Գլխավոր տեղեկություն
Համար
N 731-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.11/35(559) Հոդ.799
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունիսի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


6 հունիսի 2007 թվականի N 731-Ն

Ազգային անվտանգության ծառայության ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 30.06.22 N 996-Ն)

Համաձայն «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի և 10-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ազգային անվտանգության ծառայության համակարգում ստեղծել ձերբակալված անձանց պահելու վայր:

(1-ին կետը փոփ. 30.06.22 N 996-Ն)

2. Հաստատել Ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայրի ներքին կանոնակարգը` համաձայն հավելվածի:

(2-րդ  կետը փոփ. 30.06.22 N 996-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 22
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունիսի 6-ի N 731-Ն որոշման


Ն Ե Ր Ք Ի Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

Ազգային անվտանգության ծառայության ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԻ

(վերնագիրը փոփ. 30.06.22 N 996-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 

1. Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` ծառայություն) համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայրի ներքին կանոնակարգով (այսուհետ՝ կանոնակարգ) կարգավորվում են ձերբակալված անձանց (այսուհետ՝ ձերբակալվածներ)` ձերբակալվածներին պահելու վայրում (այսուհետ՝ ՁՊՎ) ընդունելու հիմքերն ու կարգը, ձերբակալվածների նյութակենցաղային ապահովումը, ձերբակալվածների սնունդը և նրանց կողմից սննդից հրաժարվելու դեպքում ձեռնարկվող միջոցները, ՁՊՎ-ի արգելանքի տակ պահվող անձանց վարքագծի կանոնները, ՁՊՎ-ի օրվա կարգացուցակը, ձերբակալվածների կողմից առաջարկություններ, դիմումներ և բողոքներ ներկայացվելու, փաստաբանի կամ պաշտպանի և մերձավոր ազգականի հետ տեսակցելու, հանձնուքներ ընդունելու և հանձնելու կարգը, ձերբակալվածների բացօթյա զբոսանքը, ՁՊՎ-ի ներքին անվտանգության ապահովումը, ՁՊՎ-ի շինարարության և սարքավորման առանձնահատկությունները, ՁՊՎ-ի արտակարգ իրավիճակի կանոնակարգը, ՁՊՎ-ի փախուստի ժամանակ իրականացվող միջոցառումները, հրդեհի դեպքում իրականացվող միջոցառումները, բնական և տեխնածին աղետների դեպքում իրականացվող միջոցառումները, ՁՊՎ-ի կանանց և անչափահասներին պահելու պայմանների առանձնահատկությունները, ՁՊՎ-ում պահվող ձերբակալվածների նյութական պատասխանատվությունը, ապացուցողական գործողություններին ձերբակալվածների մասնակցության ապահովումը, ՁՊՎ-ում պահվող անձանց բուժսպասարկումը և հակահամաճարակային պայմանների ապահովումը, ձերբակալվածների՝ ՁՊՎ-ից ազատելու հիմքերը և կարգը:

(1-ին կետը լրաց. 04.02.16 N 100-Ն, փոփ. 30.06.22 N 996-Ն)

2. Սույն կանոնակարգի պահանջները պարտադիր են ՁՊՎ-ի անձնակազմի և այնտեղ պահվող ձերբակալվածների համար:

Սույն կանոնակարգի խախտումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

3. Ձերբակալվածների ՁՊՎ-ում արգելանքի տակ պահելն իրականացվում է օրինականության, օրենքի առջև հավասարության, մարդասիրության, անձի իրավունքները և ազատությունները, մարդկային արժանապատվությունը հարգելու սկզբունքներին համապատասխան:

4. Սույն կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու պարտականությունները դրվում են ՁՊՎ-ի պետի վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՁՊՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

5. Ձերբակալվածներին ՁՊՎ ընդունելու հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննիչի կողմից կայացված ձերբակալման որոշումը:

(5-րդ կետը խմբ. 30.06.22 N 996-Ն)

6. ՁՊՎ չեն ընդունվում այն անձինք, որոնց վերաբերյալ քննիչի որոշումը կամ համապատասխան այլ փաստաթղթեր լրացված են խախտումներով:

(6-րդ կետը խմբ. 30.06.22 N 996-Ն)

7. Հանցանք կատարելու մեջ կասկածվող անձի ձերբակալման ժամկետը հաշվվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

8. Տարանցիկ փոխադրվող ձերբակալվածներն ընդունվում են ՁՊՎ՝ սույն կանոնակարգով նախատեսված փաստաթղթերի առկայության դեպքում:

9. Ձերբակալվածները ՁՊՎ ընդունվում են շուրջօրյա: ՁՊՎ-ի հերթափոխի պետը ստուգում է ձերբակալվածներին ընդունելու հիմքերը, ձերբակալվածներին ուղղված հարցերի միջոցով պարզում է ձերբակալման արձանագրության կամ որոշման մեջ նշված տվյալների իսկությունը, այնուհետև համապատասխան գրանցում է կատարվում ՁՊՎ-ում պահվող անձանց հաշվառման գրանցամատյանում  (N 1 ձև) և ձերբակալվածի անհատական քարտում (N 2 ձև): ՁՊՎ-ի ղեկավարությունը պարտավոր է ձերբակալվածին ՁՊՎ ընդունելու կամ մի հիմնարկից մյուսը տեղափոխելու մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում տեղյակ պահել ձերբակալվածի մերձավոր ազգականներին կամ ձերբակալվածի կողմից նշված անձանց:

10. ՁՊՎ բերված անձինք ենթարկվում են սանիտարական մշակման, վերցվում է մատնադրոշմը (N 3 ձև) և լուսանկարում են:

Ձերբակալվածների խումբ ընդունելու դեպքում նրանց 2 ժամից ոչ ավելի տևողությամբ տեղավորում են անձնական խուզարկության սենյակի հատուկ խցերում (բոքսերում):

11. Ձերբակալվածի մոտ մարմնական վնասվածք կամ ակնհայտ հիվանդության նշաններ հայտնաբերելու կամ առողջության վերաբերյալ գանգատ լինելու դեպքում ՁՊՎ-ի հերթափոխի պետը հրավիրում է բուժաշխատողի: Վերջինս անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մասնակցել ձերբակալվածի ընտրած բժիշկը: Բժշկական զննությունն իրականացվում է ՁՊՎ-ի ծառայողի լսողության, իսկ մինչև բժշկի կողմից հակառակը չպահանջելը` նաև տեսողության սահմաններից դուրս: Բուժզննության արդյունքները գրանցվում են ձերբակալվածների բուժզննության կամ բուժօգնության գրանցամատյանում (N 4 ձև), անձնական գործում և դրա մասին իրազեկում են հիվանդին, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնին:

12. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար ՁՊՎ-ում կազմվում է ձերբակալվածի անձնական գործ (N 5 ձև), որում ներառվում են ձերբակալման և ազատման ամսաթվերը, անհատական քարտը, բերման ենթարկելու մասին արձանագրությունը, հագուստի և անձնական իրերի անվանացուցակի վերաբերյալ արձանագրությունը, նախկինում դատվածության մասին տեղեկանքը, խուզարկության արձանագրությունը, մատնադրոշմման տվյալները, հանձնուքի, տեսակցության դիմումները, անձնական հաշվի գումարի շարժը և ձերբակալվածին վերաբերող այլ փաստաթղթեր:

13. Արգելանքի տակ պահելու նպատակով ՁՊՎ ընդունվող յուրաքանչյուր անձ ենթարկվում է անձնական խուզարկության:

Սույն կանոնակարգով արգելված իրերի, առարկաների և սննդամթերքի ներթափանցումը բացառելու նպատակով վարչակազմի կողմից իրականացվում է ՁՊՎ ընդունվող, ինչպես նաև այնտեղ պահվող անձանց անձնական խուզարկություն: Անձնական խուզարկությունից առաջ ՁՊՎ-ի ծառայողի կողմից առաջարկվում է ինքնակամ ներկայացնել խուզարկվողի մոտ գտնվող իրերը և առարկաները, իսկ արգելված իրերի կամ առարկաների առկայության դեպքում` դրանք ինքնակամ հանձնել: Անձնական խուզարկությունը կատարվում է անձի պատիվն ու արժանապատվությունը չոտնահարելու սկզբունքով` պահպանելով սանիտարահիգիենիկ նորմերը:

Արգելվում է անձնական խուզարկություն իրականացնել հակառակ սեռի ներկայացուցչի կողմից կամ նրա ներկայությամբ:

14. ՁՊՎ-ում պահվող անձինք անձնական խուզարկության են ենթարկվում նաև ՁՊՎ-ից ազատվելիս, նրա` տարածքից իրավական ցանկացած այլ հիմքով դուրս գալիս, տեսակցությունից, փաստաբանի կամ պաշտպանի հետ հանդիպելուց և զբոսանքից առաջ ու հետո:

(14-րդ կետը լրաց. 04.02.16 N 100-Ն)

15. ՁՊՎ-ի խցերը պարբերաբար խուզարկության են ենթարկվում: Ընդ որում, խցերը խուզարկվում են նաև ձերբակալվածների զբոսանքի ընթացքում:

16. Ձերբակալվածի անձնական կամ խցի խուզարկության ժամանակ առգրավման ենթակա առարկաներ հայտնաբերվելու դեպքում կազմվում է ձերբակալվածի անձնական կամ խցի խուզարկության արձանագրություն (N 6 ձև): Արձանագրությունն ստորագրվում է խուզարկություն կատարող անձի, խուզարկվողի և մասնակիցների կողմից: Խուզարկվողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրությունում կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունը կցվում է ձերբակալվածի անձնական գործին:

17. ՁՊՎ ընդունված ձերբակալվածների մոտ թողնվում են այն առարկաները, իրերը և սննդամթերքը, որոնք թույլատրվում են պահել նրանց մոտ խցերում՝ սույն կանոնակարգով սահմանված քանակությամբ ու տեսականիով: Առգրավված արգելված առարկաները, իրերը և սննդամթերքն ընդունվում են պահպանության կամ ոչնչացվում են ՁՊՎ-ի պետի պատճառաբանված որոշման հիման վրա, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

Առգրավված դրամը, արժեթղթերը և թանկարժեք իրերն ի պահ են հանձնվում ծառայության ֆինանսական մարմին կամ պահվում են ՁՊՎ-ի պետի մոտ, իսկ անձնական իրերը՝ պահասենյակ: Անձնական փաստաթղթերը, նամակները, ծոցատետրերը, լուսանկարները, առգրավված առարկաները և իրերը, շքանշաններն ու մեդալները, որոնց պատկանելությունը պարզված չէ, փոխանցվում են քրեական վարույթն իրականացնող մարմնին:

Դրամը, արժեթղթերը և թանկարժեք իրերն ընդունելու մասին 2 օրինակից լրացվում է կտրոն, որի մեկ օրինակն ստորագրությամբ տրվում է ձերբակալվածին, իսկ երկրորդ օրինակը կցվում է նրա անձնական գործին:

18. Անձնական խուզարկության ժամանակ առգրավված սննդամթերքը, դրամը, արժեթղթերը, թանկարժեք իրերն ու առարկաները, քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ կարող են փոխանցվել ձերբակալվածի հաշվին կամ ուղարկվել վերջինիս ազգականներին կամ այլ լիազորված անձանց: Ոգելից խմիչքները, գարեջուրը, խաղաթղթերը և այլ արժեք չներկայացնող արգելված առարկաներն ու իրերը ոչնչացվում են, որոնց մասին կազմվում է արձանագրություն:

19. Ձերբակալվածի անձնական խուզարկությունից, իրերի զննությունից, բուժզննությունից և սանիտարական մշակումից հետո ՁՊՎ-ի հերթափոխի պետը ձերբակալվածին տեղեկացնում է նրա իրավունքների և պարտականությունների, ՁՊՎ-ի ներքին կանոնակարգի պահանջների և սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, նրա նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու հնարավոր դեպքերի մասին: Տեղեկացման փաստը հաստատվում է ստորագրությամբ ծանուցվելու վերաբերյալ տեղեկանքի (N 7 ձև) վրա ձերբակալվածի ստորագրությամբ: Տեղեկանքը կցվում է նրա անձնական գործին:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

20. ՁՊՎ-ում գտնվելու ընթացքում ձերբակալվածներին ժամանակավոր անհատական օգտագործման նպատակով անվճար տրամադրվում են՝

1) մահճակալ.

2) անկողնային պարագաներ և սպիտակեղեն.

3) խոհանոցային սպասք (ափսե, բաժակ, գդալ` ալյումինե կամ պլաստմասսայե):

21. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափաբաժիններով ձերբակալվածներին տրվում են՝

1) օճառ.

2) հիգիենիկ թուղթ.

3) գրենական պիտույքներ (թուղթ, գրիչ).

4) լրագրեր.

5) մենախուցը մաքրելու առարկաներ և կենցաղում օգտագործվող այլ առարկաներ` ՁՊՎ-ի ծառայողների հսկողությամբ:

22. ՁՊՎ-ի մենախցերն ապահովվում են՝

1) սեղանով, աթոռով.

2) սանիտարական հանգույցով.

3) խմելու ջրի ծորակով (բաքով).

4) կենցաղային իրերի դարակով.

5) ռադիոընդունիչով.

6) աղբամանով:

23. Անձնական հիգիենայի համար ՁՊՎ-ում պահվող անձինք ապահովվում են տաք ջրով:

24. Խցերում օդի ջերմաստիճանը +180C-ից ցածր չպետք է լինի:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՍՆՈՒՆԴԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՍՆՆԴԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

25. Ձերբակալվածն ապահովվում է առողջության և ուժերի պահպանման համար բավարար անվճար սննդով: Ձերբակալվածն իր միջոցներով կարող է ձեռք բերել սնունդ և առաջին անհրաժեշտության չարգելված առարկաներ: Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության առարկաներ ու իրեր ձեռք բերելու համար ձերբակալվածը դիմում է ներկայացնում ՁՊՎ-ի պետին (N 8 ձև):

26. Ձերբակալվածի կողմից սնունդ ընդունելուց հրաժարվելու դեպքում ՁՊՎ-ի պետը կամ նրան փոխարինող անձը պարտավոր է պարզել դրա պատճառները և դրա մասին հայտնել քրեական վարույթն իրականացնող մարմնին, ինչպես նաև հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ձերբակալվածի` սննդից հրաժարվելու պատճառները պարզելուց հետո ՁՊՎ-ի պետը միջոցներ է ձեռնարկում ձերբակալվածի օրինական պահանջները բավարարելու համար:

Սնունդն ընդունելուց հրաժարված ձերբակալվածը հսկողության է վերցվում բուժաշխատողի կողմից: Սնունդն ընդունելուց հրաժարվելու հետևանքով ձերբակալվածի կյանքին և առողջությանն սպառնացող անմիջական վտանգ ծագելու դեպքում, բժշկի գրավոր եզրակացությամբ և նրա մասնակցությամբ, բժշկական բնույթի համապատասխան միջոցներ են կիրառվում:

Սննդի ընդունումից հրաժարվելու փաստը չի կասեցնում ձերբակալվածին այլ վայրեր տեղափոխելը: Անհրաժեշտության դեպքում փոխադրումը կարող է իրականացվել բուժաշխատողի ուղեկցությամբ:

(26-րդ կետը փոփ. 30.06.22 N 996-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՁՎՊ-ՈՒՄ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

27. Ձերբակալվածի վարքագծի կանոնները բխում են օրենքով սահմանված նրա հիմնական իրավունքներից ու պարտականություններից:

28. Ձերբակալվածը, բացի օրենքով սահմանված իրավունքներից, իրավունք ունի տնօրինելու օրվա կարգացուցակով իրեն հատկացված ժամանակը: Ձերբակալվածի իրավունքների իրականացման ժամանակ չպետք է խախտվեն այլ անձանց իրավունքները և շահերը:

29. Ձերբակալվածը պարտավոր է`

1) պահպանել սույն կանոնակարգի պահանջները.

2) կատարել ՁՊՎ-ի ծառայողների օրինական պահանջները.

3) պահպանել սանիտարիայի և հիգիենայի պայմանները.

4) պահպանել հրշեջ անվտանգության կանոնները.

5) խնամքով վերաբերվել ՁՊՎ-ի գույքին.

6) չկատարել ՁՊՎ-ի ծառայողների, ձերբակալվածների կամ այլ անձանց արժանապատվությունը նսեմացնող գործողություններ.

7) չխոչընդոտել ՁՊՎ-ի ծառայողներին և այլ անձանց՝ իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս.

8) չկատարել սեփական կամ այլ անձանց կյանքին և առողջությանն սպառնացող կանխամտածված գործողություններ.

9) պահպանել օրվա սահմանված կարգացուցակը.

10) ՁՊՎ-ի ծառայողներին դիմել «Դուք»-ով, կոչել նրանց «պարոն (տիկին)», այնուհետև՝ կոչումով կամ ազգանունով.

11) ՁՊՎ-ի ծառայողի՝ մենախուց մտնելուց ոտքի ելնել և կանգնել նրա կողմից նշված տեղում.

12) ունենալ կոկիկ արտաքին տեսք, վերկացից հետո հարդարել անկողինը.

13) հսկիչների ուղեկցությամբ շարժվելիս ձեռքերը պահել հետևում.

14) չաղմկել:

30. Ձերբակալվածին արգելում են՝

1) իր մոտ ունենալ սույն կանոնակարգով արգելված առարկաներ, իրեր, սննդամթերք և օգտվել դրանցից.

2) այլ մենախցերում կամ զբոսաբակում գտնվող անձանց հետ նամակագրություն և ազդանշանային կապ հաստատել.

3) հակաճառել ՁՊՎ-ի ծառայողին, հրաժարվել կամ խուսափել նրա օրինական կարգադրությունների կատարումից.

4) զբոսաբակի սահմաններից դուրս նետել կամ վերցնել այդ տարածքում հայտնված իրեր ու առարկաներ.

5) կիպ մոտենալ խցի դռան դիտանցքին և փակել այն.

6) փչացնել օգտագործման համար տրված իրերն ու ՁՊՎ-ի գույքը, պատերի վրա նշումներ և գրառումներ անել.

7) օգտվել ինքնաշեն էլեկտրական սարքերից.

8) պահել կենդանիներ, ձկներ և թռչուններ.

9) օգտագործել ալկոհոլային խմիչք և թմրանյութեր.

10) զբաղվել մոլախաղերով.

11) իրենց մոտ պահել դրամ և թանկարժեք իրեր.

12) բղավել կամ այլ կերպ խախտել լռությունը.

13) խցում կրակ վառել.

14) առանց ՁՊՎ-ի ծառայողների թույլտվության խցի սանհանգույցի և լուսավորության վերանորոգման աշխատանքներ կատարել.

15) խցանել սանհանգույցը.

16) պատերից պոկել իրավական ակտերի քաղվածքները, տեղեկատվական ցուցակները, նկարներ և թղթեր փակցնել.

17) ՁՊՎ-ի տարածքում տեղաշարժվելիս դուրս գալ շարքից, ծխել, խոսել, խցերի մոտով անցնելիս կանգնել, առարկաներ գցել կամ փոխանցել, նայել դիտանցքներից, գրառումներ կատարել միջանցքի պատերին կամ աստիճանավանդակներին.

18) պատուհաններից իրեր դուրս նետել, կանգնել լուսամուտագոգերին, փակել դիտանցքները:

 

Գ Լ ՈՒ Խ  6


ՁՊՎ-Ի ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԸ

 

31. ՁՊՎ-ում սահմանվում է օրվա կարգացուցակ (N 9 ձև)՝ հաշվի առնելով տարվա եղանակը և այլ հանգամանքներ:

Օրվա կարգացուցակը ներառում է վերկացի, հարդարանքի, մարմնամարզության, սննդի ընդունման, զբոսանքի, ավարտակոչի համար տրամադրված ժամանակը: Ձերբակալվածների համար օրվա կարգացուցակով նախատեսվում է 8-ժամյա անընդմեջ քուն:

Մշակված օրվա կարգացուցակը հաստատվում է ՁՊՎ-ի պետի կողմից, հայտարարվում է ՁՊՎ-ի անձնակազմին և փակցվում խցերում:

32. ՁՊՎ-ի աշխատանքը կազմակերպվում է շուրջօրյա, ՁՊՎ-ի պետի կողմից հաստատված հերթապահության գրաֆիկին համապատասխան:

ՁՊՎ-ի պետի կողմից հաստատվում է նաև ձերբակալվածների կողմից օրվա կարգացուցակի կատարումն ապահովող հրամանների և ազդակոչերի համակարգ:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԻՄՈՒՄՆԵՐ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

33. ՁՊՎ-ի ծառայողներն ամենօրյա շրջագայության ընթացքում պարտավոր են ձերբակալվածներից ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր առաջարկություններ, դիմումներ և բողոքներ ընդունել: ՁՊՎ-ի անձնակազմին հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքները գրանցվում են ձերբակալվածներից վերցված առաջարկությունների, դիմումների և բողոքների մատյանում (N 10 ձև) և զեկուցվում ՁՊՎ-ի պետին: Վերջինս միջոցներ է ձեռնարկում դրանք լուծելու համար:

34. Պետական իշխանության, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին և հասարակական միավորումներին հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքներն ուղարկվում են ՁՊՎ-ի ծառայողների, պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով:

Քրեական հետապնդման մարմնի որոշումների և գործողությունների դեմ ուղղված բողոքները, ինչպես նաև ՁՊՎ-ի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին հասցեագրված առաջարկությունները, դիմումներն ու բողոքներն ուղարկվում են հասցեատիրոջը մեկ օրվա ընթացքում:

(34-րդ կետը լրաց. 04.02.16 N 100-Ն, փոփ. 30.06.22 N 996-Ն )

35. Ձերբակալված անձինք ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով, օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունեն բողոքարկելու ՁՊՎ-ի վարչակազմի գործողությունները:

(պարբերությունն ուժը կորցրել է 30.06.22 N 996-Ն)

(35-րդ կետը խմբ., փոփ. 30.06.22 N 996-Ն)

36. Առաջարկությունների, դիմումների և բողոքների ուղարկման ծախսերը կատարվում են ուղարկողի հաշվին: Ձերբակալվածի անձնական հաշվում (N 11 ձև) դրամի բացակայության դեպքում, Հայաստանի Հանրապետության տարածքում ծախսերը կատարվում են ՁՊՎ-ի հաշվին: Առաջարկությունների, դիմումների և բողոքների ընդունման ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում չի թույլատրվում:

Իրենց օրինական շահերի և իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներ, բողոքներ և առաջարկություններ ներկայացնող ձերբակալվածների նկատմամբ հետապնդումն արգելվում է: Հետապնդում իրականացնող պաշտոնատար անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿԱՄ ՊԱՇՏՊԱՆԻ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆԻ ՀԵՏ ՏԵՍԱԿՑԵԼԸ
(վերնագիրը լրաց. 04.02.16 N 100-Ն)

 

37. Ձերբակալվածին ՁՊՎ-ում թույլատրվում է առանձին, անարգել տեսակցվել իր պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր պաշտպանի հետ՝ առանց դրանց թվի և տևողության սահմանափակման: Փաստաբանի կամ պաշտպանի հետ ձերբակալված անձի տեսակցության տևողությունը կարող է սահմանափակվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան:

(պարբերությունն ուժը կորցրել է 30.06.22 N 996-Ն)

Փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցությունը թույլատրում է ՁՊՎ-ի պետը, իսկ նրա բացակայության դեպքում` ՁՊՎ-ի պետի տեղակալը` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

Մերձավոր ազգականների հետ տեսակցություններն անցկացվում են ՁՊՎ-ի ծառայողների հսկողությամբ: Տեսակցության ընթացքում ձերբակալվածին առարկաներ փոխանցելն արգելվում է: Այդպիսի փորձ կատարելու դեպքում տեսակցությունը վաղաժամկետ դադարեցվում է:

(37-րդ կետը լրաց., խմբ. 04.02.16 N 100-Ն, փոփ. 30.06.22 N 996-Ն)

38. Ձերբակալվածի հետ միաժամանակ տեսակցել թույլատրվում է առավելագույնը երեք չափահաս և երեք անչափահաս անձանց, եթե քրեական վարույթն իրականացնող մարմինն այն չի արգելել:

Ձերբակալվածը նախօրոք տեղեկացվում է մերձավոր ազգականի հետ (հայր, մայր, ամուսին, կին, եղբայր, քույր, զավակներ, որդեգրողներ, որդեգրվածներ, հարազատ և ոչ հարազատ (համամայր, համահայր), եղբայր, քույր, տատ, պապ, թոռներ, ինչպես նաև ամուսնու ծնողներ) մինչև մեկ ժամ տևողությամբ առնվազն մեկ տեսակցության մասին:

Ձերբակալվածի հետ տեսակցելու համար մերձավոր ազգականը ՁՊՎ-ի պետին ներկայացնում է սահմանված ձևի դիմում (N 12 ձև) և անձը հաստատող փաստաթուղթ:

Մերձավոր ազգականի հետ տեսակցության ընթացքում զրույցը պետք է ընթանա հսկիչին հասկանալի լեզվով: Անհրաժեշտության դեպքում հրավիրվում է թարգմանիչ: Տեսակցության եկած անձանց, ինչպես նաև ձերբակալվածներին բացատրվում են նրանց վարքագծի կանոնները տեսակցության ընթացքում: Նրանք զգուշացվում են նաև սույն կանոնակարգի պահանջները խախտելու դեպքում տեսակցությունը վաղաժամկետ դադարեցվելու մասին: Հսկիչի պահանջները չկատարելու դեպքում դրա մասին զեկուցվում է ՁՊՎ-ի հերթափոխի պետին:

39. ՁՊՎ-ում տեսակցությունների համար կահավորվում են հատուկ սենյակներ: Տեսակցությունը կազմակերպվում է այնպես, որ բացառվի այլ ձերբակալվածների հետ շփումը:

Ձերբակալվածին տեսակցություն թույլատրելու մասին ՁՊՎ-ի հերթափոխի պետը նշում է կատարում ձերբակալվածներին խցերից դուրս բերելու գրանցամատյանում (N 13 ձև):

40. Բացառությամբ օրենքով կամ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի` արգելվում է տեսակցության նպատակով ձերբակալվածին խցից դուրս բերել`

1) հերթափոխի ընդունում-հանձնում կատարելու ժամանակ.

2) օրվա կարգացուցակով հաստատված սննդի ընդունման ժամերին.

3) օրվա կարգացուցակով հաստատված ավարտակոչից մինչև վերկաց.

4) սանիտարահամաճարակային միջոցառումներ անցկացնելիս.

5) արտակարգ իրավիճակների ժամանակ:

(40-րդ կետը փոփ. 04.02.16 N 100-Ն)

41. Տեսակցությունից հրաժարվելու մասին ձերբակալվածի գրավոր դիմումի համաձայն, տեսակցությունը կարող է փոխարինվել մեկ հեռախոսազրույցով՝ մինչև 10 րոպե տևողությամբ, եթե քրեական վարույթն իրականացնող մարմինն այն չի արգելել:

Հեռախոսազրույցը` ներառյալ միջքաղաքային, ձերբակալվածին տրամադրվում է ՁՊՎ-ի պետի սահմանած ժամանակացույցով: Հեռախոսազրույցը տեղի է ունենում ՁՊՎ-ի ծառայողի հսկողությամբ:

Հեռախոսային խոսակցության վճարումները գործող սակագներին համապատասխան կատարվում են ձերբակալվածի հաշվին:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼԸ ԵՎ ՀԱՆՁՆԵԼԸ

 

42. ՁՊՎ-ում հանձնուքներ ընդունելու համար կահավորվում է հատուկ սենյակ, որտեղ քաղաքացիների մուտքն ազատ է: Սենյակում դրվում են սեղան, աթոռ, հսկիչ կշեռք, տեսանելի վայրում փակցվում է սույն կանոնակարգով սահմանված հանձնուքներ ընդունելու և հանձնելու մասին կարգը, հանձնուքներով փոխանցվող թույլատրելի առարկաների և սննդամթերքի ցանկը: Ձերբակալվածին արգելանքի տակ գտնվելու ընթացքում թույլատրվում է ստանալ մինչև 20 կգ հանձնուք՝ ներառյալ հեղուկը: Ձերբակալվածը սահմանված քաշի հանձնուքը կարող է ստանալ միանվագ կամ մաս-մաս: Բժշկի եզրակացությամբ դեղորայքի կարիք ունեցող ձերբակալվածի անունով ստացվող դեղորայքի քանակը չի սահմանափակվում: Այն սննդամթերքի, իրերի և առարկաների ցանկը, որոնք ձերբակալվածները կարող են ունենալ իրենց մոտ կամ ստանալ հանձնուքով՝ սահմանվում է սույն կանոնակարգով (N 14 ձև):

Բացի ցանկում նշված առարկաներից, իրերից և սննդամթերքից` այլ առարկաներ, որոնք վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար և կարող են օգտագործվել որպես հանցագործության գործիք, ինչպես նաև խոչընդոտում են ձերբակալվածներին արգելանքի տակ պահելուն, ձերբակալվածին հանձնելն արգելվում է:

(42-րդ կետը լրաց. 30.06.22 N 996-Ն)

43. Հանձնուք բերող անձը լրացնում և ստորագրում է դիմում` մեկ օրինակից (N 15 ձև): Դիմումը, ինչպես նաև հանձնուք բերողի անձը հաստատող փաստաթուղթը հանձնվում են ՁՊՎ-ի ծառայողին: Հանձնուքի զննությունը կատարվում է այն բերող անձի ներկայությամբ, որի ընթացքում հացամթերքը կտրատվում է 2-3 մասի, հեղուկները լցվում են ՁՊՎ-ի ապրանքաամանների մեջ, պահածոները բացվում և լցվում են ՁՊՎ-ի ափսեների մեջ, ձկնեղենը, երշիկեղենը կտրատվում են մի քանի մասի, սորուն սննդամթերքը լցվում է այլ ապրանքաամանների մեջ, կոնֆետները, թխվածքաբլիթները և նմանօրինակ այլ սննդամթերքն ընդունվում են միայն բաց վիճակում, առանց փաթեթավորման:

Ընդունելով հանձնուքը` ՁՊՎ-ի ծառայողն այցելուին վերադարձնում է անձը հաստատող փաստաթուղթը և ընդունման մասին նշում կատարում դիմումի վրա ու հանձնուքների հաշվառման գրանցամատյանում (N 16 ձև): Դիմումը, հանձնուքը ձերբակալվածի կողմից ստորագրությամբ ստանալուց հետո, կցվում է նրա անձնական գործին:

Ձերբակալվածի կողմից հանձնուքն ստանալուց հրաժարվելու դեպքում դիմումի վրա համապատասխան նշում է կատարվում և հանձնուքը հետ է վերադարձվում բերողին, իսկ դիմումը կցվում է ձերբակալվածի անձնական գործին:

44. Հանձնուքները չեն ընդունվում կամ վերադարձվում են բերողին հետևյալ դեպքերում`

1) հասցեատեր ձերբակալվածի ազատ արձակման.

2) հասցեատեր ձերբակալվածի մահվան.

3) սահմանված նորմերին հանձնուքի քաշի անհամապատասխանության.

4) հանձնուքը բերող անձի կողմից համապատասխան փաստաթղթեր չներկայացվելու.

5) հանձնուքի ընդունման դիմումի սխալ ձևակերպման.

6) ձերբակալվածի կողմից հանձնուքն ստանալուց հրաժարվելու:

Հանձնուքները պետք է փոխանցվեն հասցեատիրոջն այն ստանալուց մեկ ժամից ոչ ուշ:

Հանձնուքում առկա այն իրերը, առարկաները և սննդամթերքը, որոնք հասցեատիրոջը հանձնելու ենթակա չեն (ցանկով նախատեսված չեն և չեն կարող գտնվել ձերբակալվածների մոտ)՝ վերադարձվում են բերողին:

Հանձնուքներն ընդունվում են ժամը 10.00-20.00-ն և ձերբակալվածներին հանձնվում են խցի դռան օդանցքից:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԲԱՑՕԹՅԱ ԶԲՈՍԱՆՔԸ

 

45. Ձերբակալվածների զբոսանքի տևողությունը չի կարող պակաս լինել օրական մեկ ժամից:

Զբոսանքը կազմակերպվում է ցերեկային ժամերին՝ ըստ ՁՊՎ-ի պետի կողմից հաստատված օրվա կարգացուցակի:

Ձերբակալվածները զբոսանքի են հանվում սեզոնային հագուստով:

46. ՁՊՎ-ի հատուկ պաշտպանվող տարածքում զբոսանքի անցկացման համար սարքավորվում են հատուկ զբոսաբակեր, որոնց չափերը սահմանվում են հաշվի առնելով ձերբակալվածներին պահելու վայրում պահվող բոլոր անձանց ցերեկային ժամերի ընթացքում զբոսանքով ապահովելու հնարավորությունը:

47. ՁՊՎ-ի պետի կարգադրությամբ զբոսանքը կարող է ժամկետից շուտ դադարեցվել կամ դրա տևողությունը կարող է կրճատվել եղանակային անբարենպաստ պայմանների, արտակարգ իրավիճակների, ինչպես նաև իրադրության բարդացման դեպքերում (փախուստներ, ինքնասպանության դեպքեր և այլն):

48. ՁՊՎ-ի զբոսաբակերը պետք է սարքավորվեն` ապահովելով մարմնամարզությամբ զբաղվելու հնարավորություն:

49. Զբոսանքի տևողությունը ՁՊՎ-ի պետի կողմից կարող է երկարացվել:

50. Զբոսանքն անցկացվում է ՁՊՎ-ի ծառայողների հսկողությամբ: Զբոսաբակը պետք է տեղակայվի ՁՊՎ-ի ներսում, փախուստի տեսանկյունից լինի հուսալիորեն ամրացված:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՁՊՎ-Ի ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
 

51. Ներքին անվտանգությունն ապահովելու նպատակով ՁՊՎ-ի խցերը լուսավորում են մթնելու պահից մինչև լուսաբաց:

Ձերբակալվածների առավոտյան ստուգումն ու զուգարան դուրս բերելը (խցերում սանհանգույցների բացակայության դեպքում) կատարվում է հանձնող և ընդունող երկու վերակարգերի մասնակցությամբ, ՁՊՎ-ի ղեկավարության անմիջական հսկողությամբ:

Առավոտյան և երեկոյան շրջայցի ընթացքում խցերում ստուգվում է ձերբակալվածների առկայությունը, կատարվում է խցերի խուզարկություն և իրերի զննություն, խցերի տեխնիկական վիճակի ստուգում, ինչպես նաև ձերբակալվածների առաջարկությունների, դիմումների և բողոքների մասին հարցում:

52. Ձերբակալվածների կողմից խցերի, զբոսաբակի մաքրումը, ամանեղենի լվացումը կատարվում է ՁՊՎ-ի հերթապահի (օգնականի) հսկողությամբ: Արգելվում է ձերբակալվածներին ինքնասպասարկման հետ չկապված տնտեսական այլ աշխատանքների ներգրավելը:

53. ՁՊՎ-ում խցերի դռները բացվում են ՁՊՎ-ի պետի (պետի տեղակալի) և հերթապահի (օգնականի) մասնակցությամբ:

Արգելվում է բոլոր ծառայողներին միաժամանակ ներս մտնել խցեր, ինչպես նաև իրենց մոտ ունենալ խցերի բանալիներ:

54. Ձերբակալվածները խցերից դուրս են բերվում՝

1) արտակարգ իրավիճակների դեպքում.

2) ՁՊՎ-ի քննչական սենյակ.

3) տեսակցության սենյակ.

4) զբոսաբակ.

5) սանիտարական մշակման նպատակով.

6) բուժաշխատողի մոտ.

7) խցերում սանհանգույցների բացակայության դեպքում՝ զուգարան.

8) ուղեկցող խմբին հանձնելիս կամ ՁՊՎ-ից ազատվելիս.

9) խցերն ախտահանելիս.

10) խցերի ամբողջական խուզարկություն կատարելու նպատակով:

Խցերից դուրս բերելու և վերադառնալու յուրաքանչյուր դեպքում ձերբակալվածները ենթարկվում են անձնական խուզարկության:

55. Գիշերային ժամերին (ժամը 22.00-6.00) խցերը բացվում են ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, իսկ ձերբակալվածները դուրս են բերվում միայն արտակարգ իրավիճակների դեպքում, երբ նրանց կյանքին և առողջությանն անմիջական վտանգ է սպառնում, ինչպես նաև, եթե դա կապված է նրանց անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալու հետ կամ անհրաժեշտ է ձերբակալված անձի տեսակցությունն իր պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր պաշտպանի հետ ապահովելու համար անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Գիշերային ժամերին խցերի բացման և ձերբակալվածների դուրսբերման ժամանակ պետք է կիրառվեն նախազգուշական հատուկ միջոցներ՝ բացառելու համար ՁՊՎ-ից փախուստի կամ ծառայողի վրա հարձակվելու հնարավորությունը:

(55-րդ կետը խմբ. 04.02.16 N 100-Ն)

56. Ձերբակալվածները նախապես տեղեկացվում են զբոսաբակ, զուգարան, սանիտարական մշակման նպատակով խցից դուրս բերվելու մասին: Մնացած բոլոր դեպքերում խցից դուրս բերելու նպատակի մասին չի հայտնվում, միայն նշվում է ձերբակալվածի հագնվելու պահանջը և անձնական իրերը վերցնելու անհրաժեշտությունը:

57. ՁՊՎ-ի պետի կողմից սահմանված երթուղու համաձայն ձերբակալվածի տեղաշարժը ՁՊՎ-ի ներսում կատարվում է միայն արտատարի ուղեկցությամբ:

Ձերբակալվածները խցերից դուրս գալուց հետո շարվում են մեկ կամ երկու շարքով:

Շարժման երթուղու ամբողջ երկարությամբ արտատարները հսկում են, որպեսզի ձերբակալվածները ձեռքերը պահեն հետևում, չաղմկեն, չանցնեն շարքից շարք, չծխեն, իրեր չգցեն և չփոխանցեն միմյանց, կանգ չառնեն, խցերի մոտով անցնելիս չմոտենան դռներին և դիտանցքներին, նշումներ չանեն միջանցքների և աստիճանավանդակների պատերին:

58. Մեկ արտատարի կողմից մեկ ձերբակալվածի ուղեկցման դեպքում արտատարը պետք է գտնվի նրա հետևում` երկու քայլ հեռավորության վրա:

Արտատարը շրջադարձի վրա ձերբակալվածին կանգնեցնում է անկյունից երկու քայլի վրա, համոզվելով, որ անցումն ազատ է, շարունակում է ընթացքը:

Չհսկվող դռանը մոտենալիս արտատարը կանգնեցնում է ձերբակալվածին 5 քայլ հեռավորության վրա, բացում է այն և համոզվելով, որ անցումն ազատ է, թողնում է նրան իր կողքով, փակում է դուռը և հետևից շարունակում ընթացքը:

Ձերբակալվածներին 2 և ավելի արտատարով ուղեկցելիս նրանցից մեկը գնում է առջևից, մյուսները՝ հետևից:

59. ՁՊՎ-ում անցագրային ռեժիմ իրականացնելու պարտականությունները կատարում է ՁՊՎ-ի հերթափոխի պետը:

Զենքով մուտքը ՁՊՎ-ի տարածք արգելվում է: ՁՊՎ անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող պաշտոնատար անձինք զենքը պարտավոր են հանձնել ՁՊՎ-ի հերթափոխի պետին: Հերթապահ մասում զենքը պահվում է մետաղյա պահարաններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և գերատեսչական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

60. Առանց հատուկ թույլտվության ՁՎՊ անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ՁՊՎ-Ի ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

61. ՁՊՎ-ի կառուցվածքը պետք է ապահովի արտաքին միջավայրից ձերբակալվածների հուսալի մեկուսացումն ու բացառի փախուստի հնարավորությունը լուսամուտախորշից, դռնախորշից կամ պատերի և առաստաղային ծածկերի քայքայման, քանդման, շենքերի առաջին հարկերի ականահատման միջոցով:

ՁՊՎ-ի համալիրի մեջ մտնում են ձերբակալվածներին արգելանքի տակ պահելու հիմնական շենքը, զբոսաբակը և այլ շինություններ:

ՁՊՎ-ի շենքը կառուցվում է քարից, երկաթբետոնից կամ այլ ամուր շինանյութից: Խցերի և ՁՊՎ-ի այլ շինությունների ներքին պատերը և միջնորմերը շարվում են 40 սմ ոչ պակաս հաստությամբ` ամբողջական քարից: Խցերի պատերը, առանց որևէ ելուստների և անկյունների, սվաղվում են ցայտուկների շաղախով:

Խցերի 50 սմ պակաս հաստությամբ արտաքին պատերը, ինչպես նաև խցերը ծառայողատնտեսական սենյակներից առանձնացվող ներքին պատերն ամրացվում են 8-10 մմ տրամագիծ ունեցող մետաղյա ձողերից պատրաստված վանդակաճաղով:

Խցերի հատակը պետք է լինի փայտյա՝ 30 սմ ոչ պակաս հաստությամբ բետոնե հիմքի վրա:

Ծածկերը պետք է լինեն հավաքովի երկաթբետոնե տարրերից:

62. Խցերի տեսանելիությունն ապահովելու նպատակով դռների կենտրոնում՝ հատակի մակարդակից 150 սմ բարձրության վրա տեղադրվում են միջանցքի կողմից 4 սմ տրամագծով, դեպի մենախուց լայնացող դիտանցքներ: Դրանք պատրաստվում են չկոտրվող նյութից (ստալինիտ-պողպատացանց, նավային ապակի և այլն) և միջանցքի կողմից փակվում են ցցաձողի վրա պտտվող կափարիչով:

63. Խցերի 6 սմ ոչ պակաս հաստությամբ և 190 x 75 սմ չափսի դռները պետք է կախվեն մուտքի ձախ կողմից և երկաթակապով բացվեն դեպի միջանցք: Դռան բացվածքի անկյունը նախատեսում է մեկ մարդու մուտք (ելք): Այդ նպատակով միջանցքի կողմից տեղադրվում են բացվածքը ֆիքսող սահմանափակիչներ (դիմադիրներ): Խցերի կողմից դռները պատվում են պողպատաթիթեղով, որի եզրերը ծալվում են դռան ճակատին և ամբողջ եզրագծով ամրացվում են մետաղյա անկյունակով:

Ներքին ապակիները գցվում են օրգանական 4 մմ հաստությամբ ապակուց:

Հանձնուքները ձերբակալվածներին հանձնելու համար դռների վրա հատակի մակարդակից 1-1,2 մ բարձրության վրա նախատեսվում են 18 x 22 սմ չափսով օդանցքներ: Դրանք բացվում են դեպի միջանցք, բարձակներով պահվում են հորիզոնական դիրքում և փակվում են վագոնային տիպի փականներով: Խցերի դռների փականները պետք է լինեն տուփաձև, վրադիր և ավտոմատ փակվեն մեկ պտույտ, իսկ հետո՝ բանալիով երկու պտույտ:

64. Խցերի, ծառայողական և օժանդակ շինությունների բոլոր պատուհանախորշերի արտաքին կողմից տեղադրվում են մետաղյա վանդակաճաղեր 12 մմ ոչ պակաս տրամագծով մետաղաձողերից և լայնակի շերտաձողերից: Վանդակի բջիջների չափերը 120 x 150 մմ են: Վանդակների ամրացման համար 120 մմ ոչ պակաս խորությամբ պատի շարվածքի մեջ խցվում են խարիսխներ: Պատուհանների ապակեկալները պատրաստվում են փեղկերով և խցերի օդափոխության համար տեղադրվում են օդանցքներ՝ վագոնային տիպի փականներով: Պատուհանախորշերի ներքևի մասը պետք է լինի հատակի մակարդակից 1,6 մ ոչ պակաս բարձրության վրա: Խցերի պատուհանախորշերում պատուհանագոգի փոխարեն պատրաստվում են կլորացված անկյուններով թեքություններ: Խցերի կողմից ապակիները պաշտպանվում են մետաղյա ցանցով:

65. Խցերի բլոկը մեկուսացվում է ՁՊՎ-ի այլ շինություններից վանդակապատ դռնով:

66. ՁՊՎ-ի քննչական սենյակի դուռը պետք է ձայնամեկուսացված լինի: Տեսակցությունների սենյակում տեղադրվում է 1 մ ոչ պակաս լայնությամբ, մեջտեղում 20 սմ բարձրություն ունեցող միջնորմով սեղան: Ներքևից սեղանը կիսվում է հոծ արգելապատով, իսկ վերևից` թափանցիկ պատնեշով: Սեղանի ճակատային մասում տեղադրվում է ևս մեկ սեղան` ՁՊՎ-ի ծառայողի համար, ով ներկա է գտնվում ձերբակալվածի և նրա մերձավոր ազգականների տեսակցության ընթացքում:

Ձերբակալվածի և փաստաբանի կամ պաշտպանի տեսակցության տեսողական հսկողությունն ապահովելու նպատակով սենյակի դռան վրա հատակից 150 սմ բարձրությամբ չկոտրվող օրգանական ապակուց սարքավորվում է դիտանցք կամ սենյակում տեղակայվում է տեսախցիկ, որը թույլ է տալիս տեսնել, բայց չլսել ձերբակալվածի և փաստաբանի կամ պաշտպանի խոսակցությունը:

Ծառայողական սենյակներում և խցերում ձերբակալվածների համար նախատեսված կահույքն ամրացվում է հատակին:

(66-րդ կետը լրաց. 04.02.16 N 100-Ն)

67. ՁՊՎ-ի շենքի մուտքում տեղադրվում է ամրացված կառուցվածքով արտաքին դուռ, որը սարքավորվում է օպտիկական դիտանցքով, ինչպես նաև զանգով և խոսակցության սարքավորմամբ: Արտաքին դռնախորշում՝ ներսի կողմից, տեղադրվում է լրացուցիչ մետաղյա վանդակաճաղով դուռ:

68. ՁՊՎ-ի բոլոր շինություններում տեղադրվում է շիկացման լամպերով էլեկտրալուսավորում: Էլեկտրականության անցկացումը պետք է լինի քողարկված: Վթարային լուսավորումն իրականացվում է մարտկոցային կուտակիչներով:

69. ՁՊՎ-ում տեղակայվում են պահնորդական ազդանշանային համակարգեր և տեսախցիկներ:

70. ՁՊՎ-ի շինությունների բոլոր հնարավոր խոցելի տեղերը պաշտպանվում են (պաշարվում) պահնորդական ազդանշանային ցուցիչներով:

Փախուստի տեսանկյունից խոցելի տեղերի որոշումը կատարվում է հանձնաժողովային հետազոտման ճանապարհով: Հետազոտման ակտը հաստատում է ՁՊՎ-ի պետը, ով պատասխանատվություն է կրում ակտում նշված միջոցառումների կատարման համար:

71. ՁՊՎ-ում նախատեսվում է ազդանշանների հետևյալ տեսակները՝ պահպանություն, տագնապ, կանչ: ՁՊՎ-ի խոցելի տեղերի մեկուսացումը կատարվում է պահնորդական ազդանշանային ցուցիչներով:

Պահնորդական ազդանշանային սարքը տեղադրվում է ՁՊՎ-ի հերթափոխի պետի աշխատասենյակում, իսկ տագնապի ազդանշանը պետք է կրկնօրինակվի ՁՊՎ-ի հերթապահ ծառայողի պահակետում` միջանցքի արտաքին ցուցատախտակի վրա:

72. ՁՊՎ-ն շահագործման ընդունելու կապակցությամբ ծառայության տնօրենի հրամանով կազմվում է հանձնաժողով: ՁՊՎ-ի հետազոտման արդյունքում հանձնաժողովը կազմում է ակտ: Թերությունների բացակայության դեպքում ՁՊՎ-ն հանձնվում է շահագործման:

73. Զբոսաբակերը տեղակայվում են ՁՊՎ-ին կից տարածքում՝ խցերի կողմից և պետք է ունենան առանձին ելք:

Զբոսաբակերի պարիսպների և առանձնացնող միջնորմների բարձրությունը պետք է լինի 3 մ-ից ոչ պակաս: Զբոսաբակերի վերևի մասում տեղադրվում են 8-10 մմ տրամագծով ձողերից` 150 x 150 մմ բջիջներով վանդակաճաղեր և ծածկվում մետաղացանցով:

Բոլոր պատերը հարթ սվաղվում են:

74. ՁՊՎ-ի տեխնիկական բնութագիրն արտացոլվում է ՁՊՎ-ի տեխնիկական անձնագրում (N 17 ձև), որը պահվում է ՁՊՎ-ի պետի մոտ:

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ՁՊՎ-ՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

 

75. ՁՊՎ-ում արտակարգ իրավիճակ հայտարարում և դադարեցնում է ծառայության տնօրենը` տարերային աղետների, ՁՊՎ-ի տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, ռազմական դրության, ձերբակալվածների զանգվածային անհնազանդության, ՁՊՎ-ի վրա հարձակման իրական վտանգի դեպքում:

76. ՁՊՎ-ում արտակարգ իրավիճակ հայտարարելու բոլոր դեպքերում և ցանկացած իրավիճակներում ՁՊՎ-ի ծառայողների հիմնական խնդիրն է փախուստի և խմբակային անկարգությունների կանխումը` ձերբակալվածների կյանքի ու առողջության հնարավոր պահպանմամբ:

77. ՁՊՎ-ում արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում դրա մասին ռադիոցանցի կամ բարձրախոսի միջոցով անհապաղ հաղորդվում է ձերբակալվածներին:

Անհրաժեշտության դեպքում կարող են հաղորդվել նաև ՁՊՎ-ում արտակարգ իրավիճակներում գործելու համար նախատեսված առանձին գործողությունների մասին:

78. ՁՊՎ-ում արտակարգ իրավիճակում գործելու պլանով նախատեսված ձերբակալվածների իրավունքների սահմանափակման վերաբերյալ վերջիններիս հաղորդվում է պարտադիր կերպով:

79. ՁՊՎ-ում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում կարող են սահմանափակվել ձերբակալվածների հետևյալ իրավունքները`

1) ՁՊՎ-ի ծառայողների միջոցով լրացուցիչ սնունդ, առաջին անհրաժեշտության և այլ առարկաներ ձեռք բերելու.

2) հանձնուքներ ստանալու.

3) նամակագրության.

4) զբոսանքի.

5) տեսակցություններ ունենալու, հեռախոսակապից օգտվելու:

80. ՁՊՎ-ում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դադարեցվում է ձերբակալվածների տեղաշարժը, նրանք մնում են այնտեղ, որտեղ գտնվել են արտակարգ իրավիճակ հայտարարելու պահին` մինչև ՁՊՎ-ի ներկայացուցչի նոր հրահանգը:

81. ՁՊՎ-ի գույքը փրկելու անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներում կարող են ընդգրկվել ձերբակալվածներ` համապատասխան հսկողությամբ:

82. Ձերբակալվածների կյանքին և առողջությանն սպառնացող անմիջական վտանգի դեպքում ՁՊՎ-ի պետը ձեռնարկում է իրավիճակին համապատասխան միջոցներ` անհապաղ տեղեկացնելով վերադասության կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ՁՊՎ-Ի ՓԱԽՈՒՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

83. Փախուստ է համարվում ձերբակալվածի համար սահմանված վայրն ինքնակամ լքելը` պահպանվող սահմանը ցանկացած ձևով անցնելու միջոցով:

84. Պահպանվող սահմաններն են ՁՊՎ-ի պատերը, առաստաղը, հատակը, պատուհանները, մենախցերի և այլ սենյակների դռներ, ինչպես նաև զբոսաբակի և հսկիչ-անցագրային կետի պարիսպները:

85. Փախուստը համարվում է կանխված, երբ դրան նախապատրաստվելը ժամանակին հայտնաբերվում է և ձեռնարկվում են կանխարգելիչ բնույթի միջոցներ, կասեցված, երբ փախուստի փորձը կարգախմբի համապատասխան գործողությունների արդյունքում հասցված չէ ավարտին, չեզոքացված, երբ փախչողը բռնված է կամ ներկայացել է մեղայականով:

86. ՁՊՎ-ի կարգախումբը (պահակային, արտատար) ձերբակալվածների փախուստի փորձի կամ փախուստի ժամանակ տալիս է համապատասխան ազդականչ (ձայնով, տագնապի ազդանշանի հաղորդչով, հեռախոսով) և, ելնելով իրավիճակից, ձեռնարկում է փախուստը կասեցնելու միջոցներ, եթե այն կապված չէ այլ ձերբակալվածներին առանց հսկողության թողնելու հետ: Ստանալով փախուստի փորձի կամ փախուստի մասին տեղեկություն` ՁՊՎ-ի պետը (հերթափոխի պետը) դադարեցնում է ձերբակալվածների ցանկացած շարժ ու պատահածի մասին զեկուցում ըստ վերադասության, կազմակերպում փախուստի փորձի կասեցում կամ փախչողի ձերբակալում:

87. Հայտնաբերված փախուստի դեպքում ՁՊՎ-ի պետը (հերթափոխի պետը) պարզում է փախչողների անձը և անհապաղ տեղեկացնում ծառայության ղեկավարությանը և հերթապահին: Այդ դեպքում համապատասխան միջոցներ են ձեռնարկվում փախչողներին հայտնաբերելու և ձերբակալելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ՀՐԴԵՀԻ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

88. ՁՊՎ-ի ծառայողները պարտավոր են իմանալ և պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, կարողանալ օգտվել հրդեհաշիջման միջոցներից: ՁՊՎ-ում հակահրդեհային անվտանգության պատասխանատվությունը դրվում է ՁՊՎ-ի պետի վրա, ով պարտավոր է`

1) անձամբ անցկացնել հրահանգավորումներ` հակահրդեհային անվտանգության և հրդեհաշիջման միջոցներ կիրառելու համար

2) իրականացնել հրդեհաշիջման միջոցների սարքինության ու պատշաճ պահպանության, ինչպես նաև ջրամատակարարման աղբյուրների և հակահրդեհային ազդանշանային միջոցների մշտական հսկողություն:

Անսարք և հակահրդեհային պահանջներին չհամապատասխանող էլեկտրատաքացուցիչներից, տաքացնող ու լուսավորող սարքերից օգտվելը ՁՊՎ-ում արգելվում է: Հակահրդեհային անվտանգության կանոնների իմացությունը և կրակմարիչներից օգտվելու ունակությունը ներառվում է կարգախմբերի ծառայությունն ստուգելու ժամանակ պարզաբանման ենթակա հարցերի ցանկի մեջ:

89. ՁՊՎ-ի կարգախմբի պահակետայինը (արտատարը, այլ ծառայող), ՁՊՎ-ի սենյակներում կամ տարածքում հրդեհ հայտնաբերելիս պարտավոր է անհապաղ ահազանգել (ձայնով, տագնապի ազդանշանի հաղորդչով, հեռախոսով), իսկ հրշեջ ծառայության հետ հատուկ կապի առկայության դեպքում` սեղմել հրշեջ խմբի կանչի կոճակը և մինչև նրա տեղ հասնելը ձեռնարկել միջոցներ` հրդեհը վերացնելու համար` օգտագործելով առկա հրդեհաշիջման միջոցները:

90. ՁՊՎ-ի հերթափոխի պետը հրշեջ ծառայության հետ հատուկ կապի բացակայության դեպքում հեռախոսով կանչում է հրշեջ խումբ, ՁՊՎ-ի պետին զեկուցում իրավիճակը և առկա ուժերով ու միջոցներով կազմակերպում հրդեհաշիջումը, մարդկանց, փաստաթղթերի, գույքի փրկումը, տուժածներին բուժօգնության ցուցաբերումը, ուժեղացնում ՁՊՎ-ի անցագրային ռեժիմը` մուտքի իրավունք վերապահելով միայն լրացուցիչ կարգախմբերին, հրշեջներին և բուժաշխատողներին:

Ելնելով հրդեհի ուժգնությունից` ՁՊՎ-ի պետը որոշում է կայացնում ձերբակալվածներին անվտանգ գոտում մեկուսացնելու մասին, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց այլ վայր տեղափոխելու միջնորդությամբ դիմում է ղեկավարությանը:

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

91. Երկրաշարժի դեպքում ՁՊՎ-ի ծառայողները պարտավոր են անհապաղ դուրս գալ ծառայության:

Հերթապահ կարգախումբը պարզում է ավերածությունների բնույթն ու ծավալը, տուժածների թիվը և խցերում ձերբակալվածների հետագա պահման հնարավորությունը, որի մասին զեկուցում է ՁՊՎ-ի պետին: Ավերածությունների առկայության դեպքում պահակետայինները (արտատարները) ձեռնամուխ են լինում փախուստները կանխելուն, ձերբակալվածներին անվտանգ գոտի տեղափոխելուն, տուժածներին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելուն, հրդեհի օջախները վերացնելուն, ջրամատակարարման վնասված աղբյուրները փակելուն:

92. ՁՊՎ-ի պետը, պարզելով իրավիճակը, ձերբակալվածների հսկողությունն ապահովելու նպատակով տալիս է անհրաժեշտ կարգադրություններ, զեկուցում ղեկավարությանը և հետագայում կատարում նրանց բոլոր ցուցումները:

93. Ջրհեղեղի ժամանակ ՁՊՎ-ի հեղեղման սպառնալիքի դեպքում ձերբակալվածներին տեղափոխում են անվտանգ վայր և ուժեղացված պահակախմբի ուժերով իրականացնում նրանց հսկողությունը:

94. Երկրաշարժի և ջրհեղեղի ենթարկված տարածքներից ՁՊՎ-ի ձերբակալվածների տարահանումն իրականացվում է պետական կառավարման այլ մարմինների հետ համաձայնեցված` ծառայության կողմից սահմանված միջոցառումների համապատասխան պլանների համաձայն:

95. ՁՊՎ-ում կյանքի և առողջության համար վտանգավոր պայթուցիկ, ռադիոակտիվ այլ նյութեր հայտնաբերելու դեպքում ձերբակալվածները տեղափոխվում են անվտանգ գոտի:

Վտանգավոր գոտին նշվում է հատուկ ցուցանակներով և նշանակվում է պահակակետ:

Ձեռնարկված միջոցների մասին զեկուցվում է ծառայության տնօրենին: Վնասազերծողների տեղ հասնելուն պես ՁՊՎ-ի պետը (հերթապահը), պահակախմբի պետը (ավագը) գործում են նրանց ցուցումների համաձայն:

 

Գ Լ ՈՒ Խ  17

 

ՁՊՎ-ՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

96. Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող կանայք ՁՊՎ-ում տեղավորվում են այնպես, որ նվազագույնի հասցվի ՁՊՎ-ում պահվող այլ անձանց հետ շփումը: Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող ձերբակալված կանանց համար նախատեսված խցերում տեղադրվում են միահարկ մահճակալներ, երեխային տրվում է մահճակալ, իսկ խցերն ապահովվում են տաք ջրով:

97. Ձերբակալված կինը ծննդաբերության ժամանակ պետք է փոխադրվի առողջապահական հաստատություն` ապահովվելով համապատասխան հսկողությամբ: Ձերբակալվածին ծննդատուն տեղափոխելու դեպքում ՁՊՎ-ի պետը դրա մասին տեղյակ է պահում քրեական վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվածի հարազատներին:

(97-րդ կետը փոփ. 30.06.22 N 996-Ն)

98. Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող կանայք սննդով և այլ պարագաներով ապահովվում են սահմանված չափաբաժինների համաձայն:

99. Իրենց մոտ երեխա ունեցող ձերբակալված կանանց կողմից հիվանդության, ծնողական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու, երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև սույն կանոնակարգի պահանջները պարբերաբար խախտելու դեպքում ՁՊՎ-ի պետն իրավունք ունի երեխային ժամանակավորապես ազգականներին կամ այլ անձանց հանձնելու, կամ մանկական հաստատությունում տեղավորելու, ինչպես նաև ծնողական իրավունքներից զրկելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան:

Իրենց մոտ երեխա ունեցող ձերբակալված կանայք երեխային կարող են ազգականներին կամ այլ անձանց հանձնել սեփական նախաձեռնությամբ: Ընդ որում, ՁՊՎ-ի պետը պարտավոր է ամեն կերպ աջակցել նրանց:

100. Երեխային ազգականներին հանձնելու համար անհրաժեշտ է ձերբակալվածից ճշտել, թե ով կարող է իր վրա վերցնել երեխայի խնամքը: Եթե ձերբակալվածն ազգականներ չունի, ապա ՁՊՎ-ի պետը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` երեխային ժամանակավորապես մանկական հաստատություն հանձնելու համար:

101. Անչափահաս ձերբակալվածների համար նախատեսված խցերում տեղադրվում են միահարկ մահճակալներ:

102. ՁՊՎ-ում անչափահաս ձերբակալվածների համար նախատեսված զբոսանքի վայրերը պետք է հարմարեցված լինեն ֆիզիկական վարժությունների և սպորտով զբաղվելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  18

 

ՁՊՎ-ՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

103. Նյութական վնաս պատճառած ձերբակալվածին հայտնաբերելու նպատակով ՁՊՎ-ի պետի հանձնարարությամբ կատարվում են ուսումնասիրություններ:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքներով նյութական վնաս պատճառած անձին հայտնաբերելու դեպքում ՁՊՎ-ի տնտեսական հարցերով զբաղվող համապատասխան ներկայացուցիչը կազմում է արձանագրություն` նյութական վնաս պատճառելու վերաբերյալ, երկու օրինակից, իսկ ձերբակալվածի կողմից արձանագրության մեկ օրինակ ստանալու վերաբերյալ ցանկություն հայտնելու դեպքում` երեք օրինակից:

Արձանագրությունն ստորագրում են ՁՊՎ-ի համապատասխան ծառայողը, ինչպես նաև այն անձը, ով պատճառել է նյութական վնասը:

Արձանագրությունը պետք է պարունակի ձերբակալվածի նյութական վնաս պատճառելու փաստն ընդունելու կամ մերժելու հանգամանքը, ինչպես նաև նյութական վնաս պատճառելու փաստն ընդունելու դեպքում` վերջինիս անձնական հաշվից կամավոր հատուցելու համաձայնությունը: Ձերբակալվածի կողմից արձանագրությունը չստորագրվելու դեպքում դրա մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:

Արձանագրության մեկ օրինակը փոխանցվում է ծառայության ֆինանսական մարմնին` ձերբակալվածից գումարը պահելու նպատակով, երկրորդ օրինակը կցվում է նրա անձնական գործին, իսկ երրորդը` հանձնվում ձերբակալվածին` վերջինիս ցանկությամբ:

104. Ձերբակալվածի կողմից պատճառված նյութական վնասը կարող են հատուցել նրա հարազատները կամ այլ անձինք` վերջինիս համաձայնությամբ:

105. Նյութական վնասը կամավոր հատուցելուց հրաժարվելու, ինչպես նաև ՁՊՎ-ից ձերբակալվածի ազատվելու դեպքում նրա կողմից չհատուցված վնասը գանձվում է օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  19

 

ապացուցողական գործողություններին ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 30.06.22 N 996-Ն)

 

106. ՁՊՎ-ի պետը պարտավոր է քննիչի, դատախազի, դատարանի կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթի հիման վրա ապահովել՝

1) ապացուցողական գործողություններին մասնակցելու համար ձերբակալվածի դուրսբերումը խցից, որն իրականացվում է ժամը 10.00-18.00, իսկ բացառիկ դեպքերում՝ քննությունն իրականացնող մարմնի պատճառաբանված միջնորդությամբ նաև այլ ժամերին.

2) ապացուցողական գործողություններ, դատահոգեբուժական և այլ փորձաքննություններ անցկացնելու համար ՁՊՎ-ում համապատասխան տարածքների կամ սենյակների տրամադրումը:

(106-րդ կետը խմբ. 30.06.22 N 996-Ն)

107. Ձերբակալվածի` յուրաքանչյուր դուրսբերումը խցից կատարվում է ՁՊՎ-ի պետի կամ ՁՊՎ-ի հերթափոխի պետի գիտությամբ: Ձերբակալվածներին խցերից դուրս բերելու գրանցամատյանում նշվում են ձերբակալվածի տվյալները, երբ է խցից դուրս բերվել և երբ վերադարձվել:

 

Գ Լ ՈՒ Խ  20

 

ՁՊՎ-ՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

108. ՁՊՎ-ում պահվող ձերբակալվածներին առաջին բուժօգնությունը ցույց է տրվում ՁՊՎ-ի բուժաշխատողի կամ շտապօգնության մասնագիտացված ծառայության կողմից:

109. ՁՊՎ-ում հակահամաճարակային հսկողությունն իրականացվում է ծառայության բժշկական հաստատության կամ պայմանագրային հիմունքներով, պետական հակահամաճարակային մարմինների կողմից:

110. ՁՊՎ-ում չի թույլատրվում պահել հոգեկան, սուր վարակիչ և մասնագիտական բուժօգնության կարիք ունեցող ձերբակալվածների: Նշված անձինք ՁՊՎ-ի բուժաշխատողի կամ շտապ բուժօգնության բժշկի գրավոր եզրակացությամբ և դրա հիման վրա ծառայության տնօրենի որոշմամբ փոխադրվում են հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ:

(110-րդ կետը փոփ. 30.06.22 N 996-Ն)

111. Ձերբակալվածի համար բժշկի կողմից նշանակված դեղորայքը պահվում է ՁՊՎ-ի հերթափոխի պետի մոտ և ընդունվում հիվանդների կողմից միայն նրա ներկայությամբ: ՁՊՎ-ում պետք է լինի բազմատեսականի դեղորայքով դեղարկղ: Դեղորայքի կազմը դեղարկղում որոշվում է ծառայության բժշկական հաստատության կողմից և համալրվում է օգտագործման չափով:

112. Վնասվածք ստացած, ինքնասպանության փորձ կատարած (կախվելու, երակները կտրելու միջոցով և այլն) ձերբակալվածներին ՁՊՎ-ի ծառայողների կողմից ցուցաբերվում է առաջին բուժօգնություն:

113. ՁՊՎ բերված անձինք սանիտարական մշակման ենթարկվում են ախտահանման սենյակում: Ոջլոտություն (պեդիկուլոզ) հայտնաբերելու դեպքում ՁՊՎ-ի պետը դրա մասին անհապաղ տեղեկացնում է պետական սանիտարահամաճարակային ծառայություն:

114. ՁՊՎ-ում ամեն օր անցկացվում է մենախցերի և այլ սենյակների խոնավ մաքրում` օգտագործելով ախտահանող միջոցներ, իսկ սննդի տաքացման սենյակում՝ սննդի յուրաքանչյուր բաժանելուց հետո: ՁՊՎ-ի բոլոր սենյակներում և մենախցերում անցկացվում է հիմնական մաքրում ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ:

115. Ձերբակալվածներին սնունդը բաժանվում է ՁՊՎ-ի հերթապահ վերակարգի կողմից: Ձերբակալվածները սնունդն ընդունում են խցերում: Սպասքի լվացումը և մշակումն իրականացվում է լվացող ու ախտահանող միջոցների պարտադիր օգտագործմամբ` սննդի տաքացման համար նախատեսված սենյակում:

116. ՁՊՎ-ի սանիտարական վիճակի նկատմամբ հսկողությունն իրականացվում է ծառայության բժշկական հաստատության և պետական սանիտարահամաճարակային հսկողության մարմինների կողմից:

 

Գ Լ ՈՒ Խ  21

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՁՊՎ-ԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

117. Ձերբակալվածներին ՁՊՎ-ից ազատելու հիմքերն են՝

1) քննիչի կամ դատախազի որոշումը.

2) ՁՊՎ-ի պետի որոշումը՝ արգելանքի տակ պահելու օրենքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալու կապակցությամբ ձերբակալվածին արգելանքից ազատելու մասին (N 18 ձև)։

(117-րդ կետը փոփ. 30.06.22 N 996-Ն)

118. Ձերբակալվածին ՁՊՎ-ից ազատում է ՁՊՎ-ի պետը՝ քննիչի կամ դատախազի համապատասխան որոշումն ստանալուն պես:

Արգելանքի տակ պահելու օրենքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալուց 24 ժամ առաջ ՁՊՎ-ի պետը ծանուցագրով (N 19 ձև) իրազեկում է քրեական վարույթն իրականացնող մարմնին, իսկ ժամկետը լրանալու օրը համապատասխան որոշում չստանալու դեպքում՝ սեփական որոշմամբ ձերբակալվածին ազատում է արգելանքից:

(118-րդ կետը փոփ. 30.06.22 N 996-Ն)

119. Արգելանքից ազատված ձերբակալվածին հանձնում են անձնական փաստաթղթերը, թանկարժեք իրերը, դրամը, ինչպես նաև արգելանքի տակ գտնվելու ժամկետի և ազատման հիմքերի մասին տեղեկանք (N 20 ձև):

Արգելանքի տակ գտնվող անձանց ազատում է ՁՊՎ-ի պետը կամ նրան փոխարինող անձը: Ձերբակալվածներն արգելանքից ազատվելիս «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովվում են մինչև իրենց բնակության վայր անվճար ուղևորությամբ:

120. Առողջական վիճակի պատճառով խնամքի կարիք ունեցող անձանց և անչափահասներին արգելանքից ազատելիս ՁՊՎ-ի ղեկավարությունն ազատման մասին նախօրոք հայտնում է նրանց մերձավոր ազգականներին կամ այլ անձանց:

121. Ձերբակալվածի ազատման մասին որոշումն ստանալու դեպքում ՁՊՎ-ի անձնակազմը պարտավոր է այն անհապաղ իրականացնել և դրա մասին նշում կատարել ձերբակալվածների գրանցամատյանում և անհատական քարտում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

           Մ. Թոփուզյան

Ձև N 1

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

ՁՊՎ-ՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ

NN
ը/կ

Անունը,
հայրանունը,
ազգանունը

Ծննդյան
տարեթիվը

Բնակու-
թյան վայրը

Ում
կողմից է
ձերբա-
կալվել

ՁՊՎ
ընդունելու
հիմքերը

Ձերբա-
կալման
ամսաթիվը և
ժամանակը

Նախկին
դատվա-
ծությունը

Նշումներ
ձերբակալ-
վածի
տեղաշարժի
մասին

ՁՊՎ-ից
ազատելու
հիմքը,
ամսաթիվը,
ժամը

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 2

Ձերբակալվածի անհատական քարտը
լրացվում է ձերբակալվածի խոսքերով
և ստուգվում է փաստաթղթերով

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՔԱՐՏԸ

NN
ը/կ

 

 

1.

Անունը, հայրանունը, ազգանունը

 

2.

Եթե փոխել է ազգանունը, անունը,
հայրանունը, նշել երբ, որտեղ և ինչ
պատճառով

 

3.

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և
ծննդավայրը (գյուղը, քաղաքը,
մարզը)

 

4.

Քաղաքացիությունը (անձնագրի
բացակայության դեպքում նշել, թե ինչ
փաստաթուղթ է վկայում
քաղաքացիության մասին)

 

5.

Ազգությունը

 

6.

Ձերբակալվածի մշտական
բնակության վայրը (հասցեն)

 

7.

Կրթությունը
(նշել երբ և ինչ ուսումնական
հաստատություն է ավարտել)

 

8.

Մասնագիտությունը

 

9.

Աշխատանքի վայրը և զբաղմունքը

 

10. Պետական պարգևները
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________

11. Վերաբերմունքը զինվորական ծառայությանը, զինվորական կամ հատուկ կոչումը
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________

(դարձերեսը)

12. Նախկինում դատվածությունը ___________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________


13. Մերձավոր ազգականների տվյալները

NN
ը/կ

Ազգակցության
աստիճանը

Անունը,
հայրանունը,
ազգանունը

Հասցեն,
բնակության
վայրը

Աշխատանքի
վայրը և
պաշտոնը

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

__________________
(ձերբակալվածի ստորագրությունը)


(անհատական քարտի շարունակությունը)

 

Լուսանկարի
տեղը

 

 


Ն շ ա ն ն ե ր   ( ը ն դ գ ծ ե լ )

ՀԱՍԱԿԸ բարձր (171 սմ բարձր), միջին (161-170 սմ), ցածր (165 սմ կարճ)

ՄԱԶԵՐԻ ԳՈՒՅՆԸ շիկահեր, մուգ շիկահեր, խարտյաշ, շագանակագույն, սև, ալեխառն, սպիտակ

 

ԱՉՔԵՐԻ ԳՈՒՅՆԸ երկնագույն, մոխրագույն, կանաչավուն, շագանակագույն, սև

 

______________________________________________________________

(լրացնել դաջվածքները, հաշմությունները, վնասվածքները, սպիները, բծերը, ճաղատությունը,

______________________________________________________________

թլպատությունը, կակազությունը և այլ նշաններ)

______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________

Երբ է ձերբակալվել _____ __________________ 200 թ.

Ում կողմից է ձերբակալվել ____________________________________________
_____________________________________________________________

Ձերբակալման հիմքը ________________________________________________

(ձերբակալման արձանագրությունը կամ որոշումը)

______________________________________________________________

Քարտը լրացվել է __________________________________________________

(ՁՊՎ-ի անվանումը)


Քարտը լրացնող ծառայողի ____________________________________________

(պաշտոնը, կոչումը, ազգանունը, ստորագրությունը)


_____________________________________________________________

 

_____ __________________ 200 թ.


Ձև N 3

 

Ուղարկող մարմինը

 

   

Ազգանունը
(օրիորդական ազգանունը)

 

Անունը

 

նույնացման
հաստատում

Հայրանունը

 

Սեռը

 

Ծննդյան տարեթիվը

  

Ծննդյան վայրը

  

 

Քաղաքացիությունը

 

 

 

Մ Ա Տ Ն Ա Հ Ե Տ Ք Ե Ր

 

1. Աջ բութ

2. Աջ
ցուցամատ

3. Աջ
միջնամատ

4. Աջ
մատնեմատ

5. Աջ ճկույթ

 

 

 

 

 

 

 

6. Ձախ բութ

7. Ձախ
ցուցամատ

8. Ձախ
միջնամատ

9. Ձախ
մատնեմատ

10. Ձախ
ճկույթ

 

 

 

 

 

 

 

Մ Ի Ա Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Յ Ա   Մ Ա Տ Ն Ա Հ Ե Տ Ք Ե Ր

Ձախ ձեռքի 4 մատների
միաժամանակյա
մատնահետքեր

2 բութ մատներ

Աջ ձեռքի 4 մատների
միաժամանակյա
մատնահետքեր

ձախ

  աջ 

 

 

 

Դրոշմակնիք

 

Մատնահետքերի վերցման տարեթիվը

Պատճեն

 Մատնահետքերի վերցման վայրը

 

Ձև N 4

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԲՈՒԺԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ

NN
ը/կ

Ձերբակալվածի
անունը,
հայրանունը,
ազգանունը

Տարիքը

Բուժզննության
կամ առաջին
բուժօգնության
ամսաթիվը

Գանգատները

Բուժզննության
պահին
հայտնաբերված
հիվանդությունները

Առաջին
բուժօգնության
բնույթը,
ձեռնարկված
միջոցները

Բուժաշխատողի
անունը,
հայրանունը,
ազգանունը,
ստորագրությունը

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Ձև N 5

Ձ Ե Ր Բ Ա Կ Ա Լ Վ Ա Ծ Ի   Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն  Գ Ո Ր Ծ  N ______

_____________________________________________________
(ՁՊՎ-ի անվանումը)


Ազգանունը ________________________________________________________

Անունը ___________________________________________________________

Հայրանունը ________________________________________________________

Ծննդյան տարեթիվը և վայրը ______________________________________________

Ձերբակալվել է _____ __________________ 200 թ. ժամը ________________

Ձերբակալման հիմքը ___________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

Արգելանքի տակ պահելու օրենքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալուց հետո ինչ
որոշում է կայացվել _____________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

_____ __________________ 200 թ.  ժամը __________


Ձերբակալվածի շարժի մասին գրառումներ

NN
ը/կ

Մենախցից
դուրսբերման
նպատակը

Օրը, ամիսը,
տարեթիվը

Ժամը
(տևողու-
թյունը)

Հիմքը

Արտատարի
ստորա-
գրությունը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձերբակալվածի անձնական գործում կարվում են.

 

1. Անհատական քարտը

2. Տեսակցության դիմումները

3. Հանձնուքի դիմումները

4. Անձնական հաշվի գումարի շարժը

5. Մատնադրոշմման տվյալները

6. Ձերբակալվածի անձնական և ՁՊՎ-ի խցի խուզարկության արձանագրությունները

7. Ձերբակալվածին վերաբերող այլ փաստաթղթեր


Հ Ս Կ Ո Ղ Ա Կ Ա Ն   Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Ստուգման
ժամանակը

Ստուգողի պաշտոնը,
անունը, հայրանունը,
ազգանունը

Ստուգման
արդյունքները
(թերությունները և
առաջարկությունները)

Ստուգողի
ստորա-
գրությունը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Ստորագրություն

 

Ինձ պատկանող անձնական իրերն ու դրամն ամբողջությամբ ստացա, ՁՊՎ-ի ծառայողների նկատմամբ
բողոք չունեմ:

                                                                

________________________________________

(ստացողի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)


Գործը բաղկացած է ______ թերթից:
Անձնական գործը կազմողի պաշտոնը, կոչումը, ազգանունը և ստորագրությունը
______________________________________________________________
______________________________________________________________

_____ __________________ 200 թ.

Ձև N 6

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՄ ԽՑԻ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ

 

_____ __________________ 200 թ.

ժամը ______


_________________________________________________________________

(ՁՊՎ-ի անվանումը)


Ես`_______________________________________________________________,

(արձանագրությունը կազմողի պաշտոնը, կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________________________________________________

խուզարկեցի _________________________________________________________

(անձնական խուզարկության ենթարկվող ձերբակալվածի տվյալները


_________________________________________________________________:

կամ ՁՊՎ-ի խցի համարը)

 

Արդյունքները

 

Խուզարկության և զննության ընթացքում հայտնաբերված առարկաների, իրերի, փաստաթղթերի,
արժեքների ցանկը և դրանց տնօրինումը _____________________________________

(նշել յուրաքանչյուր առարկան)

________________________________________________________________

(հանձնվել են վարույթն իրականացնող մարմնին, ոչնչացվել են, խուզարկվողի խնդրանքով


_________________________________________________________________

փոխանցվել են ազգականներին, հանձնվել են պահպանության, կտրոնի համարը)


_________________________________________________________________

_________________________________________________________________

_______________________________
(արձանագրությունը կազմողի ստորագրությունը)

 

Խուզարկությանը մասնակցել են`


1. ____________________________

(պաշտոնը, կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)

________________________
(ստորագրությունը)

2. ____________________________

(պաշտոնը, կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)

________________________
(ստորագրությունը)


Արձանագրությանը ծանոթացա, համաձայն եմ


________________________
(խուզարկվողի ստորագրությունը)



(դարձերեսը)


Արձանագրությանը համաձայն չլինելու դեպքում խուզարկվողի հայտարարությունները և
առարկությունները ___________________________________________

_______________________________________________________
_______________________________________________________
_______________________________________________________
_______________________________________________________
_______________________________________________________
_______________________________________________________
_______________________________________________________


__________________
(խուզարկվողի ստորագրությունը)


 


Պահպանության ընդունված դրամի և այլ արժեքների կտրոնի պատճենը, ինչպես նաև
խուզարկության և զննության ընթացքում հայտնաբերված, թույլատրված առարկաները,
իրերը, փաստաթղթերն ստացա __________________________________

_______________________________________________________

(նշել որոնք են)

_______________________________________________________
_______________________________________________________

 

_________________________________

(խուզարկվողի անունը, հայրանունը, ազգանունը)

_____________
(ստորագրությունը)

 


_____ __________________ 200 թ.

 

 

 

  Արձանագրությունը կազմվում է 2 օրինակից, մեկ օրինակը
կցվում է ձերբակալվածի անձնական գործին, մյուս
օրինակը պահվում է առգրավված առարկաների,
փաստաթղթերի և արժեքների հետ:


Ձև N 7


 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ես` ____________________________________________________________ ,

(ձերբակալվածի անունը, հայրանունը, ազգանունը)

 

ծանոթացել եմ իմ իրավունքներին, պարտականություններին, ՁՊՎ-ի ներքին կանոնակարգի պահանջներին և սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվությանը, իմ նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու հնարավոր դեպքերի մասին, որի փաստը հաստատում եմ ստորագրությամբ:

 

__________________
(ձերբակալվածի ստորագրությունը)



____ __________________ 200 թ.

 

 

Ձև N 8


_____________________
(ՁՊՎ-ի անվանումը)

պետ _______________________

(կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)


Անձնական հաշվում
առկա է

 

N________մենախցի ձերբակալված

_____________ դրամ

______________________
(անունը, հայրանունը, ազգանունը)



Հաշվապահ

____________________

_____ __________________ 200 թ.


Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ թույլատրել ձեռք բերել սննդամթերք և առաջին անհրաժեշտության հետևյալ առարկաներն ու իրերը`


NN
ը/կ

Սննդամթերքի կամ
առարկաների և իրերի
անվանումները

Ինչքան է պետք
ձեռք բերել

Բացթողնված գումարը
(դրամ, լումա)

1

2

3

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

Ընդամենը ___________________


 

Ձերբակալվածը լրացնում է միայն 2-րդ և 3-րդ սյունակները:

                 

Ստացա ________________________________________ դրամի արժողությամբ

(գումարը` տառերով)


սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր, այդ գումարը խնդրում եմ դուրս գրել իմ անձնական հաշվից:


_____ ____________ 200 թ. ________________________________________

(ձերբակալվածի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

 

Ձև N 9


«Հաստատում եմ»

___________________________

(ՁՊՎ-ի անվանումը)


պետ __________________________

(կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)


______________

(ստորագրությունը)


_____ _________________ 200 թ.


 

Օ Ր Վ Ա   Կ Ա Ր Գ Ա Ց ՈՒ Ց Ա Կ


1. Վերկաց

6.00

2. Հարդարանք և սանիտարական ժամ

6.00 - 7.00

3. Մարմնամարզություն

7.00 - 8.00

4. Նախաճաշ

8.00 - 9.00

5. Ընդունում և հաշվառում

9.00 - 10.00

6. Ազատ ժամ

10.00 - 14.00

7. Ճաշ

14.00 - 15.00

8. Ազատ ժամ (զբոսանք)

15.00 - 20.00

9. Ընթրիք

20.00 - 21.00

10. Ազատ ժամ

21.00 - 22.00

11. Ավարտակոչ

22.00

 

Ձև N 10

      

Մ Ա Տ Յ Ա Ն

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՑ ՎԵՐՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Առաջարկությունը,
դիմումը, բողոքը ՁՊՎ-ի
ներկայացուցչին
հանձնող ձերբակալվածի
անունը, հայրանունը,
ազգանունը

ՁՊՎ-ի ներկայացուցչի
(առաջարկությունը, դիմումը,
բողոքը վերցնողի)
ազգանունը, պաշտոնը

Առաջարկությունը,
դիմումը, բողոքը
վերցնելու ամսաթիվը

Ձերբակալվածի
ստորագրությունը

ՁՊՎ-ի
ներկայացուցչի
ստորագրությունը

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

Ձև N 11

 

դրոշմակնիքի
տեղը

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ______

Ձերբակալվածի անձնական գումարի շարժի նախահաշվարկ


______________________________________________
(ձերբակալվածի անունը, հայրանունը, ազգանունը)


Ծննդյան տարեթիվը ____________ Անձնական գործ N __________

Ֆինանսական մարմնի պետ ________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

  

 

_________________________

(ձերբակալվածի ստորագրությունը)



Ձերբակալվածի ստորագրությունը հաստատում եմ


___________________________________________
(ՁՊՎ-ի մարմնի պետը, հերթապահը, ստորագրությունը)


NN
ը/կ

Ստացման
աղբյուրը

Ձերբակալվածի
գումարի ծախսի
սահմանաքանակը

Ծախսը

Մնացորդը

Ստորագրությունը
մնացորդը
հաստատելու
մասին

 

 

 

 

 

 

 

 

 

 



 

Ձև N 12



 

_____________________________
(ՁՊՎ-ի անվանումը)

 

_____________________________
(պետի անունը, հայրանունը, ազգանունը)

 

_____________________________
(դիմողի բնակության վայրը, հասցեն)

________________________ բնակիչ

_____________________________
(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

_____________________________
(անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)


 

Դ Ի Մ ՈՒ Մ


Խնդրում եմ թույլատրել տեսակցել ձերբակալված ________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)


______________________________ հետ, տեսակցությանը մասնակցելու են`

1. հայրը _________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

2. մայրը _________________________________________________
3. ամուսինը ______________________________________________
4. կինը __________________________________________________
5. քույրը _________________________________________________
6. եղբայրը ________________________________________________
7. զավակները ______________________________________________
8. որդեգրողները ____________________________________________
9. որդեգրվածները ___________________________________________
10. համամայրը _____________________________________________
11. համահայրը _____________________________________________
12. ոչ հարազատ քույր, եղբայր ___________________________________
13. տատը ________________________________________________
14. պապը ________________________________________________
15. թոռները _______________________________________________
16. ամուսնու ծնողները ________________________________________


Դիմող ______________

(ստորագրությունը)

____________________
(անունը, հայրանունը, ազգանունը)


_____ __________________ 200 թ.

 

Ձև N 13


Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ԽՑԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ


 

NN
ը/կ

Ձերբակալվածի
անունը, ազգանունը,
հայրանունը

Դուրսբերման
նպատակը

Դուրսբերման
հիմքը

Դուրսբերման
ամսաթիվը և
տևողությունը

Դուրս բերողի
անունը,
ազգանունը,
հայրանունը

Ստորագրությունը

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

Ձև N 14


Ց Ա Ն Կ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԻՐԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՆԵՆԱԼ ԻՐԵՆՑ ՄՈՏ ԿԱՄ ՍՏԱՆԱԼ ՀԱՆՁՆՈՒՔՈՎ

 

1) սննդամթերք` ներառյալ մսեղեն, ձկնեղեն, երշիկեղեն, շաքար, թեյ, ճարպ, պաքսիմատ, խնձոր, սխտոր, սոխ, հաց, հացամթերք, մեղր, կարտոֆիլ, հյութեր, կոնֆետներ, թխվածքաբլիթներ, բացի տաքացման անհրաժեշտություն ունեցողներից, շուտ փչացող կամ պիտանելիության ժամկետը լրացածներից, խմորիչներից, ոգելից խմիչքներից և գարեջրից,

2) ծխախոտ, լուցկի,

3) սեզոնային հագուստի մեկ լրակազմ` առանց գոտիների, տաբատակալների և փողկապի, գլխարկ, կոշիկ՝ առանց կոշկաքուղերի,

4) սպորտային համազգեստի մեկ լրակազմ կամ տնային խալաթ,

5) ներքնաշորեր (2 լրակազմից ոչ ավելի), գուլպա, զուգագուլպա (2 զույգից ոչ ավելի),

6) ձեռնոցներ (մեկ զույգ),

7) թաշկինակներ,

8) հողաթափեր,

9) անձնական հիգիենայի պարագաներ (տնտեսական և ձեռքի օճառ, հեղուկ օճառ, քսուքներ, ատամի խոզանակ, ատամի մածուկ, պլաստմասսայից օճառամաններ, սանր, սափրվելու պարագաներ),

10) օպտիկական ակնոցներ,

11) գլխաշոր, բրդյա գուլպաներ, կրծկալներ, թանզիֆ, վազելին, բամբակ, կանացի միջադիրներ, դիմահարդարման պարագաներ (կանանց համար),

12) հենակներ, ձեռնափայտեր (փայտյա) պրոթեզներ (բժշկի թույլտվությամբ),

13) ճիլոպ կամ սպունգ,

14) գրիչ, մատիտ,

15) գրելու թուղթ, տետրեր, փոստային ծրարներ, բացիկներ, նամականիշներ,

16 ) հիգիենիկ թուղթ,

17) անկողնային սպիտակեղենի մեկ լրակազմ (2 սավան և բարձի երես), սրբիչ,

18) գրականություն (ուսուցանող, կրոնական, պարբերական հրատարակչություն) 5 անվանումից ոչ ավելի,

19) օրվա մամուլ,

20) լուսանկարներ (2-ից ոչ ավելի),

21) ՁՊՎ-ի բժշկի կողմից նշանակված դեղորայք:

Բացի թվարկվածից` ձերբակալվածներին թույլատրվում է իրենց մոտ ունենալ և պահել քրեական վարույթին կամ իրենց օրինական իրավունքներին վերաբերող փաստաթղթեր և գրություններ, ինչպես նաև պահպանության հանձնված դրամի, արժեքների, փաստաթղթերի և այլ առարկաների կտրոններ:

Ձերբակալվածները սափրման պարագաներից օգտվում են ՁՊՎ-ի աշխատողի հսկողությամբ:


 
Ձև N 15


_____________________________

_____________________________

 

_____________________________
(ՁՊՎ-ի պետի անվանումը, հայրանունը, ազգանունը)

 

 ____________________

(դիմողի հասցեն)


________________________ բնակիչ


_____________________________
(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)


_____________________________
(անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված)

_____________________________
(առնչությունը ձերբակալվածի հետ)


 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ ընդունեք հանձնուք ձերբակալված _________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)


______________________________ համար

 


Հանձնուքի պարունակությունը


NN
ը/կ

Սննդամթերքի կամ
իրերի
անվանումները

Քաշը

Քանակը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

 

Դիմող

 ___________________
(ստորագրությունը)

 

 


Ընդունեց _______________________________________________________

(ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

Հանձնուքն ստացա _________________________________________________

(ձերբակալվածի անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

    

_____ __________________ 200 թ.


 

Ձև N 16


 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ


NN
ը/կ

Ձերբակալվածի
անունը,
հայրանունը,
ազգանունը

Հանձնուքը
բերողի
անունը,
հայրանունը,
ազգանունը

Հանձնուքը բերողի
անձնագրի սերիան,
համարը, երբ և ում
կողմից է տրված

Հանձնուքի
քաշը

Հանձնուքն
ստանալու
ամսաթիվը

Հանձնուքն ընդունողի
պաշտոնը, կոչումը,
անունը, հայրանունը,
ազգանունը

Հերթապահի
ստորագրությունը

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 



Ձև N 17


Ձ Պ Վ - Ի  Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր


______________________________________________
(ՁՊՎ-ի անվանումը)


1. Կառուցման տարեթիվը _______, տիպային նախագիծը __________________
2. Մենախցերի քանակը _________, տեղերի սահմանաքանակը _________, քննչական սենյակների քանակը ___________, տեսակցության սենյակների քանակը ______________, զբոսաբակի տարածքը (մ2)____________, սանթողարկարանների առկայությունը __________, սննդի տաքացման սենյակների քանակը _________, պահեստների ___________, խուզարկության և զննության սենյակների _________, ծառայողական սենյակների առկայությունը ___________
3. Ջեռուցումը _____________________________________________________
4. Հակահրդեհային միջոցների առկայությունը ___________________________
5. Դռների և պատուհանների կառուցվածքը _____________________________
6. Պահնորդաազդանշանային համակարգի և տեսախցիկների սարքավորման տեսակը և առկայությունը
_______________________________________________________________
7. Կապի տեսակը __________________________________________________
8. Տեղեկություններ վերակառուցման, կապիտալ կամ ընթացիկ վերանորոգման աշխատանքների մասին
______________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________


ՁՊՎ-ի սխեմատիկ պլան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կազմվում է ՁՊՎ-ի մասշտաբով, առանձնասենյակների և մենախցերի համարներով:

 

(դարձերեսը)


NN
ը/կ

Ստուգողների դիտողությունները և
առաջարկությունները

Նշումներ հայտնաբերված
թերությունների վերաբերյալ

 

 

 

 

   



Ձև N 18

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԻՆ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

_____ __________________ 200 թ.

ժամը ______

 

Ես _______________________________________________________________ ,

(ՁՊՎ-ի անվանումը, պետի կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)

վերանայելով ձերբակալված __________________________________ արգելանքի

(անունը, հայրանունը, ազգանունը)


տակ պահելու ժամկետը՝

 

Պ Ա Ր Զ Ե Ց Ի


Ձերբակալված _____________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային

անվտանգության ծառայության մարմնի անվանումը)

_______________________________________________________ պահվում է

(ձերբակալման հիմքը, որոշումը կամ արձանագրությունը)


____ ___________ 200 թ. ժամը _______, որի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված արգելանքի տակ պահելու առավելագույն ժամկետը լրացել է ____ _____ 200 թ. ժամը _____, ինչի մասին _____ _______ 200 թ. N_____ ծանուցագրով իրազեկվել է վարույթն իրականացնող մարմնին, սակայն մինչ օրս որոշում չի ներկայացվել: Առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածով`

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի


Ազատել _________________________________ ձերբակալվածներին պահելու 

վայրից ձերբակալված __________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

արգելանքի տակ պահելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելագույն ժամկետը լրանալու կապակցությամբ:

 

_____ __________________ 200 թ.

ժամը ______


___________________________

(ազատվողի անունը, հայրանունը, ազգանունը)


_______________
(ստորագրությունը)


___________________________

(ՁՊՎ-ի անվանումը)


_____________________________

(պետի կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)


_______________
(ստորագրությունը)

(ձևը փոփ. 30.06.22 N 996-Ն)


 

Ձև N 19


 

դրոշմակնիքի
տեղը

 

________________________________
(ում)

________________________________
(քրեական վարույթն իրականացնող մարմնի անվանումը,

________________________________
պետի կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________


Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր  N ______


Սույնով տեղեկացնում եմ Ձեզ, որ համաձայն____________________________
__________________________________________________________

(ձերբակալման հիմքը, որոշումը կամ արձանագրությունը)

_____________________________ _____ _______________ 200 թ.

(ՁՊՎ-ի անվանումը)


ժամը ____ -ից արգելանքի տակ պահվում է ______________________________ ,

(ձերբակալվածի անունը, հայրանունը, ազգանունը)


որին արգելանքի տակ պահելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելագույն ժամկետը լրանում է _____ _______________ 200 թ. ժամը _______- ին: Ձեր կողմից համապատասխան որոշում չներկայացվելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձերբակալվածը կազատվի արգելանքից:

 

__________________________

____________________________

(պետի կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)


_______________
(ստորագրությունը)


 

_____ __________________ 200 թ.


 

Ձև N 20


դրոշմակնիքի
տեղը

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք


Տրվում է _______________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)


այն մասին, որ ____ _______ 200 թ-ից մինչև ____ ______________ 200 թ-ը գտնվել է


____________________________________________________________

(ՁՊՎ-ի անվանումը)


Ազատման հիմքը __________________________________________________

_____________________________________________________________

 

___________________________

(ՁՊՎ-ի անվանումը)


____________________________

(պետի կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)


_______________
(ստորագրությունը)


 

_____ __________________ 200 թ.

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 04.02.16 N 100-Ն, 30.06.22 N 996-Ն)