Գլխավոր տեղեկություն
Համար
N 150-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.02-2022.05.15 Պաշտոնական հրապարակման օրը 03.05.2022
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
20.04.2022
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

20 ապրիլի 2022 թվականի
ք. Երևան

N 150-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈԽՀՈՍՔԵՐԻ (ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂ-ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 273-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը, 56.1-ին հոդվածի 3-րդ մասը, «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (Ինքնավար էներգաարտադրող-Երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (ինքնավար էներգաարտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի ապրիլի 7-ի N 45-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 273-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

20 ապրիլի 2022 թ.

ք. Երևան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

 2022 թվականի ապրիլի 20-ի

N 150-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (Ինքնավար էներգաարտադրող–Երաշխավորված մատակարար) պայմանագրի

 

 «____» _____________ 20__ թվական

 ք. ________________

 

____________________________________________________________________________________,

(իրավաբանական (ֆիզիկական) անձի անվանումը (անունը, ազգանունը, հայրանունը)

 

այսուհետ՝ Ինքնավար էներգաարտադրող կամ ԻԷԱ, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող ԻԷԱ ի դեմս

________________________________

____________________________________________________________________________________

(իրավաբանական անձի դեպքում՝ ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

____________________________________________________________________________________

(արտադրող էլեկտրատեղակայանքի միացման հասցեն(երը)

 

____________________________________________________________________________________

(սպառման համակարգի միացման հասցեն(երը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և

_______________________________________________

___________________________________________________________________________________ ,

(ընկերության անվանումը)

 

այսուհետ՝ Երաշխավորված մատակարար, ի դեմս _______________________________________

___________________________________________________________________________________

(ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հաստատած` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ), Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ), ինչպես նաև այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի համաձայն Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում Ինքնավար էներգաարտադրողը, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող Ինքնավար էներգաարտադրողը և Երաշխավորված մատակարարը իրավասու են միմյանց մատակարարել էլեկտրական էներգիա, իսկ Երաշխավորված մատակարարը պարտավոր է Ինքնավար էներգաարտադրողին իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող Ինքնավար էներգաարտադրողին վճարել վերջինիս կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց: Ինքնավար էներգաարտադրողի տեղակայանքների (ինքնավար խմբի դեպքում՝ խմբի էներգաարտադրող հանդիսացող մասնակիցների տեղակայանքների գումարային) դրվածքային հզորությունը կազմում է _________ կՎտ:

(1-ին կետը լրաց. 30.06.23 N 216-Ն)

 

2. ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն պայմանագրի համաձայն կողմերն ունեն այն բոլոր իրավունքները և պարտականությունները, որոնք նախատեսված են ԷՄԱ կանոններով և ԷԲՑ կանոններով:

 

3. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

 

3. Սույն պայմանագրի համաձայն էլեկտրական էներգիայի հաշվառումը և հաշվարկները իրականացվում են ԷՄԱ կանոններով և ԷԲՑ կանոններով սահմանված կարգին համաձայն:

 

4 ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Կողմերը պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում օրենքով, ԷՄԱ կանոններով, ԷԲՑ կանոններով, ինչպես նաև Պայմանագրով սահմանված կարգով և դեպքերում:

5. Երաշխավորված մատակարարի կողմից ԷՄԱ կանոններով սահմանված հատուցվող գումարի վճարման ժամկետի խախտման դեպքում ԻԷԱ-ն, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող ԻԷԱ-ն իրավունք ունի Երաշխավորված մատակարարից պահանջել վճարելու տույժ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10 տոկոսը։

(5-րդ կետը լրաց. 30.06.23 N 216-Ն)

6. Կողմը պայմանագրային պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չի կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Ֆորս մաժոր համարվող դեպքերը, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանվում է ԷՄԱ կանոններով:

 

5. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

7. Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում՝ Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

6. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

8. Սույն գլխում Կողմերի կողմից սահմանվող այլ պայմանները չեն կարող հակասել Պայմանագրին, ԷՄՇ կանոններին, ԷՄԱ կանոններին և այլ իրավական ակտերին:

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

 

7. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ

 

9. Պայմանագրում հասկացություններն ունեն Օրենքով և ԷՄԱ կանոններով իրենց տրված նշանակությունը, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ Պայմանագրով:

10. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով:

11. Պայմանագիրը կազմված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական՝ յուրաքանչյուր Կողմի համար:

12. Հանձնաժողովի կողմից Ինքնավար էներգաարտադրողի և Երաշխավորված մատակարարի միջև էլեկտրական էներգիայի փոխհոսքերի պայմանագրի նոր օրինակելի ձև սահմանվելու կամ դրանում փոփոխություններ, լրացումներ կատարվելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից կնքված պայմանագրերը համարվում են նոր կամ փոփոխված ձևին համապատասխան կնքված կամ փոփոխված:

13. ԻԷԱ-ի կողմից՝ Պայմանագրում էլեկտրական էներգիայի արտադրության կամ սպառման նոր կետ ավելացնելու կամ Պայմանագրից արտադրության կամ սպառման կետ հանելու դեպքերում Երաշխավորված մատակարարը, Պայմանագրում փոփոխություններն ուժի մեջ մտնելու Հաշվարկային ամսվանից սկսած, ԻԷԱ-ին ներկայացվող՝ Պայմանագրի N 1 հավելվածում արտացոլում է համապատասխան փոփոխությունները: ԻԷԱ-ի կողմից ինքնավար խումբ ստեղծելու դեպքում Երաշխավորված մատակարարը, Պայմանագրում փոփոխություններն ուժի մեջ մտնելու Հաշվարկային ամսվանից սկսած, խումբը ստեղծող ԻԷԱ-ին ներկայացնում է Պայմանագրի N 2 հավելվածը: Ինքնավար խմբում նոր մասնակից ընդգրկվելու կամ խմբից մասնակից հանվելու դեպքերում Երաշխավորված մատակարարը, Պայմանագրում փոփոխությունները կամ ԷՄԱ կանոնների համաձայն՝ Ինքնավար խմբից մասնակցի հանված համարվելն ուժի մեջ մտնելու Հաշվարկային ամսվանից սկսած, խումբը ստեղծող ԻԷԱ-ին ներկայացվող՝ Պայմանագրի N 2 հավելվածում արտացոլում է համապատասխան փոփոխությունները:

(13-րդ կետը խմբ. 30.06.23 N 216-Ն)

14. Պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ,

2) ԻԷԱ-ի կողմից միակողմանի` այդ մասին Երաշխավորված մատակարարին տեղեկացնելու, ինչպես նաև մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով, իսկ արտադրված էլեկտրական էներգիան տարբեր կետերում սպառելու դեպքում՝ նաև մատուցված բաշխման ծառայության դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով, բացառությամբ այն դեպքերի, երբ ԷՄԱ կանոնների համաձայն՝ բաշխման ծառայության վճար չի գանձվում,

3) Երաշխավորված մատակարարի կողմից միակողմանի`

ա. սպառման համակարգի (արտադրող էլեկտրատեղակայանքի) տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի դեպքում, եթե ԻԷԱ-ն, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող ԻԷԱ-ն չունի ԷՄԱ կանոններով պահանջվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող փաստաթուղթ՝ ԻԷԱ-ին նախապես տեղեկացնելու պայմանով,

բ. ԻԷԱ-ի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող ԻԷԱ-ի մահվան, իրավաբանական անձի պարագայում՝ լուծարման դեպքում,

գ. ԻԷԱ-ի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող ԻԷԱ-ի կողմից ԷՄՇ կանոնների համաձայն ՄԷԱ կայանի կամ Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու դեպքում,

դ. օրենքով, ԷՄԱ կանոններով, ԷԲՑ կանոններով, Պայմանագրով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով նախատեսված այլ դեպքերում՝ ԻԷԱ-ին, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող ԻԷԱ-ին նախապես տեղեկացնելու պայմանով:

(14-րդ կետը լրաց., փոփ. 30.06.23 N 216-Ն)

15. Կողմերի համաձայնությամբ Պայմանագրում փոփոխություններ կարող են կատարվել գրավոր՝ պայմանով, որ չեն հակասի Հանձնաժողովի կողմից հաստատված և գործող օրինակելի ձևին և Հանձնաժողովի այլ իրավական ակտերին:

16. Պայմանագրի փոփոխումը կամ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ Պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

17. Պայմանագրի լուծման դեպքում Կողմերը պարտավոր են մեկ ամսվա ընթացքում իրականացնել վերջնահաշվարկ:

 

8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

18. Պայմանագրի անբաժանելի մաս են կազմում՝

1) ԻԷԱ-ին հատուցման (վճարման) ենթակա և բաշխված (հաշվանցված) էլեկտրական էներգիայի քանակությունների վերաբերյալ ակտի մասին N 1 հավելվածը,

2) Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ին հատուցման (վճարման) ենթակա և բաշխված (հաշվանցված) էլեկտրական էներգիայի քանակությունների վերաբերյալ ակտի մասին N 2 հավելվածը:

(18-րդ կետը խմբ. 30.06.23 N 216-Ն)

 

9. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(բաժինը խմբ. 30.06.23 N 216-Ն)

(վերնագիրը խմբ. 30.06.23 N 216-Ն)

 

Ինքնավար էներգաարտադրող`

Երաշխավորված մատակարար`

Բնակության (գտնվելու) վայրը

Գտնվելու վայրը

Բանկային հաշվեհամար

Բանկային հաշվեհամար

Հարկ վճարողի հաշվառման համար
(իրավաբանական անձի դեպքում)

Հարկ վճարողի հաշվառման համար

Հեռախոսահամար

Հեռախոսահամար

Էլեկտրոնային փոստ

Էլեկտրոնային փոստ

Պաշտոն (իրավաբանական անձի դեպքում)

Պաշտոն

______________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

______________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)


Կ.Տ.
(առկայության դեպքում)


Կ.Տ.
(առկայության դեպքում)


Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2022 թվականի

ապրիլի 20-ի N 150-Ն որոշմամբ սահմանված

պայմանագրի օրինակելի ձևի

 

ԱԿՏ

ԻԷԱ-ԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎՃԱՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԵՎ ԲԱՇԽՎԱԾ (ՀԱՇՎԱՆՑՎԱԾ) ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(վերնագիրը խմբ. 30.06.23 N 216-Ն)

 

Ինքնավար էներգաարտադրող ________________________________________________________________________

 

Երաշխավորված մատակարար ________________________________________________________________________

 

Հաշվարկային ամիսը՝ __________ 20___ թ.

 

ԻԷԱ-ի արտա-դրության կետում Հաշվառման քարտի համարը

ԻԷԱ-ի սպառման կետում Հաշվառման քարտի համարը

Հաշվարկային ամսվա սկզբի դրությամբ կուտակված ավելցուկային արտադրանք, կՎտժ

Հաշվարկային ամսում Երաշխա-վորված մատա-կարարին մատա-կարարված էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ

Հաշվարկային ամսում Երաշխա-վորված մատա-կարարի կողմից
ԻԷԱ-ին մատա-կարարված էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ

Հաշվարկային ամսում Երաշխա-վորված մատա-կարարին վճարման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ

Հաշվարկային ամսում
ԻԷԱ-ի մատա-կարարած ավելցուկային էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ

Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ ԻԷԱ-ի մատա-կարարած ընդամենը ավելցուկային էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ

Հաշվարկային ամսում Բաշխողին վճարման ենթակա՝ բաշխված (հաշվանցված) էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ (լրացվում է ԻԷԱ-ի արտա-դրության կամ սպառման այն կետերի համար, որոնց մատուցվել է էլեկտրական էներգիայի բաշխման ծառայություն)

Հաշվարկային ամսում ԻԷԱ-ի էլեկտրա-տեղակայանքի արտադրանքը, կՎտժ

ԻԷԱ-ի տեղա-կայանքների դրվածքային հզորությունը, կՎտ

ցերեկ

գիշեր

ցերեկ

գիշեր

ցերեկ

գիշեր

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                           
                           
                           
                           
                           

Ընդամենը

                       

1. Սույն ակտի աղյուսակի 13-րդ սյունակում ներկայացված մեծությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի մասնակցում հարաբերություններին:

2. Սույն ակտը Երաշխավորված մատակարարի կողմից ԻԷԱ-ին ներկայացվում է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

 

Հիմքը՝ ______________________________________________________________________________________________

 

Ինքնավար էներգաարտադրող`

Երաշխավորված մատակարար`

   

______________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն
իրավաբանական անձի դեպքում` պաշտոն)

______________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն,
ազգանուն)

   

_____ ____________ 20 ___ թվական

_____ ____________ 20 ___ թվական

   

Կ.Տ.
(առկայության դեպքում)

Կ.Տ.
(առկայության դեպքում)

(հավելվածը խմբ. 30.06.23 N 216-Ն)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2022 թվականի

ապրիլի 20-ի N 150-Ն որոշմամբ սահմանված

պայմանագրի օրինակելի ձևի

 

ԱԿՏ

ԻՆՔՆԱՎԱՐ ԽՈՒՄԲԸ ՍՏԵՂԾՈՂ ԻԷԱ-ԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎՃԱՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԵՎ ԲԱՇԽՎԱԾ (ՀԱՇՎԱՆՑՎԱԾ) ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(վերնագիրը խմբ. 30.06.23 N 216-Ն)

 

Ինքնավար խումբը ստեղծող Ինքնավար էներգաարտադրող ________________________________________________

 

Երաշխավորված մատակարար _________________________________________________________________________

 

Հաշվարկային ամիսը՝ __________ 20___ թ.

 

Ինքնավար խմբի մասնակցի Հաշվառման քարտի համարը

Ինքնավար խմբի մասնակցի կարգա-վիճակը (Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ, ԻԷԱ, Սպառող)

Հաշվարկային ամսվա սկզբի դրությամբ կուտակված՝ ԻԷԱ-ի ավելցուկային արտադրանքը, կՎտժ (լրացվում է Ինքնավար խումբը ստեղծող
ԻԷԱ-ի
համար, մյուս դեպքերում՝ 0)

Հաշվարկային ամսում Երաշխա-վորված մատա-կարարին մատա-կարարված էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ (լրացվում է ԻԷԱ համար)

Հաշվարկային ամսում Երաշխա-վորված մատակարարի կողմից Ինքնավար խմբի մասնակցին մատա-կարարված էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ

Հաշվարկային ամսում Երաշխա-վորված մատա-կարարին վճարման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ

Հաշվարկային ամսում Ինքնավար խմբի մատա-կարարած ավելցուկային էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ (լրացվում է Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ի համար, մյուս դեպքերում՝ 0)

 Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ Ինքնավար խմբի մատա-կարարած ընդամենը ավելցուկային էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ (լրացվում է Ինքնավար խումբը ստեղծող
ԻԷԱ-ի համար, մյուս դեպքերում՝ 0)

Հաշվարկային ամսում Բաշխողին վճարման ենթակա՝ Ինքնավար խմբում բաշխված (հաշվանցված) էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ (լրացվում է խմբի այն մասնակիցների համար, ում սպառման կետում մատուցվել է էլեկտրական էներգիայի բաշխման ծառայություն)

Հաշվարկային ամսում ԻԷԱ-ի էլեկտրա-տեղակայանքի արտադրանքը, կՎտժ (լրացվում է Ինքնավար խմբի
ԻԷԱ-ների համար, մյուս դեպքերում` 0)

Ինքնավար խմբի մասնակիցների տեղակա-յանքների դրվածքային հզորությունը, կՎտ

ցերեկ

գիշեր

ցերեկ

գիշեր

ցերեկ

գիշեր

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                           
                           
                           
                           

Ընդամենը

                       

1. Սույն ակտի աղյուսակի 13-րդ սյունակում ներկայացված մեծությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի մասնակցում հարաբերություններին:

2. Սույն ակտը Երաշխավորված մատակարարի կողմից ներկայացվում է Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ին՝ մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

 

Ինքնավար խումբը ստեղծող Ինքնավար էներգաարտադրող

 

Երաշխավորված մատակարար

________________________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն իրավաբանական
անձի դեպքում՝ պաշտոն)

 

_______________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

   

_____ ____________ 20 ___ թվական

 

_____ ____________ 20 ___ թվական

Կ.Տ.
(առկայության դեպքում)

 

Կ.Տ.
(առկայության դեպքում)

(հավելվածը խմբ. 30.06.23 N 216-Ն)

(պայմանագիրը լրաց., խմբ., փոփ. 30.06.23 N 216-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2022 թվական: