ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3193-Ա |
«22» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի Հ.648-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2022 թվականի փետրվարի 24-ի «Երևանի Հաղթանակ թաղամասի 10-րդ փողոցի հ.13 բնակելի տան և հողամասի նկատմամբ Սարգիս Հովհաննեսի Խդերյանի գույքային իրավունքները վերականգնելու, 158.06քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.648-Ա որոշման /այսուհետ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխություններ.
1) Որոշման վերնագրում և 2-րդ կետում՝ «158.06» թիվը փոխարինել «8.0» թվով.
2) Որոշման նախաբանում և 1-ին կետում՝ «458.06» թիվը փոխարինել «308.00» թվով.
3) Որոշման 3-րդ կետում՝ «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանին» բառերը փոխարինել «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|