիս անընդմեջ չի վճարել կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը վճարվող անդամավճարը.
2) եթե կառավարիչը դատական կարգով ճանաչվել է սնանկ՝ սնանկության վարույթի ողջ ժամանակահատվածում.
3) եթե կառավարիչը առանց հարգելի պատճառների չի մասնակցել կառավարիչների վերապատրաստման դասընթացներին մեկ տարվա ընթացքում ավելի քան 8 ակադեմիական ժամ տևողությամբ.
4) օրենքով նախատեսված այլ դեպքերում, կարգով և ժամկետներում:
2. Կառավարչի գործունեության կասեցման մասին որոշումը կայացնում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր տնօրենը` նշելով գործունեության կասեցման հիմնավորումները և ժամկետը:
Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում կառավարչի գործունեությունը կասեցվում է մինչև անդամավճարի վճարումը, իսկ 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ մինչև համապատասխան քանակով վերապատրաստման դասընթացների մասնակցության ժամերը լրացնելը: Սույն մասով նախատեսված կասեցման ժամանակահատվածը չի կարող մեկ տարուց ավելի լինել։
3. Կառավարչի գործունեությունը կասեցված է համարվում կասեցման մասին որոշումը (հրամանը) նրան հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
4. Գործունեությունը կասեցված կառավարիչն իրավունք չունի մինչև կասեցման ժամկետի ավարտը կատարելու կառավարչի լիազորությունները:
5. Կառավարիչն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու իր գործունեության կասեցման մասին որոշումը:
6. Կառավարչի գործունեության կասեցման դեպքում նրա վարույթում գտնվող սնանկության գործերով նշանակվում է նոր կառավարիչ՝ սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 29.2. | Կառավարչի լիազորությունները դադարեցնելը |
1. Կառավարչի լիազորությունները դադարեցվում են սնանկության կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի որոշմամբ, եթե`
1) կառավարիչը դիմել է այդ մասին.
2) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը), բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասի.
3) իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է սնանկության գործով կառավարչի գործունեության հետ անհամատեղելի այլ աշխատանքի.
4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան վեց ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.
5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
6) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ մեղադրական դատավճիռը, որով անձը դատապարտվել է ազատությունից զրկելու հետ կապված պատժի, կամ նա դատվածություն ունի պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար.
7) դատական կարգով ճանաչվել է սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել պարտապանի ֆինանսական առողջացմամբ.
8) նա թույլ է տվել կառավարչի` օրենքով սահմանված պարտականությունների կոպիտ կամ պարբերական խախտումներ: Կոպիտ է համարվում այն խախտումը, որն անհամատեղելի է կառավարչի վարքագծի կանոնների հետ: Պարբերական է այն խախտումը, որը, առանձին վերցրած, թեև կոպիտ խախտում չի համարվում, սակայն իր պարբերականությամբ անհամատեղելի է կառավարչի վարքագծի կանոնների հետ:
2. Եթե կառավարիչը սնանկության գործով կառավարչի որակավորում ստացել է օրենքի պահանջների խախտմամբ, ապա կառավարչի լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի որոշմամբ` ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի եզրակացության հիման վրա։ Որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով որոշումը ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում։
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ կառավարչի լիազորությունները դադարում են նրա 65 տարին լրանալու հաջորդ օրվանից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում` որոշման մեջ նշված օրվանից, իսկ 6-7-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ համապատասխան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:
4. Լիազորությունները դադարեցված կառավարիչը պարտավոր է ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում իր մոտ պահպանվող՝ ընթացիկ սնանկության գործերով փաստաթղթերը և նյութերը հանձնել կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից լիազորված անձին:
5. Սնանկության կառավարչի գործունեությամբ զբաղվելու պաշտոնավարման տարիքը լրանալու դեպքում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդը, հիմք ընդունելով կառավարչի՝ իր պարտականությունների կատարման ունակությունները և կարողությունները, կարող է որոշել թույլատրել կառավարչին մինչև հինգ տարի ժամկետով շարունակել զբաղվել սնանկության կառավարչի գործունեությամբ։»։
Հոդված 19. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Պարտապանի ֆինանսական առողջացման դեպքում կառավարչի վարձատրության չափը սահմանվում է ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման չափի առնվազն հինգ տոկոսի չափով: Իսկ ֆինանսական առողջացման ծրագիրը հաջողությամբ ավարտելու և պարտապանի առողջացման դեպքում կառավարչին վճարվում է պարգևավճար՝ ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված կարգով:»:
Հոդված 20. Օրենքի 39-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից`
1) պարտապանի պարտավորությունների կատարման ժամկետները համարվում են սկսված.
2) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի.
3) դադարում է պարտապանի վճարային, ներառյալ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը.
4) կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով.
5) կարճվում է պարտապանի վերաբերյալ հայցի ապահովման, բռնագանձման և այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի.
6) վերանում են պարտապանի գույքի վրա դրված արգելանքներն ու սահմանափակումները:».
2) 3-րդ մասի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) ապահովված իրավունք ունեցող պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկայի վրա, եթե դատարանը սույն օրենքով սահմանված կարգով պարտատիրոջը թույլատրել է դրա իրացումը արտադատական կարգով.»:
Հոդված 21. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39.1-ին և 39.2-րդ հոդվածներով.
«Հոդված 39.1. | Ապահովված իրավունքի առարկայի իրացման մասին դիմումը |
1. Այն պարտատերը, որ պարտապանի նկատմամբ ունի ապահովված իրավունքներ, և նրանց միջև օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրով առկա են այդ իրավունքների արտադատական իրականացման պայմաններ, կարող է մինչև պարտատերերի պահանջների ցուցակը դատարանի կողմից հաստատվելը դիմում ներկայացնել դատարան՝ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի արտադատական կամ սույն օրենքով նախատեսված կարգով իրացում թույլատրելու խնդրանքով:
2. Ապահովված պարտատիրոջ դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով։
Հոդված 39.2. | Ապահովված իրավունքի առարկայի իրացման և ապահովված պահանջի չափը հաստատելու մասին դիմումի քննության կարգը |
1. Դատարանը, ստանալով ապահովված պարտատիրոջ դիմումը, դիմումի օրինակը երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է պարտապանին և կառավարչին։ Պարտապանը և կառավարիչը պարտավոր են դիմումի օրինակը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, դիմումի կապակցությամբ գրավոր դիրքորոշում հայտնել:
2. Եթե պարտապանը կամ կառավարիչը սահմանված ժամկետում դիրքորոշում չեն ներկայացնում կամ ներկայացված դիրքորոշմամբ չեն առարկում դիմումին, ապա դատարանը դիմումը ստանալուց հետո՝ 11-րդ օրը, կայացնում է որոշում ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի իրացում թույլատրելու մասին:
3. Եթե պարտապանը կամ կառավարիչը դատարան ներկայացված դիրքորոշմամբ առարկում է դիմումին, ապա դատարանը առարկությունը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատական նիստ է հրավիրում, որի մասին պատշաճ կարգով ծանուցվում են դիմողը, պարտապանը և կառավարիչը: Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունը:
4. Եթե պարտապանի կամ կառավարչի առարկությունը պայմանավորված է ապահովված իրավունքի առարկայի՝ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրում օգտագործելու անհրաժեշտությամբ, ապա առարկությանը կից պետք է ներկայացվեն ֆինանսական առողջացման ծրագիրը և ապահովված պարտատիրոջը համարժեք պաշտպանություն տրամադրելու մասին հայտարարությունը:
5. Ապահովված պարտատիրոջ՝ ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը կարող է դատարանը մերժել, եթե՝
1) պարզվում է, որ ապահովված պարտատերը չունի արտադատական կարգով գույքն իրացնելու իրավունք.
2) առանց ապահովված իրավունքի առարկայի օգտագործման պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող իրականացվել, պայմանով, որ ապահովված պարտատիրոջը տրամադրվել է համարժեք պաշտպանություն, որի վերաբերյալ կնքվել է պայմանագիր։
6. Ապահովված պարտատերն իրավունք ունի կրկին դիմելու ապահովված իրավունքի առարկան իրացնելու մասին դիմումով, եթե գույքն արտադատական կարգով իրացնելու մերժման հիմքերը վերացել են։ Ապահովված պարտատիրոջ կրկին ներկայացված դիմումի քննարկումը և լուծումը կատարվում են սույն հոդվածով սահմանված կարգով:
7. Արտադատական կարգով գույքն իրացնելու իրավունք չունեցող ապահովված պարտատիրոջ կողմից դատական կարգով ապահովված իրավունքի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու մասին դիմումը ներկայացվում և քննվում է սույն օրենքի 39.1-ին և 39.2-րդ հոդվածներով սահմանված կարգով, եթե այդ հոդվածների իրավակարգավորումները կիրառելի են տվյալ դիմումի քննության համար՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումների պահանջները: Սույն մասի հիմքով դատարանի վճռով ապահովված իրավունքի առարկայի վրա բռնագանձում տարածելու դեպքում ապահովված իրավունքի առարկայի իրացումը կատարվում է սնանկության գործի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 22. Օրենքի 41-րդ հոդվածում`
1) 1-ին մասի առաջին պարբերությունը «պաշտպանությունը» բառից հետո լրացնել «ֆինանսական առողջացման ծրագրի գործողության կամ» բառերով և նույն մասի «օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «օրենքով» բառով.
2) 1-ին մասի երկրորդ պարբերության և 2-րդ մասի «բ» ենթակետի «գրավի» բառը փոխարինել «ապահովված իրավունքի» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Ֆինանսական առողջացման ծրագրում ապահովված իրավունքի առարկան օգտագործելու համար համարժեք պաշտպանությունը տրամադրվում է մինչև ֆինանսական առողջացման ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը:»:
Հոդված 23. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 43. | Ապահովված պահանջները և դրանց բավարարումը |
1. Ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված իրավունք ունեցող անձինք` այդ պահանջների մասով:
2. Ապահովված իրավունքի առարկան իրացնելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշմամբ ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար ապահովված իրավունքի առարկայի իրացման հաշվին: Այդ դեպքում ապահովված պարտատերը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ:
3. Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտատիրոջ պահանջները, այդ թվում` ապահովված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պայմանագրով սահմանված տուժանքները, տուգանքները և վճարման ենթակա տոկոսները կարող են բավարարվել երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցների հաշվին: Երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցները բավարար չլինելու կամ երաշխիք կամ երաշխավորություն տված անձին պահանջ չներկայացնելու դեպքում ապահովված պարտատերը սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում և իր պահանջների բավարարումն ստանում է սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով: Ընդ որում, երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարները չեն կարող պահանջվել պարտապանից:
4. Եթե ապահովված պարտատերն ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում, ապա նա իր ապահովված պահանջների բավարարումը ստանում է սույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգով:
5. Պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը կարող է պահանջել` ապահովված պարտավորությունը առաջնահերթ կերպով բավարարել ապահովված իրավունքի առարկայի վաճառքից ստացված միջոցների հաշվին:
6. Պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը չի կարող մասնակցել պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մինչև ապահովված իրավունքի առարկայի իրացումը, քանի դեռ ապահովված իրավունքի առարկայի արժեքն ավելի կամ հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջին, բացառությամբ դատարանի որոշմամբ համարժեք պաշտպանություն տրամադրելու դեպքերի: Եթե ապահովված իրավունքի առարկայի արժեքը (մեկնարկային գինը) հրապարակային սակարկություններով իրացման ընթացքում կամ գույքի կորստի (ոչնչացման, հափշտակության) կամ վնասելու արդյունքում նվազում է ապահովված պահանջի չափից, ապա ապահովված պարտատերը ձեռք է բերում քվեարկության ձայնի իրավունք` ապահովված իրավունքի առարկայի արժեքի նվազած չափով:
7. Եթե ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցները բավարար չեն պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջովին մարելու համար, ինչպես նաև երաշխիքով (երաշխավորությամբ) ապահովված պահանջների չբավարարված (այդ թվում` երաշխիք կամ երաշխավորություն տված անձից պարտավորության կատարում չպահանջելու հետևանքով չբավարարված) մասը (բացառությամբ այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարների) համարվում է չապահովված պահանջ, իսկ պարտատերը` չապահովված պարտատեր` չապահովված պահանջի չափով:
8. Եթե ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցները գերազանցում են համապատասխան ապահովված պահանջի գումարը, ապա գերազանցող գումարի մասով այդ միջոցների նկատմամբ տարածվում է մորատորիում, և այդ միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված հերթականությամբ, իսկ եթե ապահովված իրավունքի առարկան այլ անձի սեփականություն է` փոխանցվում են այդ անձին:
9. Եթե ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու գրավի առարկան` փոխհատուցելով այդ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի արժեքի հինգ տոկոսի չափով: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում գույքի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:
10. Եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով`
1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը.
2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:
11. Երրորդ անձ գրավատուի, երաշխավորի կամ երաշխիք տվող անձի` պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման` որպես սույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետով նախատեսված պահանջ:»:
Հոդված 24. Օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատավորը առարկությունն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլով` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:»:
Հոդված 25. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասում «գրավով ապահովված» բառերը փոխարինել «ապահովված իրավունքով» բառերով, իսկ «գրավադրված գույքը» բառերը՝ «ապահովված իրավունքի առարկան» բառերով:
Հոդված 26. Օրենքի 50-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում դատարանի կողմից բավարարված արտադատական կարգով իրացման համար նախատեսված գործարքների կամ այդ գործարքի կատարման վրա:»:
Հոդված 27. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դիմել և դատական կարգով հետ ստանալ՝»։
Հոդված 28. Օրենքի 59-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը չի կարող գերազանցել 36 ամիսը, եթե սույն օրենքով սահմանված կարգով դրա գործողության ժամկետը չի երկարաձգվել:».
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ.1» ենթակետով.
«ժբ.1) պարտապան կազմակերպության մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների և օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը.»:
Հոդված 29. Օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ֆինանսական առողջացման ծրագրի հետ մեկտեղ պարտատերերին, ինչպես նաև առողջացման ծրագրով նախատեսված ծրագրի հնարավոր ֆինանսավորողներին ըստ պահանջի ներկայացվում են բոլոր այն տեղեկությունները, այդ թվում՝ ֆինանսական, որոնք հիմք են ծառայել պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի համար:»:
Հոդված 30. Օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Եթե ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսվում է այլ անձանց կողմից պարտապանին ֆինանսավորման տրամադրում, ապա տվյալ ծրագրի հաստատման համար ֆինանսավորողի համաձայնությունը պարտադիր է: Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում ֆինանսավորում տրամադրած կամ պարտապանի պարտատոմսեր կամ մուրհակներ ձեռք բերած անձանց պահանջներն ունեն բավարարման առաջնահերթություն պարտապանի հանդեպ մյուս բոլոր պահանջների նկատմամբ և բավարարվում են ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պարտապանի գործունեությունից ստացած զուտ շահույթից (զուտ եկամտից), եթե այլ բան նախատեսված չէ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով կամ ֆինանսավորողի և պարտատերերի գրավոր համաձայնությամբ:»:
Հոդված 31. Օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ֆինանսական առողջացման ծրագիրը պարտատերերի ժողովի կողմից ընդունվելուց հետո դատարանի հաստատմանը ներկայացնելիս պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել պահանջներ չներկայացրած պարտատերերի ցուցակը։ Պահանջներ չներկայացրած պարտատերերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են պարտապանի սնանկության և պարտատերերի պահանջները մեկամսյա ժամկետում դատարան ներկայացնելու անհրաժեշտության մասին: Ծանուցագրում նշվում է պահանջ չներկայացնելու իրավական հետևանքների մասին:
Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված պահանջները դատարանը քննարկում է սույն օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
Եթե ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո դատարան են ներկայացվում պարտատերերի նոր պահանջներ, ապա ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու իրավունք ունեցող անձը մեկամսյա ժամկետում կարող է դատարան ներկայացնել նոր ֆինանսական առողջացման ծրագիր կամ հաստատված ծրագրի փոփոխություններ: Նոր ֆինանսական առողջացման ծրագիրը կամ հաստատված ծրագրի փոփոխությունները դատարան են ներկայացվում և հաստատվում սույն օրենքով սահմանված կարգով:
Եթե ծանուցված պարտատերը պահանջ չի ներկայացնում, ապա պարտապանի ֆինանսական առողջացման հիմքով սնանկության գործն ավարտելուց հետո պարտապանն ազատվում է պարտավորությունից։ Չծանուցված պարտատերերը պահպանում են պարտապանի դեմ պահանջ ներկայացնելու իրավունքը:»:
Հոդված 32. Օրենքի 66-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պարտատերերի ժողովը պարտավոր է քննարկել և որոշել ֆինանսական առողջացման ծրագիրը երկարաձգելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցը սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կողմից դիմելու դեպքում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Ֆինանսական առողջացման ծրագրի ընդհանուր տևողությունը դատարանի կողմից դրա սկզբնական հաստատումից հետո չի կարող գերազանցել 72 ամիսը, իսկ սկզբնական հաստատվող ֆինանսական առողջացման ծրագրի տևողությունը չի կարող գերազանցել 36 ամիսը:»:
Հոդված 33. Օրենքի 75-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «կառավարիչը`» բառից հետո լրացնել «իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Գույքի վաճառքի ծրագիրը պետք է ներառի պարտապանի ամբողջ գույքի, ներառյալ՝ պահանջի իրավունքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ (անվանումները, նկարագրությունը, քանակը, հաշվեկշռային արժեքը), վաճառքի նախատեսվող ձևը, նախնական գնահատված արժեքները` ըստ գույքի տեսակի։ Գույքի վաճառքի ծրագիրը պարտատերերի խորհրդի կամ ժողովի կողմից չհաստատվելու դեպքում կառավարիչն իրավունք ունի դիմելու դատարան և պահանջելու հաստատել գույքի վաճառքի ծրագիրը` կցելով պարտատերերի ժողովի կամ խորհրդի որոշումները կամ ժողովի կամ խորհրդի նիստի անցկացման անհնարինության հիմքերը։ Ծրագրի փոփոխությունները կատարվում են ծրագրի ընդունման համար սահմանված կարգով։»:
Հոդված 34. Օրենքի 82-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ա» ենթակետը «տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը» բառերից հետո լրացնել «(սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները)» բառերով.
2) 1-ին մասի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի գույքի օտարման հետ կապված ընթացիկ անուղղակի հարկային պարտավորությունները.»:
Հոդված 35. Օրենքի 88-րդ հոդվածը «անհատ ձեռնարկատիրոջ» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի սնանկության հետևանքով» բառերով:
Հոդված 36. Օրենքի 94-րդ հոդվածում`
1) ուժը կորցրած ճանաչել 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերը.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատում է դատարանը, եթե այն համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին, և առկա է պարտապանի և գրանցված պարտատիրոջ համաձայնությունը: Ֆիզիկական անձի առողջացման ծրագիրը ներկայացնելու, հաստատելու հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում են իրավաբանական անձանց համար սույն օրենքով սահմանված իրավակարգավորումները, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով։
Ֆիզիկական անձի առողջացման ծրագրի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել չորս տարին:»:
Հոդված 37. Օրենքի 97-րդ հոդվածի «ա» ենթակետում «երրորդ» բառը փոխարինել «երկրորդ» բառով:
Հոդված 38. Օրենքի 99-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 39. Օրենքի 100-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Անհատ ձեռնարկատիրոջ սնանկության վարույթում ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված պարտավորություններով նրա պարտատերերը, ինչպես նաև անձնական բնույթի այլ պահանջներով պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու իրենց պահանջները սույն օրենքով սահմանված կարգով: Եթե սնանկ ճանաչված ֆիզիկական անձը նաև անհատ ձեռնարկատեր է, ապա նրա՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հետ կապված պարտավորություններով պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու իրենց պահանջները սույն օրենքով սահմանված կարգով:».
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 40. Օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասում «և խորհրդի համաձայնության առկայության դեպքում» բառերը փոխարինել «և պարտատերերի առարկությունների բացակայության դեպքում» բառերով:
Հոդված 41. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. հուլիսի 2 Երևան ՀՕ-105-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|