Գլխավոր տեղեկություն
Համար
N 288-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.04.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
08.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 288-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈԹՈՂՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԱՄՐԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 97,612,180 դրամ ընդհանուր արժողությամբ «Կոթողների նորոգման և ամրակցման աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02507456) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Հայր և որդի Մանվելյաններ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01238222) 2021 թվականի մարտի 15-ին N ՀՀ/ՄԱ-01/21-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վեց կոթողների նորոգման և ամրակցման աշխատանքների երկրորդ փուլի շինարարական աշխատանքների իրականացում՝ 97,030,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ամիրան Բադիշյան Գալիկի» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 27994191) 2021 թվականի մարտի 15-ին N ՀՀ/ՀՀ-02/21-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կոթողների նորոգման և ամրակցման աշխատանքների երկրորդ փուլի շինարարական աշխատանքների հեղինակային հսկողություն՝ 582,180 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 288-Ա որոշման

 

«Կոթողների նորոգման և ամրակցման աշխատանքներ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով 6 կոթողների նորոգման և ամրակցման 2-րդ փուլի շինարարական աշխատանքները

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն քաղաք Երևան, բնագավառը՝ քաղաքաշինություն

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 97,612,180 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 19-ից դեկտեմբերի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով 6 կոթողների նորոգման և ամրակցման 2-րդ փուլի շինարարական աշխատանքներ՝ 97,030,000 դրամ և Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով 6 կոթողների նորոգման և ամրակցման 2-րդ փուլի շինարարական աշխատանքների հեղինա-կային հսկողության իրականացում՝ 582,180 դրամ։ Ընդհանուր արժեքը՝ 97,612,180 դրամ։ Ծրագիրը նախատեսվում է իրականաց-նել 2021 թվականի ապրիլի 19-ից մինչև դեկտեմբերի 1-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով 6 կոթողների նորոգման և ամրակցման 2-րդ փուլի շինարարական աշխատանքներ՝ 97,612,180 դրամ, որից Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով 6 կոթողների նորոգման և ամրակցման 2-րդ փուլի շինարարական աշխատանքներ՝ 97,030,000 դրամ և Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով 6 կոթողների նորոգման և ամրակցման 2-րդ փուլի շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության իրականացում՝ 582,180 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակեր-պությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ


08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ