Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 81
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.11.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.09.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2021 թվականի

թիվ 81

քաղ. Նուր-Սուլթան

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅՏԱԳՐՎԵԼ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՀԱՄԱՐ՝ ՆԱԽՔԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 12923 կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 7 կարգադրությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում անցկացվող փորձնական նախագծի (փորձի) իրագործման նպատակով, նախքան «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը, բացթողման համար կարող են հայտագրվել այն օտարերկրյա ապրանքները, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք են ներմուծվել նշված կարգադրության 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան՝ որպես էլեկտրոնային առևտրի օպերատորներ սահմանված իրավաբանական անձանց կողմից, ձևակերպված են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով և ֆիզիկական անձանց իրացվում են երրորդ երկրների ինտերնետ-խանութների (ինտերնետ-հարթակների) կողմից՝ օգտագործելով «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ա. Ժապարով

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: