ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2021 թվականի |
թիվ 173 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 129 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի սեպտեմբերի 21-ի թիվ 129 որոշումը փոփոխելու մասին» թիվ 11 որոշմանը համապատասխան և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի սեպտեմբերի 21-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ հակագնագցման տուրք ներդնելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին» թիվ 129 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 173 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի սեպտեմբերի 21-ի թիվ 129 որոշման մեջ կատարվող
1. Նախաբանի մեջ «թիվ 8 հավելված)» բառերից հետո ավելացնել «(այսուհետ՝ Արձանագրություն)» բառերը:
2. 3-րդ կետում՝
ա) երկրորդ պարբերությունում՝
«Ղազախստանի Հանրապետություն» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ» բառերով.
«(այսուհետ՝ առաջարկված մոտեցումներ)» բառերից հետո ավելացնել «և դրա հանձնաժողովի կոլեգիային՝ ըստ յուրաքանչյուր կիսամյակի արդյունքների» բառերը.
բ) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
««Նովոսիբիրսկի էլեկտրոդների գործարան ԷՊՄ» բաժնետիրական ընկերության, ՚«Նովոչերկասկի էլեկտրոդների գործարան ԷՊՄ» բաժնետիրական ընկերության, «Դոնկարբ Գրաֆիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առաջարկված մոտեցումների չպահպանման դեպքում, այդ թվում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետության սպառողից, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված պետական մարմնից ստացված տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի առնելով սույն որոշման 4-րդ կետով նախատեսված մոնիթորինգը՝ անցկացնել սույն որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի կրկնակի քննություն (վերանայում)՝ Արձանագրության 110-րդ կետին համապատասխան, նախատեսելով մինչև կրկնակի քննության (վերանայման) ավարտը նշված հակագնագցման միջոցի չկիրառումը՝ Արձանագրության 272-րդ կետին համապատասխան:»:
3. 5-րդ կետում «հունվարի 1-ից» բառերը փոխարինել «ապրիլի 1-ից» բառերով:
4. Նշված որոշման թիվ 2 հավելվածում՝
ա) անվանման մեջ «Ղազախստանի Հանրապետություն» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ» բառերով.
բ) 1-ին կետում «2021-2025 թվականների գործողության ժամանակահատվածով» բառերը հանել.
գ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. 520 մմ-ից ոչ ավելի տրամագծով գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ թափանցիկ, մրցակցային և հիմնավորված գնագոյացման սկզբունքների պահպանում՝ անմիջապես ղազախ սպառողին մատակարարումներ իրականացնելիս, այդ թվում՝ բանաձևային գնագոյացման մեխանիզմների կիրառմամբ, որոնցով նախատեսվում է հիմնական հումքի (նավթային կոքս) և (կամ) գրաֆիտացված էլեկտրոդների գնանշման փոփոխության դինամիկայից գրաֆիտացված էլեկտրոդների գնային կախվածությունը:».
դ) 3-րդ կետում «Ղազախստանի Հանրապետություն» և «ղազախ» բառերը հանել.
ե) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. 520 մմ-ից ոչ ավելի տրամագծով գրաֆիտացված էլեկտրոդների մատակարարումների՝ սպառողների հետ երկարաժամկետ պայմանագրերով առաջնահերթության որոշում՝ ցանկացած այլ մատակարարման համեմատ:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|