Գլխավոր տեղեկություն
Համար
N 1655-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 21.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2024 թվականի N 1655-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՈՐՈՇ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում իրակնացված սահմանազատման արդյունքում պետական անվտանգության ապահովման նպատակով հրատապ կարգով 2024 թվականի մայիսի 20-ից մեկնարկած Տ-10-30, /Մ-16/ - Աճարկուտ - Կիրանց պատմական հուշարձան ավտոճանապարհի 3,5 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման և Կիրանց գյուղի հատվածում Հ-58 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի շրջանցիկ հատվածի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը ենթակա չեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ու քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության։

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝

1) Կիրանց գյուղի հատվածում Հ-58 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի շրջանցիկ հատվածի կառուցման համար 2024 թվականի օգոստոսի 6-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀՄԱԽԾՁԲ–2024/11Ն ծածկագրով՝ նախագծի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների մատուցման պայմանագրում կատարել փոփոխություն՝ պայմանագրի պայմանները տարածելով 2024 թվականի մայիսի 20-ից կողմերի միջև ծագած հարաբերությունների նկատմամբ, համապատասխանաբար Պայմանագրի հավելված 1-ով սահմանված Տեխնիկական բնութագիր-ժամանակացույցով նախատեսված ծառայությունների մատուցման սկիզբը սահմանելով 2024 թվականի մայիսի 20-ը, իսկ ծառայությունների մատուցման ժամկետը սահմանել 98 օրացուցային օր՝ հաշված ծառայության մեկնարկի օրվանից՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները.

2) Կիրանց գյուղի հատվածում Հ-58 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի շրջանցիկ հատվածի կառուցման համար 2024 թվականի հուլիսի 31-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀՄԱԾՁԲ–2024/14Փ ծածկագրով նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների մատուցման պայմանագրում կատարել փոփոխություն՝ պայմանագրի պայմանները տարածելով 2024 թվականի մայիսի 20-ից կողմերի միջև ծագած հարաբերությունների նկատմամբ, համապատասխանաբար պայմանագրի հավելված 1-ով սահմանված Տեխնիկական բնութագիր-ժամանակացույցով նախատեսված ծառայությունների մատուցման սկիզբը սահմանելով 2024 թվականի մայիսի 20-ը, իսկ ծառայությունների մատուցման ժամկետը սահմանել 10 օրացուցային օր Պատվիրատուի կողմից նախագծանախահաշվային փաստաթղթերը կատարողին տրամադրելու օրվանից հաշված՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները.

3) սույն որոշման 2-րդ կետում նշված ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների իրականացման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման կնքվելիք պայմանագրերում նախատեսել դրույթ՝ կնքվելիք պայմանագրերի պայմանները 2024 թվականի մայիսի 20-ից կողմերի միջև ծագած հարաբերությունների վրա տարածելու մասին` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 33-րդ կետի 19-րդ ենթակետի «ա» պարբերությունով նախատեսված՝ հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան աշխատանքների կատարման ու ծառայությունների մատուցման պահանջը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված ճանապարհահատվածներում մեկնարկած աշխատանքների համար տրվող կառուցապատման թույլտվությունների ժամկետները համապատասխանեցնել ծառայությունների և աշխատանքների փաստացի կատարման ժամկետների հետ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

21.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1655-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1655-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1655-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1655-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1655-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1655-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1655-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2024 թվական: