Գլխավոր տեղեկություն
Համար
N 40-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.01.2021-28.09.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2021

20.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2021 թվականի N 40-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1․ Քրեական գործերով՝ պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու, ինչպես նաև նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ հսկողական կամ վերահսկողական գործառույթներ իրականացնելու ընթացքում ծագած խնդիրների լուծման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2․ Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը քրեական գործերով՝ պետությանը կամ համայնքին պատճառված վնասի վերականգնված գումարի հաշվառման, դրա տնօրինման ոլորտում ծագած խնդիրների կանոնակարգման նպատակով իրավական կարգավորումների վերանայման և դրանց գործնական կիրառման լուծումներով համակարգի վերաբերյալ եզրակացություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան


20.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2021 թ.

հունվարի 19-ի N 40-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ (խմբի ղեկավար) (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի պետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
 

20.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2021 թ.

հունվարի 19-ի N 40-Ա

որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են քրեական գործերով՝ պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու, ինչպես նաև նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ հսկողական կամ վերահսկողական գործառույթներ իրականացնելու ընթացքում ծագած խնդիրների լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործառույթների և գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները։

2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3․ Աշխատանքային խումբն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) քրեական գործերով՝ պետությանը կամ համայնքին պատճառված վնասի վերականգնված գումարի հաշվառման, դրա տնօրինման օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրություն և համապատասխան կանոնակարգումների գույքագրում․

2) հաշվի առնելով տարատեսական բյուջետային գործառնությունների հաշվառման առանձնահատկությունները՝ քրեական գործերով՝ պետությանը կամ համայնքին պատճառված վնասի վերականգնված գումարի հաշվառման, դրա տնօրինման ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ հսկողական կամ վերահսկողական գործառույթներ իրականացնելու ընթացքում ծագած խնդիրների լուծման նպատակով համակողմանի քննարկման արդյունքում լուծումների տարբերակների կազմում՝ համապատասխան հիմնավորումներով․

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված լուծումների տարբերակներից առավել արդյունավետ համակարգի վերաբերյալ եզրակացության կազմում՝ իրավական կարգավորումների վերանայման և դրանց գործնական կիրառման լուծումներով, որը կերաշխավորի վերականգնված գումարների հաշվառումը և գործընթացի նկատմամբ հսկողական (վերահսկողական) գործառույթների համակարգային իրականացման հնարավորությունը:

4․ Աշխատանքային խմբի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

 

3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5․ Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, արտահերթ նիստերի միջոցով։

6․ Աշխատանքային խմբի նիստերը հրավիրում և վարում է աշխատանքային խմբի ղեկավարը։

7. Աշխատանքային խմբի նիստի օրակարգը՝ նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի նշումով, տրամադրվում է խմբի անդամներին նիստից առնվազն 2 աշխատանքային օր առաջ:

8. Նիստերն արձանագրվում են աշխատանքային խմբի ղեկավարի կողմից նշանակված քարտուղարի կողմից:

9. Աշխատանքային խմբի գործունեությունը համակարգում է աշխատանքային խմբի ղեկավարը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ