Գլխավոր տեղեկություն
Համար
N 30-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 24.05.2021
Ընդունող մարմին
Բյուրեղավան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
14.05.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2021 թվականի N 30-Ն

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի՝ ավագանին որոշում է.

1. Սահմանել Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ - 6
 

Դեմ - 0

Ձեռնպահ - 0

1. ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ

   

2. ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ

   

3. ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ

   

4. ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

   

5. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

   

6. ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝

Հ. ԵՂՅԱՆ

 

 

Հավելված

Բյուրեղավան համայնքի ավագանու

2021 թվականի մայիսի 14-ի

N 30-Ն որոշման

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին (այսուհետ՝ քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահ) ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները:

 

ԳԼՈՒԽ 2.

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

2. Քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահները կարող են գտնվել՝

1) ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, հյուրանոցներից, բազմաբնակարան շենքերից, տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից, հանրային սննդի օբյեկտներից նվազագույնը 250 մետր, իսկ անհատական բնակելի տներից նվազագույնը 200 մետր հեռավորության վրա՝ բացառությամբ, եթե դրանք գտնվելու են՝

ա. գերեզմանատներին կից՝ գերեզմանատների զբաղեցված հողամասի սահմանից մինչև 50 մետր հեռավորության վրա, կամ

բ. միայն անհատական բնակելի տներից և (կամ) հանրային սննդի օբյեկտներից մինչև սույն կետի առաջին ենթակետում նշված հեռավորությունների վրա և առկա է դրանց սեփականատերերի գրավոր համաձայնությունը:

3. Քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին և պայմաններին՝

1) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահները պետք է ունենան՝

ա. նախասրահ՝ հանդերձարանով.

բ. հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված սենյակ.

գ. շուրջօրյա աշխատանքային ռեժիմով դիակների պահման համար առանձնացված վայր (տարածք).

դ. սանհանգույց (առնվազն 2 հատ, որից մեկը պետք է մատչելի լինի տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար).

ե. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված առաջին բժշկական օգնության համար անհրաժեշտ դեղորայքով և կահավորմամբ սենյակ.

զ. հուղարկավորությունը ստանձնողների ընդունման համար նախատեսված առանձին մուտքով գրասենյակային տարածք.

2) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահները պետք է մատչելի լինեն տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար՝ առնվազն մինչև հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված սենյակ, զուգարան և առաջին բժշկական օգնության սենյակ մուտք գործելու համար.

3) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահներում հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված երկու և ավելի սենյակի առկայության դեպքում յուրաքանչյուրը պետք է ունենա առանձին մուտք, նախասրահ, սանհանգույցներ.

4) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահների ճակատային մասում պետք է տեղադրված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 270 որոշման պահանջներին համապատասխան և հասցեի նշմամբ ցուցանակներ, որոնք երեկոյան ժամերին պետք է լուսավորված լինեն.

5) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահները պետք է ունենա ջեռուցման, հովացման, օդափոխության, իսկ հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված սենյակում նաև երաժշտության ձայնային համակարգեր:

4. Քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահները կարող է ունենալ նաև հոգևորականի համար նախատեսված սենյակ, ինչպես նաև առանձին մուտքով ծաղիկների և սգո պարագաների վաճառքի սրահ, որի ցուցափեղկերը և մուտքերը պարտադիր պետք է լինեն վարագույրապատված կամ մգավորված ապակիներով այնպես, որ վաճառվող ապրանքների նմուշները դրսից տեսանելի չլինեն:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝

Հ. ԵՂՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2021 թվական: